Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հարց հոգեբանին. «Ինչպե՞ս համոզեմ ընկերոջս, որ նշանվի ինձ հետ»

Lifestyle
Հարցն ուղարկել է Յանան՝ 20 տարեկան. Բարև Ձեզ, ես Յանան եմ, 20 տարեկան եմ և արդեն 6 տարի է, ինչ ընկեր ունեմ, սակայն որոշակի խնդիրների պատճառով մեր նշանադրությունը չի կայանում։ Ինչպե՞ս համոզեմ նրան նշանվել, միևնույն ժամանակ՝ չբարդացնելով մեր հարաբերությունները։ Պատասխանում է հոգեբանը.  Հարգելի Յանա, իհարկե բարդ է շատ մանրամասն պատասխանել ու հանգամանալից վերլուծել Ձեր իրավիճակը, քանի որ ես չգիտեմ, թե ինչ տարիքի է Ձեր ընկերը կամ ինչ «որոշակի» հանգամանքների պատճառով է Ձեր նշանադրությունը հետաձգվում, սակայն անգամ այս երկու նախադասության մեջ բավականին շատ տեղեկատվություն կա։ Ըստ երևույթին, Ձեր ընկերը կամ Ձեր հասակակիցն է, կամ էլ Ձեզանից շատ ավելի մեծ չէ՝ հաշվի առնելով, որ արդեն 6 տարի է, ընկերություն եք անում նրա հետ, ինչը նշանակում է, դեռ դպրոցական տարիքից միմյանց հետ եք։ Սա ինքնին բավականաչափ լույս է սփռում իրավիճակի վրա, սակայն այդ մասին ստորև։ Ելնելով նրանից, որ դուք նախ տեղեկացնում եք, որ ձեր նշանադրությունն ինչ-ինչ պատճառներով չի կայանում, բայց ակնկալում եք հոգեբանի օգնությունը՝ Ձեր ընկերոջը նշանվել «համոզելու» հարցում, կարելի է ենթադրել, որ հետաձգումը պայմանավորված է Ձեր ընկերոջ կամ էլ նրա ընտանիքի հետ։ Հիմա փորձենք վերլուծել այս ամենը։ Պետք է հասկանալ, որ պատանիները ավելի ուշ են հասունանում, այդ թվում նաև հոգեբանորեն, քան աղջիկները, ու սովորաբար, հայկական իրականությունում տղաներն իրենց ներքին հասունացմամբ մոտենում են իրենց հասակակից աղջիկներին միայն զինծառայությունից ու ԲՈւՀ-ն ավարտելուց հետո։ Եթե ոչ զինծառայությունն է եղել, ոչ էլ ԲՈւՀ-ը, նրանց հասունացումը միառժամանակ հետաձգվում է՝ 1-3 տարով, մինչև այլ հանգամանքներում նրանց կախվածությունն ու կապվածությունն իրենց ծնողներից կթուլանա այնքան, որ նրանք լինեն լիարժեք ինքնաբավ ու ինքնուրույն անհատականություն։ Ուստի, վերադառնալով այն ենթադրությանը, որ Ձեր ընկերը մոտավորապես Ձեր տարիքին է, կարելի է շարունակել տրամաբանական գիծը ու ենթադրել, որ նշանվելու խոչընդոտը կապված է կամ նրա կախվածությունից (ծնողներն են դեմ, որ նա հիմա նշանվի), կամ էլ դա սեփական որոշում է, որ, սակայն, բխում է կրկին նույն մոտիվից (չի ուզում ընտանիք կազմել, քանի դեռ ինքը կախված է իր ծնողներից)։ Մյուս կողմից, պետք է գիտակցեք տղամարդկանց հոգեբանության մի առանձնահատկություն. տղամարդիկ վախենում են հավելյալ պատասխանատվություն ստանձնելուց, իսկ նշանվելը, իսկ հետագայում նաև ամուսնանալը տղամարդկանց համար հենց հավելյալ պատասխանատվություն են։ Ոմանց մոտ դա արտահայտվում է նրանով, որ վախենում են կորցնել իրենց անձնական ազատությունը, այլոց մոտ դա արտահայտվում է նրանով, որ գիտակցում են, որ հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելով ու առավել ևս՝ ընտանիք կազմելով, նրանք այլևս պատասխանատու են լինելու նաև իրենց կողակցի, իսկ ապագայում նաև երեխաների առջև, ինչը բավականին վախեցնում է նրանց։ Ընդհանրապես, կենսակերպի շեշտակի փոփոխությանը տղամարդիկ միշտ չէ, որ պատրաստակամությամբ են գնում, իսկ հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ զարմանալի չէ, որ գրեթե ցանկացած տղամարդ բավականին մեծ ներքին ճիգ է գործադրում՝ իրեն ընտանեկան կյանքին տրամադրելու հարցում։ Սա տղամարդկանց հոգեբանության մասով, իսկ հիմա վերադառնանք Ձեր հարցադրմանը։ «Ինչպե՞ս համոզեմ նրան, որ նշանվի ինձ հետ ու միևնույն ժամանակ՝ մեր հարաբերությունները չտուժեն»։ Նշանվելն ու առավել ևս ամուսնանալը այն հարցերը չեն, որտեղ պետք է համոզել ու առավել ևս, եթե համոզվողի դերում տղամարդն է։ Համոզել, նշանակում է նրան մղել ինչ-որ զիջման, քանի որ այս պահի դրությամբ՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նա պատրաստ չէ այդ քայլին։ Եթե բռնանալով նրա կամքին և/կամ անտեսելով այն իրավիճակը, որը նրան հետ է պահում նշանվելուց, Դուք, այնուամենայնիվ, մղեք նրան դրան, կարող է պատահել այնպես, որ վաղը՝ ձեր հարաբերությունների ամեն անախորժությունում նա սկսի մեղադրել Ձեզ ու ամեն ինչ բարդել դրա վրա։ Արդյո՞ք դա պետք է Ձեզ։ Չեմ կարծում։ Փոխարենը, պետք է դրսևորել ավելի հասուն մոտեցում, ինչն ամենևին չի նշանակում չուզենալ ընտանիք կազմել։ Բնավ։ Ընտանիքը հարաբերությունների և փոխըմբռնման ամենաբարձր մակարդակն է, որը կարող է լինել կնոջ ու տղամարդու միջև։ Ինչո՞ւ չփորձել այդ փոխըմբռնումը խորացնել հենց այս պահից. փորձեք պարզել, թե ինչ արտաքին պատճառներ են նրան հետ պահում այդ քայլից, արդյո՞ք դա նրա ընտանիքի որոշումն է, թե՞ զուտ ֆինանսատնտեսական խնդիրների գործոնը։ Փորձեք զգալ, թե որքանո՞վ է ինքը պատրաստ դրան հոգեպես։ Եթե նա, իրոք, երիտասարդ է ու Ձեր հասակակիցը, մեծ հավանականությամբ նա դեռ հոգեպես չի հասունացել՝ իր կյանքը նման գլոբալ փոփոխության ենթարկելու դեպքում։ Սակայն եթե դա անգամ այդպես է, ոչ մի դեպքում պետք չէ հուսահատվել։ Ընդհակառակը, եթե սիրում եք ու վստահ եք, որ հենց նա է այն մարդը, ով պետք է լինի Ձեր ամուսինը և ում հետ ուզում եք նույն բարձին ծերանալ, ապա պետք է գոտեպնդվեք համբերությամբ ու աստիճանաբար նրա մոտ կերտեք ապագայի այնպիսի տեսլական, որում Ձեր հետ նշանվելն ու ընտանիք կազմելը նրա համար կլինի ոչ թե քայլ դեպի անհայտության ու անորոշության անդունդ, այլ որպես նպատակ ու հեռանկար։ Այն պահից, երբ դա նրա համար կդադարի ինչ-որ վերացական արարողակարգային բան ընկալվել ու կդառնա կոնկրետ նպատակ, նա ինքն իրեն կմոտիվացնի իր ներքին վախերն ու անվճռականությունը հաղթահարել։ Աղբյուր՝ Blognews.am
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией