Մաքսիմ Մանուկյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և Արթուր Գրիգորյանը պարգևատրվել են «Արգիշտի առաջին» հուշամեդալով
ОбществоԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային
կյանքում ներդրած նշանակալի ավանդի և երաժշտարվեստում ունեցած հաջողությունների համար Երևանի Կոմիտասի
անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին և Հայաստանի
երգի պետական թատրոնի հիմնադիր և ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին
պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:
Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ունեցած ակնառու հաջողությունների և տարած փայլուն
հաղթանակների համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ,
աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը: