Ամեն ինչ նեխուրի և նրա նիհարեցնող հատկությունների մասին
LifestyleԿարծիք կա, թե նեխուրը զուտ ջրից է բաղկացած և կարելի է օգտագործել միայն թթուներին համ տալու համար: Սակայն իրականում այս կանաչեղենում առկա սննդարար նյութերը, վիտամիններն ու հակաօքսիդանտները մեծապես նպաստում են առողջության ամրապնդմանը: Օրնակ, նեխուրի ամենօրյա օգտագործումը պահպանում, անգամ լավացնում է տեսողությունը, փայլ է տալիս աչքերին, երիտասարդացնում և թարմացնում է դեմքը:
Նեխուրն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն և բարձրացնում է իմունիտետի մակարդակն, իսկ հակաօքսիդանտները պաշտպանում են խոցային, քրոնիկ հիվանդություններից, քաղցկեղից և արթրիտից:
Այս բույսը սնում է բջիջներն, օգնում պահպանել հոգեկան առողջությունը և դուրս գալ սթրեսային իրավիճակներից: Ծանր օրվա ավարտին այն կօգնի հանգստանալ և շուտ քնել:
Նեխուրն անփոխարինելի է այն կանանց խոհանոցում, ովքեր երազում են նիհարելու մասին: Այս բույսը կարգավորում է նյութափոխանակությունն, օրգանիզմը սնում անհրաժեշտ վիտամիններով ու զգալիորեն նվազեցնում ախորժակը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.