Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ֆիգարոյի ամուսնությունը» սկանդալային կատակերգությունը նոր շունչ կստանա երևանյան բեմում

 Ֆրանսիացի նշանավոր թատերագիր, 18-րդ դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգության ներկայացուցիչ Պիեռ Օգյուստեն Կարոն դը Բոմարշեի պիեսի հիման վրա բեմադրված «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումը ժամանակակից, հետաքրքիր, անսպասելի  լուծումներով կներկայացվի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 17-ին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի, դերակատարներ Գագիկ Մկրտչյանի, Լիդիա Գրիգորյանի հետ:

«Այս պիեսը սկանդալային է համարվել, քանի որ այն դասակարգային խնդիրներ է առաջ քաշում: Արգելված էր հակաֆեոդալական ազատամտության համար: Սակայն չեմ կարծում, որ մեր օրերում նման խնդիր կա: Ինձ գրավում է, որ «Ֆիգարոյի ամուսնությունը» պատկանում է դասական կոմեդիայի ժանրին, ունի դասական կառուցվածք: Պիեսում կա ծավալ,  որը թատրոնի դերասանին, ռեժիսորին հնարավորություն է տալիս երևակայության, շարժման տեսանկյունից ճկուն, ակտիվ ներկայացում բեմադրել և խաղալ»,-նշեց Խաչատրյանը:

Ռեժիսորը ցանկացել է բեմում կատարվող գործողությունները, զանազան իրավիճակները գեղեցիկ պարային շարժումների միջոցով ներկայացնել: Այդ նպատակով հրավիրել է պարուսույց Արիկ Ասատուրյանին, ում օգնությամբ նոր, հետաքրքիր լուծումներ է գտել: «Յուրաքանչյուր ներկայացում ունի մի կետ, տեղ, որի վրա հնարավոր է հենվել: Այս գործի այդ կետը Ֆիգարոյի հարսանյաց  շքերթի տեսարանն է: Այդ հատվածում դեռ վաղ ժամանակներից սկսած բեմադրիչները ցանկացել են բալետ ստանալ, պարեր՝ հարսանիքի ժամանակ: Մենք փորձել ենք ողջ ներկայացումը դրա վրա կառուցել»,-ասաց բեմադրիչը:

Ռեժիսորի խոսքով` «Ֆիգարոյի ամուսնությունը» հումորային, ինչ-որ չափով ցինիկ պար է, վոդևիլ: «Այն ավելի շատ զավեշտալի, ֆարսային բեմադրություն է, քան կատակերգություն:

Եթե ներկայացումը դիտելու գան մարդիկ, որոնք, ելնելով ինչ-որ նախապաշարմունքներից, կարծրատիպերից, ցանկանում են փնտրել և գտնել իրենց պատկերացրած Ֆիգարոյին, որին տեսել են քառասուն տարի առաջ, ապա չեն գտնի:

Մենք բեմադրել ենք այնպես, ինչպես տեսել ենք պիեսը: Բնականաբար ուրիշ մեկը այլ կերպ կբեմադրի»,-շեշտեց Գրիգոր Խաչատրյանը:

Ֆիգարոյին մարմնավորած դերասան Գագիկ Մկրտչյանն ասաց, որ Ֆիգարոն ինքն է առօրյա կյանքում: «Իհարկե, բժիշկ չեմ, դեղագործ կամ սափրիչ չեմ, բայց իմ մասնագիտություններն էլ քիչ չեն: Ֆիգարոն ունի կողմեր, որոնք նաև ես ունեմ: Նա որոշ չափով նման է ինձ. ինձ համար և’ հեշտ է, և’ դժվար այդ դերը խաղալ»,-խոստովանեց դերասանը:

Նա ընդգծեց, որ Ֆիգարոն իր խաղացած ամենամեծ և պատասխանատու դերն է: Գագիկ Մկրտչյանին հանգստացնում է այն փաստը, որ այն, ինչ ինքը կարողացել է անել, լիարժեք բավարարում է ռեժիսորին:

«Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է տեսնել մատչելի գործեր, որոնք դյուրըմբռնելի են: Իրականում թատրոն գալով պետք է դիտել ներկայացում, որը հետո մտածելու, խորհելու տեղիք կտա: Մեր բեմադրության մեջ դասական գործի հանդեպ նորարարական մոտեցում կա: Տիեզերական, տարօրինակ նոտաներ չկան, պարզապես նորովի ենք մտածել, ինչը, կարծում ենք, անսպասելի է հանդիսատեսի համար»,- ասաց Մկրտչյանը և հավելեց, որ ստեղծագործական թիմը մեծ սիրով է աշխատում:

Գլխավոր հերոսուհիներից մեկի` Ֆիգարոյի հարսնացու Սյուզանի կերպարը կերտած դերասանուհի Լիդիա Գրիգորյանը նշեց, որ դերասանուհին իրեն լավ է զգում բեմում, եթե լավ ներկայացման մեջ է ընդգրկված. կարևոր չէ կատակերգություն է, դրամա, մելոդրամա, դասական, թե ժամանակակից ստեղծագործություն:

[gallery id= 59894]

«Ամեն անգամ որակյալ ներկայացման մեջ հանդես գալով` ավելի ես մասնագիտանում քո գործում, ավելի ես բացում հոգիդ ու ճանաչում ինքդ քեզ` քո մեջ հայտնաբերելով տարբեր հատկություններ, որոնք առաջ չես նկատել, բայց որոնք կան ու թաքնված են եղել:

Ինձ հետաքրքիր է բեմում հայտնվել տարբեր իրավիճակներում: Թատրոնի բեմն ինձ համար կյանք է, որով ապրում եմ: Պետք է մի գաղտնիք բացեմ. երբեմն բեմում ինձ ավելի լավ եմ զգում, քան կյանքում»,-նշեց դերասանուհին:

Խոսելով «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մասին` դերասանուհին շեշտեց, որ համացանցով դիտել է այդ պիեսի հիման վրա տաբեր ժամանակներում և  տարբեր երկրներում բեմադրված ներկայացումներ: Նա կարծում է` Գրիգոր Խաչատրյանը բավականին համարձակ բեմադրություն է արել, և դասական ներկայացումների երկրպագուները գուցեև դժվարությամբ ընկալեն այն: «Մարդու ենթագիտակցության մեջ նստած է, որ դասական պիեսներին չի կարելի դիպչել: Այնինչ, իրականում, դրանք շատ պարզ են և հենց պարզության մեջ է նման ստեղծագործությունների հանճարեղությունը»,-շեշտեց Լիդիա Գրիգորյանը:

Նա խոսեց նաև իր կերպարի` Սյուզանի մասին: Ըստ նրա` Սյուզանն առանձնապես կենսագրություն չունի, դերասանի համար շահեկան տեսարաններ, այսինքն՝ կերպարը դերասանի հնարավորությունները լիարժեք բացահայտելու և դրանք ներկայացնելու հնարավորություն չի տալիս: «Սյուզանն ինտրիգային կերպար է՝ առանց որի խելահեղ օրը չէր կայանա: Մենք ներկայացրել ենք  կենսուրախ, արևային նապաստակի պես թռվռան աղջնակի, որն իր ետևից կտանի բոլորին: Ես ինձ իսկապես բեմում այդպես եմ զգում` թեթև, ուրախ»,-եզրափակեց Լիդիան:

Ներկայացման նկարիչը Շամիր Շախիրյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, պարուսույցը՝ Արիկ Ասատուրյանը: Բեմադրության մեջ ընդգրկած են նաև դերասաններ Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը, Լուսինե Հարությունյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Լիդա Լևոնյանը, Էմմա Մկրտչյանը, Էրիկ Սարգսյանը, Կարեն Միրիջանյանը, Արա Գևորգյանը:

 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян