Աղվան Հովսեփյանի բանը բուրդ է
АналитикаՄեկ անգամ չէ, որ վերջին փուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Սերժ Սարգսյանն ուզում է ազատվել Աղվան Հովսեփյանից՝ նրան թոշակի ուղարկելով: ՀՀ Քննչական ծառայության ղեկավարը, ինչպես գիտենք, վերջին շրջանում, Հայաստան էր հրավիրել ռուսաստանցի իր պաշտոնակցին: Ասել կուզե՝ աջակցություն էր փնտրում:
Մամուլը բազմիցս գրել է, որ Աղվան Հովսեփյանին հանգիստ չի տալիս պաշտոնից հրաժարվելու հանգամանքը: Հոկտեմբերի 27-ին իշխանությանը մեծ ծառայություն մատուցած դատախազը, օր ծերության կարող է կանգնել անպաշտոն մնալու փաստի առաջ: Եթե անկեղծ լինենք, ապա վաղուց ժամանակն էր:
Մյուս կողմից, Քննչական ծառայություն հասկացությունը տիպական է հետխորհրդային երկրներին կամ այն երկրներին, որոնք գտնվում են Ռուսաստանի քաղաքական ազդեցության տակ: Թե ընդհանրապես ինչով են զբաղվում այդ կառույցում, շատ հազվադեպ ենք լսում:
Ի հակակշիռ այս ամենի, Սերժ Սարգսյանն այցելեց Հատուկ Քննչական կոմիտե: Ինչպես գիտենք, վերջին շրջանում, այս երկու կառույցների ղեկավարների հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: ՀՔԾ-ում, Սարգսյանը զարմանալի գովեստներ շռայլեց: Դրանք ունեին մի քանի նկատառումներ:
Նախ, փորձեց վերջնական ձևակերպում տալ ապրիլ երկուսի խայտառակությանը, ապա ինչ-որ ակնարկներ կատարեց ներքին քաղաքական խնդիրների մասով: Եթե ներքին քաղաքական թիրախներն հասկանալի էին, ապա բնավ անհասկանալի էին այն գովեստները, որոնք նա շռայլեց այդ մարմնի քննիչների հասցեին:
Ով մեկ անգամ, հատկապես ընտրությունների գործերով, շփվել է այդ կառույցի հետ, կարող է փաստել, թե ինչ ապաշնորհ պաշտոնյաներ են այդտեղ հավաքված, որոնք բացի իշխանությանը սպասարկելուց, այլ բանի ունակ չեն:
Ատոմ Ոսկանյան