Ֆրանսիայում հայ հերոսի պատվին հուշատախտակ կբացվի նրա անունը կրող փողոցում
ОбществоԻնչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, հուշատախտակը կտեղադրվի այն փողոցում, որտեղ բնակվել է Թորիկյանների ընտանիքը և որն անվանվել է նրա պատվին:
Ջոն Թորիկյանը ծնվել է 1927 թվականին հայ ներգաղթյալների ընտանիքում: 15 տարեկանում նա կեղծել է փաստաթղթերը Ֆրանսիական դիմակայության զորքերի շարքերն անցնելու համար: 1944-ի օգոստոսի 17-ին նրան հանաձնարարվել է պայթեցնել երկաթուղային գծերը՝ գերմանական զորքերի նահանջը խափանելու համար, սակայն հանձնարարությունից վերադառնալիս Թորիկյանի խումբը կրակահերթի տակ է հայտնվում, իսկ վիրավորված Թորիկյանին ու նրա երեք զինակիցներին մահացու ծեծի են ենթարկում գերմանացիները: Այն ժամանակ Թորիկյանը 17 տարեկան էր: