Ереван, 22.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикам Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских повреждены Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим Гроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте Библиотека Русской Общины Армении В КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану «Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе


Գինեսի ռեկորդ սահմանած 10 ամենազարմանալի կենդանիները (լուսանկարներ)

Lifestyle
10. Էմմ. ֆրիսբբի վարպետը   Էմմը բորդեր-կոլլի է Չինաստանից։ Նա հոյակապ դուետ է ստեղծել իր տիրոջ՝ Չժու Պենի հետ։ Ընդամենը 3 րոպեյի ընթացքում նա կարողացել է 16 թռչող սկավառակ բռնել։ Այդ սկավառակները նետում էր Շժու Պենը։ Ուրիշ ոչ մի շուն դեռևս չի կարողացել գերազանցել Էմմի սահմանած ռեկորդը։ Այս «սխրագործությունը» կատարվեց Պեկինում 2011 թ.-ին անցկացվող մրցումների ժամանակ։ Այս ռեկորդի շնորհիվ Էմմը հռչակվեց աշխարհի ամենադինամիկ շուն։ 9. Օգի. թենիսի գնդակների ամենահմուտ փոխանցողը    Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Ոսկեգույն ռետրիվեր Օգին թենիսում վարպետացած ամենատաղանդավոր շունն է։ Նա վազում  է թենիսի գնդակների հետևից և դրանք բերանով հասցնում թենիսիստներին։ 2003 թ.-ին նա 5 գնդակ միաժամանակ տեղ հասցրեց՝ բոլոր հինգն էլ պահելով բերանում։ Ոսկեգույն ռետրիվերների բերանները շատ փափուկ են. նրանք կարող են անգամ հում ձու պահել բերանում՝ առանց այն կոտրելու։ Ահա թե ինչու թենիսի գնդակներն անվնաս են մնում այս շան բերանում։ Ավելի քան տասը տարի է, ինչ Օգիի ռեկորդը գերազանցող չի եղել։ 8. Սմոքի. ամենաբարձր գռմռացողը  Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Այս գեղեցիկ բրիտանացի կատուն աշխարհի ամենաբարձր գռմռացողի տիտղոսն է կրում։ Սմոքին 14 անգամ ավելի բարձր է գռմռում, քան միջին վիճակագրական կատուն։ 1 մետր հեռավորության վրա նրա գռմռոցը հասնում է 67,7 դեցիբելի։ Այս գորշ կատվի գռմռոցը գրեթե նույնքան բարձ է, որքան գազոնահնձիչի ձայնը։ Սմոքին միջազգային աստղ է։ Նրան ցույց են տվել մի քանի լրատվական հաղորդումներով և նրա մասնակցությամբ տեսանյութեր ու նրա մասին հոդվածներ հրապարակել տարբեր կայքերում։ Այս կատվի մասին անգամ գիրք է գրվել, որը նա վերջերս ստորագրել է թանաքի մեջ թաթախված թաթով։ Ցավոք, Սմոքին այլևս չի կարողանա ոչ մեկին ստորագրություն տալ. այս տարվա օգոստոսին Սմոքին մահացավ, այո՛, հենց մահացավ և ոչ սատկեց, որովհետև սատկում են հասարակ կենդանիները, իսկ ռեկորդակիրները մահանում են։ 7. Հեփփի. սքեյթբորդի վարպետը  Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Ոմանք Հեփփին շատ էքստրեմալ այծ են համարում։ Նա զբաղվում է սքեյթբորդով ու հասցրել է լուրջ հաջողությունների հասնել այս մարզաձևում։ 2012 թ.-ին Հեփփին ընդամենը 25 վայրկյանում հատեց 36 մետր տարածություն։ Սա այծի կողմից սքեյթբորդով երբևէ հատած ամենամեծ տարածությունն է։ Այս այծի տերերը հաճախ օգնում են նրան սահել. նրանք սքեյթբորդով սահում են այծի առջևից ու դեպի իրենց գրավում նրան զանազան մթերքների շնորհիվ։ Տեսնելով առաջարկվող հյուրասիրությունները՝ նա իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է իր առջև դրված նպատակի վրա։ Իրականում Հեփփին կարող է էլ ավելի հեռուն սահել։ Այն անգամ, երբ նա ռեկորդ սահմանեց, նրա մրցույթն ավարտվեց սոսկ այն պատճառով, որ նա բախվեց ճանապարհին ծառացած կայանատեղային խոչընդոտին։ Սեյթբորդը Հեփփիի միակ ուժեղ կողմը չէ։ Նա կարողանում է նաև ձեռք սեղմել և նրա ընտանիքի անդամների խոսքերով՝ հանդիսանում է հոյակապ ընտանի կենդանի։ 6. Զևս. աշխարհի ամենաբարձրահասակ շունը Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Աշխարհի ամենաբարձրահասակ շան տիտղոսը պատկանում է Զևսին։ Այս գերմանական դոգի հասակը հասնում էր 1 մետրի, իսկ հետևի ոտքերի վրա կանգնած ժամանակ նրա հասակը հատում էր մեկ մետրի սահմանը: Նա Քևին Դուրլագի և նրա կին Դենիսի սիրելի ընտանի կենդանին էր: Նա աշխարհի ամենաբարձրահասակ շուն հռչակվեց 2012 թ.-ին։ Այդ ժամանակ նրա անունն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում, և նա միջազգային ճանաչում ձեռք բերեց: Զևսը 70 կգ էր կշռում: Նա ամեն օր մոտավորապես 13 կգ շան կեր էր ուտում: Ցավոք սրտի, այս տարվա սեպտեմբեր ամսին աշխարհի ամենաբարձրահասակ շունը մահացավ։ 5. Միլլի. աշխարհի ամենափոքր շունը  Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Չիծուախուա տեսակի այս շունը 2013 թ.-ին հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրև աշխարհի ամենափոքրիկ շունը։ Միլլիի հասակը 9,65 սմ է, իսկ քաշը՝ գրեթե 2450 գրամ։ Ծննդյան պահին այս շունն այնքան փոքրիկ էր, որ կարող էր տեղավորվել թեյի գդալի մեջ։ Նրա տերերը Պուերտո Ռիկոյում բնակվող արգենտինացիներ են։ Նրանց խոսքերով՝  Միլլիի խնամքը մշտական աշխատանք է իրենց համար։ Բանն այն է, որ Միլլին այնքան փոքրիկ է, որ տերերը հաճախ կորցնում են նրան իրենց տեսադաշտից։ Չնայած իր փոքրի չափերին՝ Միլլին մեծ սիրտ և կայտառ խառնվածք ունի։ 4. Հերկուլես. աշխարհի ամենախոշոր կատվազգին Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Գերմանական դոգ Զևսի ու Հերկուլեսի միակ ընդհանրությունը իրենց անունների դիցաբանական ծագումը չէ։ Հերկուլեսն աշխարհի ամենախոշոր լիգրն է, իսկ Զևսը, ինչպես ավելի վաղ նշեցինք, ամենախոշոր շունը։ Արու առյուծի և էգ վագրի խաչասերումից ստացված հիբրիդ կատվազգի լիգրը արտաքին տեսքով հիշեցնում է շերտավոր մեծ առյուծի։ Թեպետ բարոյագիտական համոզմունքներից ելնելով՝ շատ կենդանաբանական այգիներում լիգրերի բուծումն արգելված է, առյուծներն ու վագրերն, ըստ ամենայնի, թքած ունեն այդ կանոնների վրա և երբեմն անազատության մեջ խաչասերվում են իրար հետ։ Տվյալ պահին Հերկուլեսը բնակվում է Ջանգլ Այլենդում (Ջունգլիների կղզի)։ Այս կենդանու քաշը հասնում է 410 կիլոգրամի։ 3. Օզի. աշխարհի ամենաարագաշարժ լարախաղացը Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса  Օզի անունով հայտնի այս շունը աշխարհի ամենաարագաշարժ փահլևանն է։ Իր լարախաղացական ընդունակություններով նա գերազանցում է բազմաթիվ մարդ փահլևանների։ Նրանից ընդամենը 18,22 վայրկյան է պահանջվում, որպեսզի նա կարողանա անցնել 3,5 մետր երկարությամբ լարով։ Լարախաղացությունը Օզիի միակ տաղանդը չէ։ Այո, նա բազմակողմանիորեն զարգացած շուն է։ Նա բնատուր տաղանդ է դրսևորել ակրոբատիկայի մյուս ճյուղերում ևս։ Նա կարողանում է հավասարակշռությունը պահել և անշարժ մնալ իր տիրոջ ուսերին, մինչ տերը հեծանիվ է քշում։ Ըստ երևույթին, Օզին ի ծնե ակրոբատ է։ Նա շարունակ համալրում է իր ակրոբատական հնարքների ցանկը նորանոր բարդ համարներով։ 2. Սվիթ Փի. աշխարհի ամենահավասարակշիռ շունը  Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Սվիթ Փիի սահմանած ռեկորդի պաշտոնական անվանումը բավականին բարդ է ու երկար. «ամենաշատ քանակությամբ աստիճաններ, որոնք շունը երբևէ իջել է գլխին բաժակ պահած վիճակում»։ Ավելի պարզ ասած՝ այս շունը՝ 150 միլիլիտր տարողությամբ բաժակը գլխին, կարողացել է տասն աստիճան իջնել։ Սվիթ Փին խառնածին շուն է (ավստրալիական հովվաշան ու բորդեր կոլլիի խառնուրդ)։ Նա այս ռեկորդը սահմանել է Գերմանիայում անցկացվող մի շոուի ժամանակ, թեպետ նրա հիմնական բնակության վայրն Ամերիկան է։ 1. Փագի. «ամենալեզվանի» շունը Топ-10 самых интересных животных, побивших мировой рекорд Гиннеса Այս պեկինեսը չի հակաճառում իր տերերին կամ մյուս շներին։ Նա շատ քաղաքավարի շնիկ է, պարզապես նա բառի բուն իմաստով չափազանց երկար լեզու ունի։ 11,5 սանտիմետրանոց լեզուն խանգարում է Փագիին իր առօրյայում։ Նա չի կարողանում լավ ծամել մթերքները։ Այդ պատճառով նրա տերերն ստիպված են լինում մանր-մանր կտրատել մթերքը նրա համար։ Չնայած սրան՝ Փագին իր կյանքի սկզբում թափառական շուն է եղել, իսկ այժմ այս ընկերասեր շունը միջազգային աստղ է դարձել իր ռեկորդի շնորհիվ։
За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любови