Ереван, 06.Октябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Ալ Կապոնե. Իդեալական գանգստերի ճանապարհը` հանցագործից մինչև ոստիկանապետի խորհրդական

Lifestyle

Նա Հարավից բերեց մինչև այդ քչերին հայտնի Լուի Արմսթրոնգին և Քաունթ Բեյսիին, իսկ Կապոնեի ծննդյան օրերին երգում էր Կարուզոն:

Ալ Կապոնե անունով ժպտացող չաղլիկն իրականում չի եղել Ամերիկայի հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենազդեցիկ, ամենախորամանկ, ամենադաժան բոսսը: Բայց, չգիտես ինչու, հենց նրա կերպարն է առավել հաճախ օգտագործվել ֆիլմերում, վեպերում ու կոմիքսներում: Ալ Կապոնեն վաղուց արդեն դարձել է աշխարհի բոլոր երկրների սկսնակ մաֆիոզների իդեալը:

Սիրասուն ծնողները նրան կոչել էին Ալֆոնսո Ֆյորելո (երկրորդ անունը` Ֆյորելոն, նշանակում է «ծաղիկ»): Սենտիմենտալ զգացմունքներից հեռու իտալացին պարզապես մոռացավ իր «ծաղիկ» լինելը և իր համար ընտրեց կարճ ու ազդեցիկ անուն` Ալ: Ժամանակի ընթացքում նա բազմաթիվ մականուններ ունեցավ, բայց դրանք տանել չէր կարող, հատկապես` Scarface-ը («Սպի»): Դա նրան հիշեցնում էր մի տհաճ միջադեպ: Պատանի հասակում բարում աշխատելիս Ալը հենց այնպես, թեթևակի շրմփացրել էր բարի հաճախորդուհիներից մեկի փափուկ տեղին: Աղջկա ընկերը` տաքարյուն Ֆրենք Գալուչոն, անմիջապես վերցրել էր սեղանին դրված դանակը, մատուցողի այտը «մի փոքր շոյել», իսկ հետո ստիպել էր ներողություն խնդրել: Կապոնեն հերքում է այս վարկածը և դեպքը կապում է վարսավիրներից մեկի հետ, որից ցանկանում էր ստանալ «օրինական» տուրքը:

– Ես շատ երիտասարդ էի,- հիշում էր Կապոնեն,- և ահա նա որոշեց, որ կարող է իմ հախից գալ: Բայց հետո իմ տղաները, հասկանալի է, նրան պատասխանեցին:

Կապոնեի անվան հետ այսպիսի բազմաթիվ լեգենդներ են կապված, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կենսունակ են:

«Խուլիգանությունը` որպես ուղիղ ճանապարհ»

Վարսավիրի մասնագիտության հետ Ալը սերտորեն էր կապված, դեռ պատանի հասակից նա օգնում էր սափրիչ հորը: Գաբրիելե Կապոնեն Բրուքլին էր հասել Իտալիայի Նեապոլ քաղաքի մերձակա Կաստելամարե փոքրիկ քաղաքից: Նա մի քանի աշակերտներ ձեռք բերեց Բրուքլինում, բացեց իր ձեռնարկությունը և երբ սկսեց մի քիչ փող աշխատել, ամուսնացավ Թերեզինա Ռայոլեի հետ: Թերեզան Գաբրիելեին պարգևեց 9 երեխա, որոնցից ամեն մեկն իր ճանապարհն ընտրեց: Ավագ որդին` Վինչենցոն, դարձավ ոստիկան, զբաղվեց քաղաքականությամբ և իր թեկնածությունը դրեց ԱՄՆ կոնգրեսում ընտրվելու համար: Ալը, որն ավագ եղբորից փոքր էր յոթ տարով (ծնվել է 1899թ. հունվարի 17-ին), այլ ճանապարհ ընտրեց: Երեխա ժամանակ նա օրեր շարունակ թրև էր գալիս փողոցներում, գաղտնի ծխում էր, իր ընկերների հետ ծեծկռտուքներ էր սարքում հարևան թաղերի հասակակիցների հետ: Նյու Յորքի աղքատ թաղամասերն ուղղակի դրախտ էին հանցագործների համար, ովքեր հիմնականում ներգաղթածներ էին: Ոստիկանությունն այստեղ հայտնվում էր միայն ցերեկը, իսկ գիշերներն այստեղ տերուտիրական էին փողոցային ավազակախմբերը: Դրանցից մեկի կազմում էլ իր «մարտական ուղին» սկսեց 14-ամյա Ալը, որին դպրոցից հեռացրել էին ուսուցչուհուն ապտակելու համար:

caseՆա մասնակցում էր թալանների, ռեկետների և փողոցային հաշվեհարդարների: 16 տարեկանում նրան հանձնարարեցին առաջին «թաց գործը», պետք էր սպանել մի չինացու, որը չէր ցանկանում իր լվացքատան եկամուտները կիսել «լավ տղերքի» հետ: Բայց Ալն իր հասակակից «գործընկերներից» տարբերվում էր ոչ թե սպանելու, այլ արագ հաշվելու ունակությամբ: Նրան նկատեց մաֆիայի պարագլուխ Ջոն Թորիոն` «ջենտլմեն-ավազակը», որին ավելի հաճախ տեսնում էին ոչ թե սալոններում կամ հասարակաց տներում, այլ շքեղ կահավորված ակումբներում, որտեղ նա ծանոթություններ էր հաստատում բանկիրների ու քաղաքական գործիչների հետ: Թորիոն առաջիններից մեկը փորձեց փոքրաքանակ ավազակախմբերից ստեղծել բիզնես-կորպորացիա` «լեգալ բիզնեսի»` բոլորին նկատելի տեսքով: Սկզբում նա Ալին հանձնարարեց հետևել «սփիքիզի»-ներին` սպիրտային խմիչքների գաղտնի վաճառքով զբաղվող ձեռնարկություններին: Ամերիկայում գործում էր «չոր օրենքը»: 1917-ին երկրի բոլոր բարերում արգելվեց թունդ խմիչքներ մատուցել, իսկ 1919-ի հուլիսին հրապարակվեց ԱՄՆ Սահմանադրության «18-րդ ուղղումը», որը սպիրտային խմիչքների վաճառքն արգելեց ամբողջովին: Շատ շուտով լայն թափ առավ ինքնաթոր խմիչքների գաղտնի վաճառքն ու Կանադայից մաքսանենգ ճանապարհով ալկոհոլային խմիչքների ներկրումը: Անլեգալ ապրանքն իրացվում էր դեղատներում (որպես դեղ` մրսածության դեմ) ու սննդի օբյեկտներում, որտեղ վաճառասեղանին միայն լիմոնադ էր ցուցադրվում, իսկ «տակից» միշտ էլ կարելի էր վիսկի գնել:

Աշխատելով բարում` Ալը ոչ միայն դեմքին սպի ստացավ, այլև վարակվեց սիֆիլիսով, որը չէր կարողանում բուժել ողջ կյանքի ընթացքում: Նա իր հիվանդության մասին ոչ մի խոսք չասաց շիկահեր իռլանդուհի Ջոզեֆին Մեյ Քոխլինին, որին անկողին քաշեց` հարբեցնելով մաքսանենգ խմիչքով: Աղջկա ծնողները միջին դասից էին և ոգևորված չէին աղքատ իտալացի փեսա ունենալու հեռանկարով: Բայց ոչինչ անել հնարավոր չէր. Ջոզեֆինը երեխայի էր սպասում, և պարոն Քոխլինը համաձայնեց այդ ամուսնությանը: Բայց պարզվեց, որ Ալը բնավ էլ աղքատ չէր և, դրան էլ գումարած, ջերմորեն սիրում էր կնոջն ու նորածին որդուն: Հետագայում Կապոնեն իր ընտանիքի համար շատրվաններով ու սիրամարգերով իսկական մի պալատ գնեց: Ո’չ աները, ո’չ կինը, ո’չ էլ որդին երկար ժամանակ ոչինչ չգիտեին Ալի «աշխատանքի» մասին և համոզված էին, թե ընտանիքի գլխավորը հաջողությամբ զբաղվում է կահույքի առևտրով…

Մաֆիայի մայրաքաղաքներում

1919 թվականին Կապոնեի կյանքում կարևոր փոփոխություններ եղան: Նրա հովանավոր Ջոն Թորիոն Նյու Յորքից փոխադրվեց Չիկագո: Իր հավատարիմ համհարզին նա վերցրեց իր հետ: Այդ տարիներին Չիկագոն Կանադայից ներմուծվող սպիրտային խմիչքների ընդունման-բաշխման կետն էր, և քաղաքում իսկական պատերազմ էր` սպիրտի հզոր հոսքը վերահսկելու մենաշնորհի համար: Այդ պայքարում միմյանց դեմ էին ելել իտալացիները, մի կողմից` Ջիմ Կոլոսիմոն և Ջեննա եղբայրները, իսկ մյուս կողմից` իռլանդական ավազակախմբերը` Դիոն Օ’Բենիոնի և Բագս Սորանի ղեկավարությամբ: Ամեն առավոտ փողոցներում դիակներ էին հայտնվում: Նյու Յորքի մաֆիոզները Չիկագոյի ավազակների համեմատ իսկական ջենտլմեններ էին. Չիկագոյում գլխավոր փաստարկը գնդացիրն էր: Մոտ տարածությունից արձակված կրակահերթը մարդուն կիսում էր մեջտեղից:

Թորիոն ու Կապոնեն միանգամից հայտնվեցին իրադարձությունների շրջապտույտում: Ծեր Կոլոսիմոն, որի գործընկերներն էին դարձել նրանք, Կապոնեին հանձնարարեց վերացնել ոմն Ջո Հովարդի, որը համարձակվել էր ավազակախմբից փախցնել սպիրտային խմիչքներով լի երկու ավտոմեքենա: Ալը գործեց շատ օպերատիվ: Իմանալով, որ Հովարդն իր հերթական հաջողությունը նշելու է բարերից մեկում` Ալն ուղևորվեց այնտեղ և անձամբ գնդակահարեց մեքենա փախցնողին: Այս ամենը տեսան երկու տասնյակից ավելի մարդիկ, բայց, ինչպես հաշվարկել էր Կապոնեն, nրանցից ոչ մեկը չանկեղծացավ ոստիկանությունում: Այսպես էր ձևավորվում գանգստերի ֆիրմային ոճը. մանրակրկիտ հաշվարկը ռիսկը հասցնում էր զրոյի, որքան էլ արտառոց ու հանդուգն լինեին հանցագործությունները:

al capone3Ալը սկզբում համեստորեն իրեն հատկացնում էր երկրորդական դերեր: Բայց 1924-ի աշնանն իռլանդացիների դեմ պայքարը նոր թափ հավաքեց: 0’Բենիոնի ձեռքի տակ աշխատող տղերքը Ջեննա եղբայրներից գողացան սպիրտային խմիչքների մեծ խմբաքանակ, և Ջեննաներն օգնություն խնդրեցին Ջիմ Կոլոսիմոյին փոխարինած Թորիոյից: 0’Բենիոնը գնդակահարվեց իրեն պատկանող ծաղկի խանութում: Կապոնեն անձամբ էր մասնակցում այս սպանությանը, բայց ոստիկանության համար նա երկաթե ալիբի ուներ: Իսկ, ահա, սպանվածի բարեկամներին խաբել չհաջողվեց: Մի քանի օր անց գնդացրային կրակահերթ բացեցին Կապոնեի մեքենայի ուղղությամբ: Բայց մահափորձը ձախողվեց, քանի որ շրջահայաց Ալը ձեռքը էր բերել զրահապատ «կադիլակ», որ մինչև այդ ուներ միայն ԱՄՆ նախագահը:

Ջոն Թորիոյի բախտն ավելի քիչ բերեց. նրան ծանր վիրավորեց Բագս Մորանը: Ջոնը ստիպված հրաժարվեց մաֆիայի դոնի պարտականություններից և բուժվելու մեկնեց Իտալիա: Նա իրեն փոխանորդ հռչակեց Ալ Կապոնեին, որով խիստ վրդովեցրեց Չիկագոյի իտալական մաֆիայի բոլոր անդամներին. Կապոնեն նեապոլցի էր, իսկ ավանդույթի համաձայն միշտ էլ սիցիլիացիներն են դարձել դոն:

Կապոնեն «ժառանգություն» ստացավ 500 մարդուց կազմված մի ավազակախումբ, որի օգնությամբ նա իսկական պատերազմ հայտարարեց իր մրցակիցներին: Թորիոյի և Կապոնեի «սինդիկատն» այդ ժամանակ Չիկագոյում ապահովում էր տարեկան 70 միլիոն դոլար եկամուտ: Մոտավորապես այդքան էլ բաժին էր հասնում իռլանդական, լեհական ու հրեական խմբավորումներին: Ամեն դեպքում Կապոնեի սկսած պատերազմում առաջինն ընկան նրա երեկվա աջակիցները` Ջեննա եղբայրները, որոնցից երեքը գնդակահարվեցին, չորրորդը փախավ Սիցիլիա:

Ալ Կապոնեի դաժանությունը զարմացնում էր անգամ ամեն ինչ տեսած ավազակներին: Չիկագոյում սպանությունների իսկական համաճարակ էր: Կաշառված իշխանություններն ամեն ինչի առջև աչք էին փակում, բայց ի վերջո քաղաքի բնակիչների և, որքան էլ տարօրինակ է, Չիկագոյի մաֆիայի վրդովմունքը ստիպեց միջոցներ ձեռք առնել: Բանն այն է, որ մաֆիայի չգրված օրենքների համաձայն, Կապոնեն իրավունք ուներ տնօրինել միայն իր մարտիկների կյանքը: Վիճելի հարցերը լուծվում էին ավազակախմբերի բոլոր պարագլուխների խորհրդի նիստում: Միայն «ավագներն» իրավունք ունեին մահվան դատավճիռ արձակել, իսկ այն իրականացնելու համար վարձու մարդասպաններ էին հրավիրվում ուրիշ քաղաքներից: Ալ Կապոնեն համարձակվել էր իրեն «խորհրդից» բարձր դասել, որի համար էլ վճարեց: Քաղաքապետի հերթական ընտրության ժամանակ խմբավորումների ավագներն իշխանության բերեցին նոր մարդու, և Կապոնեն ու իր տղաները ստիպված եղան հեռանալ Չիկագոյից: Մաֆիայի նոր «մայրաքաղաք» դարձավ հարևան Սիսերո գյուղաքաղաքը: Կապոնեն նույնիսկ փորձ արեց այստեղ իշխանությունը վերցնել, բայց հեղաշրջումը չհաջողվեց: Ոստիկանների հետ մարտի ժամանակ զոհվեց Կապոնեի եղբայրը` Ֆրենքը: Հուղարկավորության ժամանակ Ալը շատ անմխիթար տեսք ուներ, նույնիսկ սափրված չէր (իսկ դա բացառիկ բան էր նրա կյանքում): Կապոնեն վենդետա հայտարարեց տեղական ոստիկանությանը: Հինգ ոստիկան սպանվեց, բայց այս մարտն Ալը տանուլ տվեց ու ստիպված էր ընդհատակ անցնել մինչև 1926 թվականը:

Նոր իմիջ

Իսկ այդ ժամանակը Կապոնեն իզուր չկորցրեց, նա զբաղված էր սեփական կերպարը կատարելագործելով: Խորհրդական վարձեց և բոլոր հարցերում լսում էր նրա խորհուրդները: Արդյունքը շատ ավելին էր, քան սպասում էր: Երբեմնի ոչ ներկայանալի, անկիրթ խոսելաձև ունեցող Ալ Կապոնեն բառացիորեն մեկ տարվա ընթացքում վերափոխվեց վճռական, իր ուժերին վստահ գործարար մարդու: Նա դասեր էր վերցնում անգլերեն լեզվի մասնագետից, շտկում էր առոգանության թերություններն ու այլևս թույլ չէր տալիս ոչ պարկեշտ արտահայտություններ: Բացի դրանից, նա սեփական վարսավիր ու դերձակ վարձեց: Կապոնեն իր հանդերձարանում ուներ 150 կոստյում և նույնքան զույգ էլ կոշիկ:

CT CT capone_walk.jpgՀենց այսպիսին` հմայիչ ջենտլմեն, նուրբ գինիների սիրահար, օպերային ոչ մի ներկայացում բաց չթողնող մելոման, նա հաղթական վերադարձավ Չիկագո, երբ քաղաքապետի ընտրությունների ժամանակ հաղթեց իր դրածոն` Բիլլ Թոմփսոնը: Կապոնեի «գրասենյակն» արդեն գտնվում էր քաղաքի կենտրոնում, «Լենսինգթոն» հյուրանոցում: Բարեգործությունների համար շռայլ հատկացումներ անելով` նա ցանկալի հյուր դարձավ անվանակոչությունների ժամանակ: Նա արդեն փառաբանվում էր ոչ այնքան որպես մաֆիայի, այլ որպես ամերիկյան ջազի կնքահայր, նա Հարավից բերեց մինչև այդ քչերին հայտնի Լուի Արմսթրոնգին և Քաունթ Բեյսիին, կազմակերպեց նրանց համերգային շրջագայությունները խոշոր քաղաքներով: Կապոնեի ծննդյան օրերին երգում էր Կարուզոն, ելույթ էին ունենում ամենահայտնի արտիստները: Երբ Չիկագո հասավ Մեծ ճգնաժամը, նա քաղաքի գրեթե ողջ բնակչությանն ապահովեց անվճար ապուրով: Հասկանալի է, որ սովյալներն օրհնում էին նրան: Միաժամանակ նա չէր մոռանում իր գործը, բայց իր զոհերի հուղարկավորությունների ժամանակ ծաղկեփնջեր էր ուղարկում, իսկ նրանց այրիներին ու որբերին ապահովում էր թոշակով: Քաղաքում Ալ Կապոնեի ազդեցությունն այնքան մեծ էր, որ 1928 թվականին Չիկագոյի ոստիկանապետը նրան նշանակեց իր խորհրդական` նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ Ալ Կապոնեն այնպես արեց, որ հակամարտող մաֆիոզ խմբավորումներն ընտրությունների օրերին հրադադար հայտարարեցին:

Վալենտինի օրվա կոտորածը

Թվում էր` ամենամեծ բարձունքը նվաճված էր, հաջողությունն ակներև էր: Բայց Ալ Կապոնեին անվերջ հետապնդում էր սպանվելու վախը: Ավտոմեքենայից դուրս գալիս, ոմանց հետ ձեռքով բարևելիս նա ամեն րոպե սպասում էր կրակոցի, թեև նրա երեսից ժպիտն անպակաս էր: Այժմ նրա գլխավոր թշնամին Բագս Մորանն էր: Իռլանդացին երդվել էր, որ չի հանգստանա մինչև Ալին չվերացնի երկրի երեսից: Ինքն իրեն հավատարիմ Ալը որոշեց առաջինը հարձակվել և խնամքով նախապատրաստում էր հարձակման պլանը: Մորանի ավազակախմբում նա գտել էր ծախու մեկին, որը հայտնեց, որ 1929-ի փետրվարի 14-ին Մորանի ավակազակախմբի բոլոր անդամները հավաքվելու են քաղաքի հյուսիսային մասում գտնվող պահեստներից մեկում` սպիրտային խմիչքի մեծ խմբաքանակ ընդունելու համար: Մշակելով հարձակման պլանը և հանձնարարականներ տալով` Կապոնեն ցուցադրաբար մեկնեց Ֆլորիդայում գտնվող իր առանձնատուն: Ոստիկանների համազգեստ հագած նրա մարդիկ շրջապատեցին պահեստը, որտեղ յոթ իռլանդացի կար: Մտածելով, որ գործ ունեն ոստիկանների հետ, Մորանի մարդիկ խոնարհաբար բարձրացրին ձեռքերը և շուռ եկան դեպի պատը: «Թոմփսոնների» կրակահերթերը երկու կես արեցին նրանց: Մորանը հանգամանքերի բերումով ուշ էր տեղ հասել և փրկվեց: Բայց անհետ կորավ, որովհետև հասկանում էր. Կապոնեն ոչ մի բանի առաջ կանգ չի առնի իրեն վերացնելու համար:
«Վալենտինի օրվա կոտորածը» մամուլի թեթև ձեռքով սովորական ավազակային հաշիվ մաքրելուց վերածվեց նշանակալից իրադարձության, որով էլ սկսվեց Ալ Կապոնեի մայրամուտը: Չնայած հիմնավոր ալիբիին` նա համարվեց հիմնական կասկածյալը որպես հանցագործության կազմակերպիչ: Օպերային արվեստի նրբազգաց սիրահարը, որը քաղաքային իշխանության խելամիտ խորհրդականի համբավ էր ձեռք բերել, քաղաքի բնակչության գիտակցության մեջ կրկին վերափոխվեց արյունարբու մարդասպանի: Կրակի վրա յուղ լցրեցին խոսակցությունները ևս մեկ չարագործության մասին, որի հեղինակը կրկին ինքն էր: Նրա հրամանով սպանված մաֆիոզի` Ֆրենք Այալոյի մտերիմները Կապոնեի սպանությունը հանձնարարեցին վարձու մարդասպան, «Դոդոշ» մականունով Ջուզեպե Ջանտային, կաշառեցին Ալի շրջապատից Ալբերտո Անսելմիին ու Ջոն Սկալիզեին: Նրանք այնպես արեցին, որ Ջուզեպեն մտավ Ալ Կապոնեի «նեղ շրջան»: Բայց վերջինս ինչ-որ կասկածելի բան զգաց և սպանության պատվիրատուի մոտ ուղարկեց իր բարեկամ Ֆրենք Ռիոյին` ցուցադրաբար, Ջանտայի ներկայությամբ ուժեղ ապտակ հասցնելով նրան: «Անարգված» Ֆրենքին առաջարկեցին մասնակցել դավադրությանը, որի մասին վերջինս անմիջապես հայտնեց Ալին` իր տիրոջը: Կարճ ժամանակ անց Կապոնեն ռեստորան հրավիրեց երկու դավաճաններին ու վարձու մարդասպանին, լիովին հարբեցրեց նրանց` ոգեշնչված խոսելով այն մասին, որ ինքը շատ բարձր է գնահատում անկեղծ բարեկամությունը: Երեքն էլ հետո զարթնեցին աթոռներին կապված վիճակում, իսկ նրանց գլխավերևում կանգնած էր Կապոնեն` բեյսբոլի մականը ձեռքին: Որպեսզի ծեծվողների ճիչերը լսելի չլինեն դրսում, Կապոնեն ջազ-բենդի տղաներին հրամայեց նվազել ողջ ուժով: Դավաճանների դիակների հետ վարվեցին սովորական ձևով, նրանց ոտքերին ցեմենտաքարեր կապեցին և իջեցրին Միչիգան լիճը:

Al Capone from the 1920s and 30s (5)Մայրամուտ

Այս հանցագործությունը մյուսների նման մնաց չբացահայտված, բայց խոսակցություններն, անգամ չճշտված լուրերը բավական էին, որ ամերիկյան թերթերն Ալին համարեին «հասարակության №1 թշնամի»: Երկրի նախագահ Հերբերտ Հուվերն իր ենթականերին բացահայտ հայտարարեց. «Ես ուզում եմ, որ այս տղան նստի»: Կապոնեն հանցանշաններ չէր թողնում, ահաբեկված վկաները լռում էին, և այդ ժամանակ օրենքի պահապանները մոտեցան այլ կողմից: 1927 թվականին ամերիկյան դատարանը մեղավոր ճանաչեց նրան, որովհետև նա հրաժարվում էր սպիրտային խմիչքների անլեգալ առևտրից ստացած եկամուտներից հարկ վճարել: Ալը, ինչպես ասում են, ապրում էր իր ուզած ձևով ու բազմապատիկ ավելին էր ծախսում, քան երևում էր փաստաթղթերից: Գործի նախաքննությունը ստանձնեց հարկային ոստիկանության գործակալ, հանրահայտ «Անձեռնմխելիների» բրիգադի ղեկավար էլիոթ Նեսսը, որն աղմկալից շատ գործեր էր բացահայտել: Առաջին նշանն այն եղավ, որ ապօրինի զենք պահելու համար Կապոնեին ձերբակալեցին: Ինն ամիս նա անցկացրեց հարմարավետ, կահավորված, սառնարան և պատեֆոն ունեցող խցում: Այդ ընթացքում Նեսսի մարդիկ «դուրս եկան» Կապոնեի գործերը վարող երկու հաշվապահների վրա և նրանց համոզեցին գործակցել նախաքննության հետ: Ավազակները նախաքննության «անձեռնմխելիների» գլուխների համար 50 հազար դոլար պարգևատրում խոստացան, բայց նրանց հաջողվեց թաքցնել:

1931 թվականի հունիսին սկսված դատավարության ժամանակ Կապոնեն սկզբում փորձեց առևտուր անել դատարանի հետ, բայց հաջողության չհասնելով` խուլ պաշտպանության անցավ և իրեն հռչակեց անմեղ զոհ: Նրա տղաները միաժամանակ «աշխատում էին» երդվյալ ատենակալների հետ` նրանց գնելով կամ ահաբեկելով: Եվ հոկտեմբերի 17-ին, դատավճռի վերջնական տարբերակը հայտարարելու նախօրեին, Ալը վստահ էր, որ հաղթանակած դուրս կգա: Բայց դատավոր Ուիլքերսոնը դիմեց խորամանկության: Նա երդվյալներին վերջին պահին փոխարինեց նորերով, ովքեր միաձայն հայտարարեցին. «Մեղավոր է»: Հարկերից խուսափելու համար Ալ Կապոնեն դատապարտվեց 11 տարվա բանտային ազատազրկման և վճարեց 50 հազար դոլար տուգանք: ԱՄՆ դատական բարձրագույն մարմինը դատավճիռը հաստատեց 1932-ի մայիսի 3-ին:

Բանդիտի լեգենդի բանտային կործանումը

Սկզբնական շրջանում ավազակին պահում էին Ֆիլադելֆիայի նահանգային բանտում, որտեղից նա շարունակում էր ղեկավարել իր ավազակախումբը: Ապա նրան փոխադրեցին Ատլանտա, իսկ մեկ տարի անց` Ալկատրաս կղզի: Այստեղի հանրահայտ «Ժայռ» բանտում պահվում էին ու մինչև օրս էլ պահվում են ամենավտանգավոր հանցագործները: «Ժայռում» էլ պարզվեց, որ ինքն իրենով, առանց իր մարտիկների, Ալ Կապոնեն այնքան էլ ամենակարող տղա չէ: Հենց առաջին օրը նա փորձեց առանց հերթի մտնել ճաշարան` քմծիծաղելով.

-Ի՞նչ է, դուք չգիտե՞ք, թե ով եմ ես:

Անմիջապես նրան պատին ծեփեց տեխասցի հայտնի թալանչի Ջեյմս Լուկասը: Եթե հավատանք իր` Լուկասի հուշերին, նա Կապոնեին ասաց բառացիորեն հետևյալը.

– Ես գիտեմ, թե դու ով ես, թրի՜ք: Ու եթե դու հենց հիմա հերթ չկանգնես, քեզ կասեմ, թե ինչ կդառնաս:

Անակնկալի եկած Ալը խոնարհաբար վերադարձավ իր տեղը: Բայց դա նրա տառապանքների միայն նախերգանքն էր: «Ժայռի» բանտարկյալներն ամեն առիթով ու ամեն կերպ ստորացնում էին Ամերիկայի ամենանշանավոր գանգստերին: Մի անգամ նրա երեսին եռացրած ջուր շպրտեցին, մի ուրիշ անգամ քիչ էր մնացել կտրտեին նրան, երբ նա հրաժարվեց մասնակցել բանտարկյալների գործադուլին: Օրենքի նախկին թշնամին ամենայն հեզությամբ պահպանում էր բանտային կարգուկանոնը` հույս ունենալով վաղաժամկետ ազատվել: Դրսից լուրեր էին հասնում, որ կարող է վերացվել «չոր օրենքը», բայց Չիկագոյի մաֆիան դրանով չէր մեռնի: Բուտլեգերությունը փոխարինվում էր ոչ պակաս եկամտաբեր գործով` պոռնոբիզնեսի ու թմրաբիզնեսի վերահսկողությամբ: Ալը ցանկանում էր մասնակցել ազդեցության ոլորտների բաժանմանը, բայց անկանխատեսելի բան կատարվեց, բնավ չբուժված սիֆիլիսը բանտային խիստ ռեժիմի պատճառով առավել սրվեց և արագ քայքայեց Կապոնեի ուղեղը: Երբ բժշկական քննության ժամանակ նա ոչ մի կերպ չկարողացավ հաշվել բժշկի մատները, նախնական որոշում կայացվեց նրան վաղաժամկետ ազատել:

Նոր ժամանակներ` մաֆիայի համար

1939թ. նոյեմբերին ընկերները նրան տեղավորեցին հոսպիտալում, որտեղ նրա ուղեղի բարդ վիրահատություն կատարվեց: Ապա նա երկար ժամանակ հանգստանում էր Ֆլորիդայի իր առանձնատանը: Հետո վերադարձավ Չիկագո: Նա հասկացավ, որ ժամանակները փոխվել են, երբ նրան դիմավորելու համար հավաքված մաֆիոզ բոսսերը ոտքի չկանգնեցին` իր ներս մտնելուն պես: Չիկագոյում նոր ժամանակներ էին, նոր կանոններ, և պարահանդեսը ղեկավարում էին նոր բոսսերը` գործունյա, հանդարտաբարո… Ճիշտ հաշվապահների պես: Ալը նրանց շարքում այլևս տեղ չուներ ու վերադարձավ Ֆլորիդա: Կյանքի վերջին տարիներին նախկին «№1 հանցագործը» հոգեկան և ֆիզիկական անկում էր ապրում: Նա նույնիսկ առանց որևէ մեկի օգնության շուրթերին չէր կարող մոտեցնել գդալը: 1947-ի հունվարի 25-ին նա մահացավ սրտի պայթյունից և թաղվեց Չիկագոյի Մաունթոլիվ գերեզմանատանը` հոր և եղբոր կողքին: 1986 թվականին նրա կողքին տեղ գրավեց կինը, որը ոչ մի անգամ չշփվեց լրագրողների հետ, ոչ մի հարցազրույց չտվեց: Նա նույնպես տառապում էր խրոնիկ սիֆիլիսով, ինչպես և նրանց որդին` Սոնին: Այս երիտասարդն իր վրա ավելորդ ուշադրություն չբևեռելու համար ազգանունը փոխել էր ու կոչվում էր Բրաուն: Նրա իսկ պարտադրանքով ծնողների շիրիմը, որը դարձել էր զբոսաշրջիկների ուխտատեղի, փոխադրվեց մի ուրիշ գերեզմանատուն:

capone prison

Կինոհերոսի դափնիները

Մինչև Կապոնեի մահը նրա պաշտամունքը ստեղծեցին կինոյի աշխարհի մարդիկ: Ալի մասին առաջին ֆիլմում` «Սպիավոր դեմքը» (1932 թ.), գանգստերին կերպարանավորեց Փոլ Մունին: Կապոնեն շատ դժգոհ էր գլխավոր դերակատարի ընտրությունից և հանդիպում էր պահանջում նկարահանման խմբի հետ: Հանդիպեցին: Նրա զայրույթը փոխվեց ներողամտության: Էստաֆետն ընդունեցին «Ալ Կապոնե» (Ռոդ Սթայգերի գլխավոր դերակատարմամբ, 1959 թ.), «Կապոնե» (Բեն Ղազար, 1975 թ.), «Անձեռնմխելիները» (Ռոբերտ դե Նիրո, 1987 թ.) և շատ այլ ֆիլմեր: Դրանցում Կապոնեն ներկայացված է որպես հանցագործ աշխարհի իրական արքա և, միևնույն ժամանակ` չարության հմայիչ հանճար: Հնարավոր է, որ նրան այս դերը հատկացվել է համաժողովրդական պահանջի արդյունքում: Բայց պետք է ընդունել, որ Կապոնեն իր հարմարվողականության և բարդույթների բացարձակ բացակայության շնորհիվ լիովին համապատասխանում էր պահանջարկին: Դուրս գալով բանտից` նա բազմիցս ափսոսանք է հայտնել, որ չի դարձել խոհարար կամ վարսավիր, ինչպես իր հայրը: Նա ուրիշ ճանապարհ ընտրեց, որը ո’չ իրեն, ո’չ էլ իր մերձավորներին երջանկություն չբերեց: Շահեցին միայն զանգվածային լրատվության ու կինոյի մարդիկ, գրողներն ու մնացած գրողի տարածները: Ընդամենը 48 տարի ապրեց Ալֆոնսո Ֆյորելո Կապոնեն, որն աշխարհին հայտնի է որպես Ալ Կապոնե:

Черные тучи над головой «Тойота Ереван»: Past.amТолько три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Армения примет участие в международном фестивале «Евразия-Кинофест» в МосквеЮнибанк запустил мобильное приложение для предпринимателей и юридических лиц10% idcoin по картам Mastercard IDBank-а Компания Ucom завершила мобильной модернизацию сети в Гюмри и Ванадзоре В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении Бизнес становится мишенью властейСпециальное предложение Америабанка для новых держателей Mastercard. Кешбэк в размере 1% и многочисленные подаркиАргументы генерала и опасения власти: почему искажается Конституция? АНО "Евразия" передала Кыргызстану еще 50 школьных автобусов Генеральный директор Ucom выступил с лекцией перед студентами Школы лидерства Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст» Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст» «Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик Асрян27-28 сентября состоялась международная конференция «Mining Armenia», объединившая ведущих спикеров отраслиIdram Junior и Koreez подвели итоги конкурса финансового образования JuniusДенежные переводы UBPay стали доступны в мобильном приложении ЮнибанкаВместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст» Были, есть и будем: в Ереванском филиале РЭУ им. Г.В. Плеханова состоялось мероприятие памяти павших воинов 44-дневной войны Конкурс «С любовью к учителю!»Комфортные путешествия с премиальными картами IDBankВластная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ Карапетян Компания Ucom опубликовала аудиторский отчет о финансовых результатах за 2023 год Система UBPay присоединилась к международной ассоциации IAMTNСША продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: Карапетян У власти нет полномочий изменить границы: Карапетян Ни власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак Карапетян Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян Зерно, удобрения и топливо: АНО «Евразия» окажет гумпомощь аграриям Гагаузии«У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиВаагн Хачатурян присвоил воинское звание генерал-майора начальнику Ереванского городского управления СНБ Размику Микаеляну Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня Независимости «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак Карапетян По следам скандальных записей В Армении отметили День астрономии Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак Карапетян «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? От армянского варенья до казахского шоколада: первый сетевой магазин «Евразия» открыли в МосквеОсновные функции армянской диаспоры на современном этапе и необходимость принятия государственной концепции по отношению к Диаспоре Всё тайное рано или поздно становится явным Старый Ереван: Новый филиал IDBank-а в эксклюзивном форматеСколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак Карапетян Еще одна солнечная электростанция компании Ucom и SunChild установлена ​​в поселке Чакатен «Подарок» власти Аршаку Карапетяну