Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար Ղումաշյան Ողջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համար ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն Մարուքյան Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից


Ալ Կապոնե. Իդեալական գանգստերի ճանապարհը` հանցագործից մինչև ոստիկանապետի խորհրդական

Lifestyle

Նա Հարավից բերեց մինչև այդ քչերին հայտնի Լուի Արմսթրոնգին և Քաունթ Բեյսիին, իսկ Կապոնեի ծննդյան օրերին երգում էր Կարուզոն:

Ալ Կապոնե անունով ժպտացող չաղլիկն իրականում չի եղել Ամերիկայի հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենազդեցիկ, ամենախորամանկ, ամենադաժան բոսսը: Բայց, չգիտես ինչու, հենց նրա կերպարն է առավել հաճախ օգտագործվել ֆիլմերում, վեպերում ու կոմիքսներում: Ալ Կապոնեն վաղուց արդեն դարձել է աշխարհի բոլոր երկրների սկսնակ մաֆիոզների իդեալը:

Սիրասուն ծնողները նրան կոչել էին Ալֆոնսո Ֆյորելո (երկրորդ անունը` Ֆյորելոն, նշանակում է «ծաղիկ»): Սենտիմենտալ զգացմունքներից հեռու իտալացին պարզապես մոռացավ իր «ծաղիկ» լինելը և իր համար ընտրեց կարճ ու ազդեցիկ անուն` Ալ: Ժամանակի ընթացքում նա բազմաթիվ մականուններ ունեցավ, բայց դրանք տանել չէր կարող, հատկապես` Scarface-ը («Սպի»): Դա նրան հիշեցնում էր մի տհաճ միջադեպ: Պատանի հասակում բարում աշխատելիս Ալը հենց այնպես, թեթևակի շրմփացրել էր բարի հաճախորդուհիներից մեկի փափուկ տեղին: Աղջկա ընկերը` տաքարյուն Ֆրենք Գալուչոն, անմիջապես վերցրել էր սեղանին դրված դանակը, մատուցողի այտը «մի փոքր շոյել», իսկ հետո ստիպել էր ներողություն խնդրել: Կապոնեն հերքում է այս վարկածը և դեպքը կապում է վարսավիրներից մեկի հետ, որից ցանկանում էր ստանալ «օրինական» տուրքը:

– Ես շատ երիտասարդ էի,- հիշում էր Կապոնեն,- և ահա նա որոշեց, որ կարող է իմ հախից գալ: Բայց հետո իմ տղաները, հասկանալի է, նրան պատասխանեցին:

Կապոնեի անվան հետ այսպիսի բազմաթիվ լեգենդներ են կապված, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կենսունակ են:

«Խուլիգանությունը` որպես ուղիղ ճանապարհ»

Վարսավիրի մասնագիտության հետ Ալը սերտորեն էր կապված, դեռ պատանի հասակից նա օգնում էր սափրիչ հորը: Գաբրիելե Կապոնեն Բրուքլին էր հասել Իտալիայի Նեապոլ քաղաքի մերձակա Կաստելամարե փոքրիկ քաղաքից: Նա մի քանի աշակերտներ ձեռք բերեց Բրուքլինում, բացեց իր ձեռնարկությունը և երբ սկսեց մի քիչ փող աշխատել, ամուսնացավ Թերեզինա Ռայոլեի հետ: Թերեզան Գաբրիելեին պարգևեց 9 երեխա, որոնցից ամեն մեկն իր ճանապարհն ընտրեց: Ավագ որդին` Վինչենցոն, դարձավ ոստիկան, զբաղվեց քաղաքականությամբ և իր թեկնածությունը դրեց ԱՄՆ կոնգրեսում ընտրվելու համար: Ալը, որն ավագ եղբորից փոքր էր յոթ տարով (ծնվել է 1899թ. հունվարի 17-ին), այլ ճանապարհ ընտրեց: Երեխա ժամանակ նա օրեր շարունակ թրև էր գալիս փողոցներում, գաղտնի ծխում էր, իր ընկերների հետ ծեծկռտուքներ էր սարքում հարևան թաղերի հասակակիցների հետ: Նյու Յորքի աղքատ թաղամասերն ուղղակի դրախտ էին հանցագործների համար, ովքեր հիմնականում ներգաղթածներ էին: Ոստիկանությունն այստեղ հայտնվում էր միայն ցերեկը, իսկ գիշերներն այստեղ տերուտիրական էին փողոցային ավազակախմբերը: Դրանցից մեկի կազմում էլ իր «մարտական ուղին» սկսեց 14-ամյա Ալը, որին դպրոցից հեռացրել էին ուսուցչուհուն ապտակելու համար:

caseՆա մասնակցում էր թալանների, ռեկետների և փողոցային հաշվեհարդարների: 16 տարեկանում նրան հանձնարարեցին առաջին «թաց գործը», պետք էր սպանել մի չինացու, որը չէր ցանկանում իր լվացքատան եկամուտները կիսել «լավ տղերքի» հետ: Բայց Ալն իր հասակակից «գործընկերներից» տարբերվում էր ոչ թե սպանելու, այլ արագ հաշվելու ունակությամբ: Նրան նկատեց մաֆիայի պարագլուխ Ջոն Թորիոն` «ջենտլմեն-ավազակը», որին ավելի հաճախ տեսնում էին ոչ թե սալոններում կամ հասարակաց տներում, այլ շքեղ կահավորված ակումբներում, որտեղ նա ծանոթություններ էր հաստատում բանկիրների ու քաղաքական գործիչների հետ: Թորիոն առաջիններից մեկը փորձեց փոքրաքանակ ավազակախմբերից ստեղծել բիզնես-կորպորացիա` «լեգալ բիզնեսի»` բոլորին նկատելի տեսքով: Սկզբում նա Ալին հանձնարարեց հետևել «սփիքիզի»-ներին` սպիրտային խմիչքների գաղտնի վաճառքով զբաղվող ձեռնարկություններին: Ամերիկայում գործում էր «չոր օրենքը»: 1917-ին երկրի բոլոր բարերում արգելվեց թունդ խմիչքներ մատուցել, իսկ 1919-ի հուլիսին հրապարակվեց ԱՄՆ Սահմանադրության «18-րդ ուղղումը», որը սպիրտային խմիչքների վաճառքն արգելեց ամբողջովին: Շատ շուտով լայն թափ առավ ինքնաթոր խմիչքների գաղտնի վաճառքն ու Կանադայից մաքսանենգ ճանապարհով ալկոհոլային խմիչքների ներկրումը: Անլեգալ ապրանքն իրացվում էր դեղատներում (որպես դեղ` մրսածության դեմ) ու սննդի օբյեկտներում, որտեղ վաճառասեղանին միայն լիմոնադ էր ցուցադրվում, իսկ «տակից» միշտ էլ կարելի էր վիսկի գնել:

Աշխատելով բարում` Ալը ոչ միայն դեմքին սպի ստացավ, այլև վարակվեց սիֆիլիսով, որը չէր կարողանում բուժել ողջ կյանքի ընթացքում: Նա իր հիվանդության մասին ոչ մի խոսք չասաց շիկահեր իռլանդուհի Ջոզեֆին Մեյ Քոխլինին, որին անկողին քաշեց` հարբեցնելով մաքսանենգ խմիչքով: Աղջկա ծնողները միջին դասից էին և ոգևորված չէին աղքատ իտալացի փեսա ունենալու հեռանկարով: Բայց ոչինչ անել հնարավոր չէր. Ջոզեֆինը երեխայի էր սպասում, և պարոն Քոխլինը համաձայնեց այդ ամուսնությանը: Բայց պարզվեց, որ Ալը բնավ էլ աղքատ չէր և, դրան էլ գումարած, ջերմորեն սիրում էր կնոջն ու նորածին որդուն: Հետագայում Կապոնեն իր ընտանիքի համար շատրվաններով ու սիրամարգերով իսկական մի պալատ գնեց: Ո’չ աները, ո’չ կինը, ո’չ էլ որդին երկար ժամանակ ոչինչ չգիտեին Ալի «աշխատանքի» մասին և համոզված էին, թե ընտանիքի գլխավորը հաջողությամբ զբաղվում է կահույքի առևտրով…

Մաֆիայի մայրաքաղաքներում

1919 թվականին Կապոնեի կյանքում կարևոր փոփոխություններ եղան: Նրա հովանավոր Ջոն Թորիոն Նյու Յորքից փոխադրվեց Չիկագո: Իր հավատարիմ համհարզին նա վերցրեց իր հետ: Այդ տարիներին Չիկագոն Կանադայից ներմուծվող սպիրտային խմիչքների ընդունման-բաշխման կետն էր, և քաղաքում իսկական պատերազմ էր` սպիրտի հզոր հոսքը վերահսկելու մենաշնորհի համար: Այդ պայքարում միմյանց դեմ էին ելել իտալացիները, մի կողմից` Ջիմ Կոլոսիմոն և Ջեննա եղբայրները, իսկ մյուս կողմից` իռլանդական ավազակախմբերը` Դիոն Օ’Բենիոնի և Բագս Սորանի ղեկավարությամբ: Ամեն առավոտ փողոցներում դիակներ էին հայտնվում: Նյու Յորքի մաֆիոզները Չիկագոյի ավազակների համեմատ իսկական ջենտլմեններ էին. Չիկագոյում գլխավոր փաստարկը գնդացիրն էր: Մոտ տարածությունից արձակված կրակահերթը մարդուն կիսում էր մեջտեղից:

Թորիոն ու Կապոնեն միանգամից հայտնվեցին իրադարձությունների շրջապտույտում: Ծեր Կոլոսիմոն, որի գործընկերներն էին դարձել նրանք, Կապոնեին հանձնարարեց վերացնել ոմն Ջո Հովարդի, որը համարձակվել էր ավազակախմբից փախցնել սպիրտային խմիչքներով լի երկու ավտոմեքենա: Ալը գործեց շատ օպերատիվ: Իմանալով, որ Հովարդն իր հերթական հաջողությունը նշելու է բարերից մեկում` Ալն ուղևորվեց այնտեղ և անձամբ գնդակահարեց մեքենա փախցնողին: Այս ամենը տեսան երկու տասնյակից ավելի մարդիկ, բայց, ինչպես հաշվարկել էր Կապոնեն, nրանցից ոչ մեկը չանկեղծացավ ոստիկանությունում: Այսպես էր ձևավորվում գանգստերի ֆիրմային ոճը. մանրակրկիտ հաշվարկը ռիսկը հասցնում էր զրոյի, որքան էլ արտառոց ու հանդուգն լինեին հանցագործությունները:

al capone3Ալը սկզբում համեստորեն իրեն հատկացնում էր երկրորդական դերեր: Բայց 1924-ի աշնանն իռլանդացիների դեմ պայքարը նոր թափ հավաքեց: 0’Բենիոնի ձեռքի տակ աշխատող տղերքը Ջեննա եղբայրներից գողացան սպիրտային խմիչքների մեծ խմբաքանակ, և Ջեննաներն օգնություն խնդրեցին Ջիմ Կոլոսիմոյին փոխարինած Թորիոյից: 0’Բենիոնը գնդակահարվեց իրեն պատկանող ծաղկի խանութում: Կապոնեն անձամբ էր մասնակցում այս սպանությանը, բայց ոստիկանության համար նա երկաթե ալիբի ուներ: Իսկ, ահա, սպանվածի բարեկամներին խաբել չհաջողվեց: Մի քանի օր անց գնդացրային կրակահերթ բացեցին Կապոնեի մեքենայի ուղղությամբ: Բայց մահափորձը ձախողվեց, քանի որ շրջահայաց Ալը ձեռքը էր բերել զրահապատ «կադիլակ», որ մինչև այդ ուներ միայն ԱՄՆ նախագահը:

Ջոն Թորիոյի բախտն ավելի քիչ բերեց. նրան ծանր վիրավորեց Բագս Մորանը: Ջոնը ստիպված հրաժարվեց մաֆիայի դոնի պարտականություններից և բուժվելու մեկնեց Իտալիա: Նա իրեն փոխանորդ հռչակեց Ալ Կապոնեին, որով խիստ վրդովեցրեց Չիկագոյի իտալական մաֆիայի բոլոր անդամներին. Կապոնեն նեապոլցի էր, իսկ ավանդույթի համաձայն միշտ էլ սիցիլիացիներն են դարձել դոն:

Կապոնեն «ժառանգություն» ստացավ 500 մարդուց կազմված մի ավազակախումբ, որի օգնությամբ նա իսկական պատերազմ հայտարարեց իր մրցակիցներին: Թորիոյի և Կապոնեի «սինդիկատն» այդ ժամանակ Չիկագոյում ապահովում էր տարեկան 70 միլիոն դոլար եկամուտ: Մոտավորապես այդքան էլ բաժին էր հասնում իռլանդական, լեհական ու հրեական խմբավորումներին: Ամեն դեպքում Կապոնեի սկսած պատերազմում առաջինն ընկան նրա երեկվա աջակիցները` Ջեննա եղբայրները, որոնցից երեքը գնդակահարվեցին, չորրորդը փախավ Սիցիլիա:

Ալ Կապոնեի դաժանությունը զարմացնում էր անգամ ամեն ինչ տեսած ավազակներին: Չիկագոյում սպանությունների իսկական համաճարակ էր: Կաշառված իշխանություններն ամեն ինչի առջև աչք էին փակում, բայց ի վերջո քաղաքի բնակիչների և, որքան էլ տարօրինակ է, Չիկագոյի մաֆիայի վրդովմունքը ստիպեց միջոցներ ձեռք առնել: Բանն այն է, որ մաֆիայի չգրված օրենքների համաձայն, Կապոնեն իրավունք ուներ տնօրինել միայն իր մարտիկների կյանքը: Վիճելի հարցերը լուծվում էին ավազակախմբերի բոլոր պարագլուխների խորհրդի նիստում: Միայն «ավագներն» իրավունք ունեին մահվան դատավճիռ արձակել, իսկ այն իրականացնելու համար վարձու մարդասպաններ էին հրավիրվում ուրիշ քաղաքներից: Ալ Կապոնեն համարձակվել էր իրեն «խորհրդից» բարձր դասել, որի համար էլ վճարեց: Քաղաքապետի հերթական ընտրության ժամանակ խմբավորումների ավագներն իշխանության բերեցին նոր մարդու, և Կապոնեն ու իր տղաները ստիպված եղան հեռանալ Չիկագոյից: Մաֆիայի նոր «մայրաքաղաք» դարձավ հարևան Սիսերո գյուղաքաղաքը: Կապոնեն նույնիսկ փորձ արեց այստեղ իշխանությունը վերցնել, բայց հեղաշրջումը չհաջողվեց: Ոստիկանների հետ մարտի ժամանակ զոհվեց Կապոնեի եղբայրը` Ֆրենքը: Հուղարկավորության ժամանակ Ալը շատ անմխիթար տեսք ուներ, նույնիսկ սափրված չէր (իսկ դա բացառիկ բան էր նրա կյանքում): Կապոնեն վենդետա հայտարարեց տեղական ոստիկանությանը: Հինգ ոստիկան սպանվեց, բայց այս մարտն Ալը տանուլ տվեց ու ստիպված էր ընդհատակ անցնել մինչև 1926 թվականը:

Նոր իմիջ

Իսկ այդ ժամանակը Կապոնեն իզուր չկորցրեց, նա զբաղված էր սեփական կերպարը կատարելագործելով: Խորհրդական վարձեց և բոլոր հարցերում լսում էր նրա խորհուրդները: Արդյունքը շատ ավելին էր, քան սպասում էր: Երբեմնի ոչ ներկայանալի, անկիրթ խոսելաձև ունեցող Ալ Կապոնեն բառացիորեն մեկ տարվա ընթացքում վերափոխվեց վճռական, իր ուժերին վստահ գործարար մարդու: Նա դասեր էր վերցնում անգլերեն լեզվի մասնագետից, շտկում էր առոգանության թերություններն ու այլևս թույլ չէր տալիս ոչ պարկեշտ արտահայտություններ: Բացի դրանից, նա սեփական վարսավիր ու դերձակ վարձեց: Կապոնեն իր հանդերձարանում ուներ 150 կոստյում և նույնքան զույգ էլ կոշիկ:

CT CT capone_walk.jpgՀենց այսպիսին` հմայիչ ջենտլմեն, նուրբ գինիների սիրահար, օպերային ոչ մի ներկայացում բաց չթողնող մելոման, նա հաղթական վերադարձավ Չիկագո, երբ քաղաքապետի ընտրությունների ժամանակ հաղթեց իր դրածոն` Բիլլ Թոմփսոնը: Կապոնեի «գրասենյակն» արդեն գտնվում էր քաղաքի կենտրոնում, «Լենսինգթոն» հյուրանոցում: Բարեգործությունների համար շռայլ հատկացումներ անելով` նա ցանկալի հյուր դարձավ անվանակոչությունների ժամանակ: Նա արդեն փառաբանվում էր ոչ այնքան որպես մաֆիայի, այլ որպես ամերիկյան ջազի կնքահայր, նա Հարավից բերեց մինչև այդ քչերին հայտնի Լուի Արմսթրոնգին և Քաունթ Բեյսիին, կազմակերպեց նրանց համերգային շրջագայությունները խոշոր քաղաքներով: Կապոնեի ծննդյան օրերին երգում էր Կարուզոն, ելույթ էին ունենում ամենահայտնի արտիստները: Երբ Չիկագո հասավ Մեծ ճգնաժամը, նա քաղաքի գրեթե ողջ բնակչությանն ապահովեց անվճար ապուրով: Հասկանալի է, որ սովյալներն օրհնում էին նրան: Միաժամանակ նա չէր մոռանում իր գործը, բայց իր զոհերի հուղարկավորությունների ժամանակ ծաղկեփնջեր էր ուղարկում, իսկ նրանց այրիներին ու որբերին ապահովում էր թոշակով: Քաղաքում Ալ Կապոնեի ազդեցությունն այնքան մեծ էր, որ 1928 թվականին Չիկագոյի ոստիկանապետը նրան նշանակեց իր խորհրդական` նախագահական ընտրությունների ժամանակ: Եվ Ալ Կապոնեն այնպես արեց, որ հակամարտող մաֆիոզ խմբավորումներն ընտրությունների օրերին հրադադար հայտարարեցին:

Վալենտինի օրվա կոտորածը

Թվում էր` ամենամեծ բարձունքը նվաճված էր, հաջողությունն ակներև էր: Բայց Ալ Կապոնեին անվերջ հետապնդում էր սպանվելու վախը: Ավտոմեքենայից դուրս գալիս, ոմանց հետ ձեռքով բարևելիս նա ամեն րոպե սպասում էր կրակոցի, թեև նրա երեսից ժպիտն անպակաս էր: Այժմ նրա գլխավոր թշնամին Բագս Մորանն էր: Իռլանդացին երդվել էր, որ չի հանգստանա մինչև Ալին չվերացնի երկրի երեսից: Ինքն իրեն հավատարիմ Ալը որոշեց առաջինը հարձակվել և խնամքով նախապատրաստում էր հարձակման պլանը: Մորանի ավազակախմբում նա գտել էր ծախու մեկին, որը հայտնեց, որ 1929-ի փետրվարի 14-ին Մորանի ավակազակախմբի բոլոր անդամները հավաքվելու են քաղաքի հյուսիսային մասում գտնվող պահեստներից մեկում` սպիրտային խմիչքի մեծ խմբաքանակ ընդունելու համար: Մշակելով հարձակման պլանը և հանձնարարականներ տալով` Կապոնեն ցուցադրաբար մեկնեց Ֆլորիդայում գտնվող իր առանձնատուն: Ոստիկանների համազգեստ հագած նրա մարդիկ շրջապատեցին պահեստը, որտեղ յոթ իռլանդացի կար: Մտածելով, որ գործ ունեն ոստիկանների հետ, Մորանի մարդիկ խոնարհաբար բարձրացրին ձեռքերը և շուռ եկան դեպի պատը: «Թոմփսոնների» կրակահերթերը երկու կես արեցին նրանց: Մորանը հանգամանքերի բերումով ուշ էր տեղ հասել և փրկվեց: Բայց անհետ կորավ, որովհետև հասկանում էր. Կապոնեն ոչ մի բանի առաջ կանգ չի առնի իրեն վերացնելու համար:
«Վալենտինի օրվա կոտորածը» մամուլի թեթև ձեռքով սովորական ավազակային հաշիվ մաքրելուց վերածվեց նշանակալից իրադարձության, որով էլ սկսվեց Ալ Կապոնեի մայրամուտը: Չնայած հիմնավոր ալիբիին` նա համարվեց հիմնական կասկածյալը որպես հանցագործության կազմակերպիչ: Օպերային արվեստի նրբազգաց սիրահարը, որը քաղաքային իշխանության խելամիտ խորհրդականի համբավ էր ձեռք բերել, քաղաքի բնակչության գիտակցության մեջ կրկին վերափոխվեց արյունարբու մարդասպանի: Կրակի վրա յուղ լցրեցին խոսակցությունները ևս մեկ չարագործության մասին, որի հեղինակը կրկին ինքն էր: Նրա հրամանով սպանված մաֆիոզի` Ֆրենք Այալոյի մտերիմները Կապոնեի սպանությունը հանձնարարեցին վարձու մարդասպան, «Դոդոշ» մականունով Ջուզեպե Ջանտային, կաշառեցին Ալի շրջապատից Ալբերտո Անսելմիին ու Ջոն Սկալիզեին: Նրանք այնպես արեցին, որ Ջուզեպեն մտավ Ալ Կապոնեի «նեղ շրջան»: Բայց վերջինս ինչ-որ կասկածելի բան զգաց և սպանության պատվիրատուի մոտ ուղարկեց իր բարեկամ Ֆրենք Ռիոյին` ցուցադրաբար, Ջանտայի ներկայությամբ ուժեղ ապտակ հասցնելով նրան: «Անարգված» Ֆրենքին առաջարկեցին մասնակցել դավադրությանը, որի մասին վերջինս անմիջապես հայտնեց Ալին` իր տիրոջը: Կարճ ժամանակ անց Կապոնեն ռեստորան հրավիրեց երկու դավաճաններին ու վարձու մարդասպանին, լիովին հարբեցրեց նրանց` ոգեշնչված խոսելով այն մասին, որ ինքը շատ բարձր է գնահատում անկեղծ բարեկամությունը: Երեքն էլ հետո զարթնեցին աթոռներին կապված վիճակում, իսկ նրանց գլխավերևում կանգնած էր Կապոնեն` բեյսբոլի մականը ձեռքին: Որպեսզի ծեծվողների ճիչերը լսելի չլինեն դրսում, Կապոնեն ջազ-բենդի տղաներին հրամայեց նվազել ողջ ուժով: Դավաճանների դիակների հետ վարվեցին սովորական ձևով, նրանց ոտքերին ցեմենտաքարեր կապեցին և իջեցրին Միչիգան լիճը:

Al Capone from the 1920s and 30s (5)Մայրամուտ

Այս հանցագործությունը մյուսների նման մնաց չբացահայտված, բայց խոսակցություններն, անգամ չճշտված լուրերը բավական էին, որ ամերիկյան թերթերն Ալին համարեին «հասարակության №1 թշնամի»: Երկրի նախագահ Հերբերտ Հուվերն իր ենթականերին բացահայտ հայտարարեց. «Ես ուզում եմ, որ այս տղան նստի»: Կապոնեն հանցանշաններ չէր թողնում, ահաբեկված վկաները լռում էին, և այդ ժամանակ օրենքի պահապանները մոտեցան այլ կողմից: 1927 թվականին ամերիկյան դատարանը մեղավոր ճանաչեց նրան, որովհետև նա հրաժարվում էր սպիրտային խմիչքների անլեգալ առևտրից ստացած եկամուտներից հարկ վճարել: Ալը, ինչպես ասում են, ապրում էր իր ուզած ձևով ու բազմապատիկ ավելին էր ծախսում, քան երևում էր փաստաթղթերից: Գործի նախաքննությունը ստանձնեց հարկային ոստիկանության գործակալ, հանրահայտ «Անձեռնմխելիների» բրիգադի ղեկավար էլիոթ Նեսսը, որն աղմկալից շատ գործեր էր բացահայտել: Առաջին նշանն այն եղավ, որ ապօրինի զենք պահելու համար Կապոնեին ձերբակալեցին: Ինն ամիս նա անցկացրեց հարմարավետ, կահավորված, սառնարան և պատեֆոն ունեցող խցում: Այդ ընթացքում Նեսսի մարդիկ «դուրս եկան» Կապոնեի գործերը վարող երկու հաշվապահների վրա և նրանց համոզեցին գործակցել նախաքննության հետ: Ավազակները նախաքննության «անձեռնմխելիների» գլուխների համար 50 հազար դոլար պարգևատրում խոստացան, բայց նրանց հաջողվեց թաքցնել:

1931 թվականի հունիսին սկսված դատավարության ժամանակ Կապոնեն սկզբում փորձեց առևտուր անել դատարանի հետ, բայց հաջողության չհասնելով` խուլ պաշտպանության անցավ և իրեն հռչակեց անմեղ զոհ: Նրա տղաները միաժամանակ «աշխատում էին» երդվյալ ատենակալների հետ` նրանց գնելով կամ ահաբեկելով: Եվ հոկտեմբերի 17-ին, դատավճռի վերջնական տարբերակը հայտարարելու նախօրեին, Ալը վստահ էր, որ հաղթանակած դուրս կգա: Բայց դատավոր Ուիլքերսոնը դիմեց խորամանկության: Նա երդվյալներին վերջին պահին փոխարինեց նորերով, ովքեր միաձայն հայտարարեցին. «Մեղավոր է»: Հարկերից խուսափելու համար Ալ Կապոնեն դատապարտվեց 11 տարվա բանտային ազատազրկման և վճարեց 50 հազար դոլար տուգանք: ԱՄՆ դատական բարձրագույն մարմինը դատավճիռը հաստատեց 1932-ի մայիսի 3-ին:

Բանդիտի լեգենդի բանտային կործանումը

Սկզբնական շրջանում ավազակին պահում էին Ֆիլադելֆիայի նահանգային բանտում, որտեղից նա շարունակում էր ղեկավարել իր ավազակախումբը: Ապա նրան փոխադրեցին Ատլանտա, իսկ մեկ տարի անց` Ալկատրաս կղզի: Այստեղի հանրահայտ «Ժայռ» բանտում պահվում էին ու մինչև օրս էլ պահվում են ամենավտանգավոր հանցագործները: «Ժայռում» էլ պարզվեց, որ ինքն իրենով, առանց իր մարտիկների, Ալ Կապոնեն այնքան էլ ամենակարող տղա չէ: Հենց առաջին օրը նա փորձեց առանց հերթի մտնել ճաշարան` քմծիծաղելով.

-Ի՞նչ է, դուք չգիտե՞ք, թե ով եմ ես:

Անմիջապես նրան պատին ծեփեց տեխասցի հայտնի թալանչի Ջեյմս Լուկասը: Եթե հավատանք իր` Լուկասի հուշերին, նա Կապոնեին ասաց բառացիորեն հետևյալը.

– Ես գիտեմ, թե դու ով ես, թրի՜ք: Ու եթե դու հենց հիմա հերթ չկանգնես, քեզ կասեմ, թե ինչ կդառնաս:

Անակնկալի եկած Ալը խոնարհաբար վերադարձավ իր տեղը: Բայց դա նրա տառապանքների միայն նախերգանքն էր: «Ժայռի» բանտարկյալներն ամեն առիթով ու ամեն կերպ ստորացնում էին Ամերիկայի ամենանշանավոր գանգստերին: Մի անգամ նրա երեսին եռացրած ջուր շպրտեցին, մի ուրիշ անգամ քիչ էր մնացել կտրտեին նրան, երբ նա հրաժարվեց մասնակցել բանտարկյալների գործադուլին: Օրենքի նախկին թշնամին ամենայն հեզությամբ պահպանում էր բանտային կարգուկանոնը` հույս ունենալով վաղաժամկետ ազատվել: Դրսից լուրեր էին հասնում, որ կարող է վերացվել «չոր օրենքը», բայց Չիկագոյի մաֆիան դրանով չէր մեռնի: Բուտլեգերությունը փոխարինվում էր ոչ պակաս եկամտաբեր գործով` պոռնոբիզնեսի ու թմրաբիզնեսի վերահսկողությամբ: Ալը ցանկանում էր մասնակցել ազդեցության ոլորտների բաժանմանը, բայց անկանխատեսելի բան կատարվեց, բնավ չբուժված սիֆիլիսը բանտային խիստ ռեժիմի պատճառով առավել սրվեց և արագ քայքայեց Կապոնեի ուղեղը: Երբ բժշկական քննության ժամանակ նա ոչ մի կերպ չկարողացավ հաշվել բժշկի մատները, նախնական որոշում կայացվեց նրան վաղաժամկետ ազատել:

Նոր ժամանակներ` մաֆիայի համար

1939թ. նոյեմբերին ընկերները նրան տեղավորեցին հոսպիտալում, որտեղ նրա ուղեղի բարդ վիրահատություն կատարվեց: Ապա նա երկար ժամանակ հանգստանում էր Ֆլորիդայի իր առանձնատանը: Հետո վերադարձավ Չիկագո: Նա հասկացավ, որ ժամանակները փոխվել են, երբ նրան դիմավորելու համար հավաքված մաֆիոզ բոսսերը ոտքի չկանգնեցին` իր ներս մտնելուն պես: Չիկագոյում նոր ժամանակներ էին, նոր կանոններ, և պարահանդեսը ղեկավարում էին նոր բոսսերը` գործունյա, հանդարտաբարո… Ճիշտ հաշվապահների պես: Ալը նրանց շարքում այլևս տեղ չուներ ու վերադարձավ Ֆլորիդա: Կյանքի վերջին տարիներին նախկին «№1 հանցագործը» հոգեկան և ֆիզիկական անկում էր ապրում: Նա նույնիսկ առանց որևէ մեկի օգնության շուրթերին չէր կարող մոտեցնել գդալը: 1947-ի հունվարի 25-ին նա մահացավ սրտի պայթյունից և թաղվեց Չիկագոյի Մաունթոլիվ գերեզմանատանը` հոր և եղբոր կողքին: 1986 թվականին նրա կողքին տեղ գրավեց կինը, որը ոչ մի անգամ չշփվեց լրագրողների հետ, ոչ մի հարցազրույց չտվեց: Նա նույնպես տառապում էր խրոնիկ սիֆիլիսով, ինչպես և նրանց որդին` Սոնին: Այս երիտասարդն իր վրա ավելորդ ուշադրություն չբևեռելու համար ազգանունը փոխել էր ու կոչվում էր Բրաուն: Նրա իսկ պարտադրանքով ծնողների շիրիմը, որը դարձել էր զբոսաշրջիկների ուխտատեղի, փոխադրվեց մի ուրիշ գերեզմանատուն:

capone prison

Կինոհերոսի դափնիները

Մինչև Կապոնեի մահը նրա պաշտամունքը ստեղծեցին կինոյի աշխարհի մարդիկ: Ալի մասին առաջին ֆիլմում` «Սպիավոր դեմքը» (1932 թ.), գանգստերին կերպարանավորեց Փոլ Մունին: Կապոնեն շատ դժգոհ էր գլխավոր դերակատարի ընտրությունից և հանդիպում էր պահանջում նկարահանման խմբի հետ: Հանդիպեցին: Նրա զայրույթը փոխվեց ներողամտության: Էստաֆետն ընդունեցին «Ալ Կապոնե» (Ռոդ Սթայգերի գլխավոր դերակատարմամբ, 1959 թ.), «Կապոնե» (Բեն Ղազար, 1975 թ.), «Անձեռնմխելիները» (Ռոբերտ դե Նիրո, 1987 թ.) և շատ այլ ֆիլմեր: Դրանցում Կապոնեն ներկայացված է որպես հանցագործ աշխարհի իրական արքա և, միևնույն ժամանակ` չարության հմայիչ հանճար: Հնարավոր է, որ նրան այս դերը հատկացվել է համաժողովրդական պահանջի արդյունքում: Բայց պետք է ընդունել, որ Կապոնեն իր հարմարվողականության և բարդույթների բացարձակ բացակայության շնորհիվ լիովին համապատասխանում էր պահանջարկին: Դուրս գալով բանտից` նա բազմիցս ափսոսանք է հայտնել, որ չի դարձել խոհարար կամ վարսավիր, ինչպես իր հայրը: Նա ուրիշ ճանապարհ ընտրեց, որը ո’չ իրեն, ո’չ էլ իր մերձավորներին երջանկություն չբերեց: Շահեցին միայն զանգվածային լրատվության ու կինոյի մարդիկ, գրողներն ու մնացած գրողի տարածները: Ընդամենը 48 տարի ապրեց Ալֆոնսո Ֆյորելո Կապոնեն, որն աշխարհին հայտնի է որպես Ալ Կապոնե:

Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու «Range Rover»-ը. կան վիրավnրներ Կոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Կամչատկայի Շիվելուչ հրաբխից մինչև 12 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ է արտանետվելՀորոսկոպ. Կենդանակերպի նշանների վեճերն ու հաշտեցումները WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը. ԱԳՆ Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԳերմանացիների 70 տոկոսը դժգոհ է կառավարության և կանցլերի աշխատանքից. Bild Ռաֆինյան ստիպված է հետևել Գավիին. մանրամասներ` Բարսայի ներքին խոհանոցից Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա ԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայողՄեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան 2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունՆարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարԴեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան Այսօր տնտեսական ակտիվությունը մեծ մասամբ երկարաժամկետ արժեք չի թողնում Հայաստանում․ Նարեկ Կարեպետյան Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՀայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել շինանյութի գործարաններ. «Մեր Ձևով» շարժման համակարգող Մեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանըՀամայնքներում արտադրությունը զարգացնելու մեծ պոտենցիալ ենք տեսնում. Նարեկ Կարապետյան «Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետ«Դա պետք է լինի մեր նպատակը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում». Նարեկ Կարապետյանը՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու մասին ՀՀ այսօրվա իշխանությունը հաճո է Թուրքիային, արցախցիների վերադարձի, գերիների հարց ունենք․ ԿարապետյանՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըՀայաստանում ունենք 1,2 մլն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք․ Նարեկ Կարապետյան Լիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել է