Բարդ բաներից եք խոսում, բարեկա՛մս
АналитикаՀՀ ԶՈՒ նախկին շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ հանրությունը քաջածանոթ է: Մեկ անգամ չէ, որ այս անձն հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Այդ հայտնությունները եղել են հիմնականում կոռուպցիոն սկանդալների հետ կապված: Իսկ սկանդալները վերաբերվել են հայության սրբության սրբոցին՝ բանակին:
Սակայն ինչպես Բաղմանյանի դեպքում, երբ գործեց վաստակած հանգստի իրավունքը, այնպես էլ այն կարող է գործել Խաչատուրովի դեպքում: Ինչպես գիտեք, նա ներկայացնում է Հայաստանը ՀԱՊԿ-ում: Այդ կառույցում, ղեկավարելու հերթն այս տարի Հայաստանինն էր:
Վերադարձից հետո, դժվար թե Խաչատուրովը վերադառնա շտաբի պետի պաշտոնին: Թերևս նրան նույնպես կհորդորեն դուրս գալ համակարգից և գնալ հանգիստը վայելելու: Հատկապես, նա վայելելու բան շատ կունենա:
Սակայն, մինչ այդ հանգստին անցնելը, պարոն Խաչատուրովը դիտարկումներ է անում կիբերանվտանգության մասին: Նրա խոսքով, «մենք բախվել ենք դրա բոլոր դրսեւորումների հետ՝ պետական իշխանությանը վարկաբեկելու փորձերից, դրա տապալման համար բողոքականների ներուժի ստեղծումից մինչեւ իր հետ միլիարդավոր ֆինանսական կորուստներ բերող «հեռախոսային ահաբեկչություն»:
Ուշադրություն դարձրեք: Նա մոտավորապես երգում է այն երգը, որն այդքան հաճախ երգում են Պուտինյան Ռուսաստանում: Համացանցը և համացանցի ընձեռած հնարավորությունները դարձել են իրական չարիք հետխորհրդային տարածքի բռնապետների համար: Նրանք կարողանում են փակել ինֆորմացիոն բոլոր հոսքերը՝ բացառությամբ այդ համակարգի:
Այժմ, Խաչատուրովի շուրթերով, կոչ է հնչում, իսկ առաջին պլան, բնականաբար մղվում է այնպիսի անկասելի միտք, ինչպիսին է ահաբեկչությունը: Ժամանակին այդ քայլն օգտագործեց Բուշ Կրտսերը, ԱՄՆ-ի քաղաքացիների նամակները կարդալու համար: Պարզ է, որ սրանք ահաբեկչության դեմ պայքարելու խնդիր չունեն: Նրանք հետապնդում են ավելի նեղ անձնական շահեր:
Զաբել Ռուբինյան