«Ո՞վ է եղել ձեր մաթեմատիկայի ուսուցիչը», հարցնում է Նաիրա Զոհրաբյանը
АналитикаOrer.am-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այսօր մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարությունը դիմել է դատարան՝ ընդդեմ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի: Ըստ մամուլի հրապարակման, իբրև թե «Մուլտի Գրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության վարձավճարները։
«Գիտեք, երբ մի ողջ կառույցի իրավաբանական եւ մնացյալ հարակից ծառայությունները չեն կարողանում պարզագույն հաշվարկ կատարել, մնում է հարցնել՝ կներեք, իսկ ո՞վ է եղել ձեր մաթեմատիկայի ուսուցիչը։
Ուստի, մի թեթև լիկբեզը չի խանգարի տարրական մաթեմատիկական հաշվարկ կատարելու անընդունակների։ Երբ սպորտային նշանակություն ունեցող 10779.45 ք.մ. տարածքը հաշվարկվում է որպես հանրային սննդի տարածք, որը, ի դեպ, ընդամենը 107 քառակուսի մետր է, տրամաբանական հարց է առաջանում, թե այս մարդիկ ինչո՞վ են զբաղված եղել 3-րդ դասարանի մաթեմատիկայի դասերին։
Հատկապես, որ ամենամեծ երևակայության դեպքում անգամ դժվար է լողավազանը կամ ֆիթնես սրահը հանրային սննդի տարածք համարել։
Ես, իհարկե, չեմ բացառում, որ վարչական շրջանի աղբակույտերից առաջացած շմոլ գազը կարող է առաջացնել տեսողական հալյուցինացիաներ և մարդիկ 107 քառակուսի մետը շփոթեն 10779.45-ի հետ, սակայն դատարանում անփառունակ պարտություն չկրելու համար մեկ անգամ ևս խորհուրդ եմ տալիս սթափ մտքով հաշվարկ կատարել և գումար աշխատելու առավել արդյունավետ տարբերակներ գտնել» ասաց պատգամավորը: