Աստղերը հաճախ են հայտնվում անհարմար իրավիճակներում: Կարծես թե նրանց հոյակապ զգեստներն ունեն իրենց անձնական կյանքը եւ շատ հաճախ դավաճանորեն ընկնում են կամ էլ չեն ուզում մնալ իրենց տեղում: Այդպիսի պահերին հայտնիներից ոմանք կարմրում են ամոթից, ոմանք էլ այդ ձեւով ուշադրություն են հրավիրում իրենց վրա:
Սոֆիա Վերգարան «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ մեծ ուշադրության արժանացավ այն ժամանակ, երբ Դերեկ Հյուն փորձեց նրա հետ մի փոքրիկ պար ցուցադրել, սակայն իրականում նա ավելին ցուցադրեց:
Նիկի Մինաժի զգեստը պատռվեց «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ: Երգչուհին պնդում էր, որ դա պատահականություն էր, սակայն հանդիսատեսն այլ կարծիքի է:
Շատ հնարավոր է, որ այս անգամ շատ պատահականորեն է փայլել Քիմ Քարդաշյանի սեւ ներքնաշորը:
Էշլի Տիսդեյլը կարճ շորտեր էր հագել, որպեսզի ցուցադրի իր արեւահարված ոտքերը, արդյունքում գրավեց բոլորի ուշադրությունը: Շատ հնարավոր է, որ հաջորդ անգամ շորտերին փոխարինի կիսաշրջազգեստը:
Victoria`s Secret-ի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն նշում էր իր ծննդյան օրը:
Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ քիչ էր մնում Բրիթնի Սփիրսը կորցներ իր զգեստը: Պարի ժամանակ անսպասելիորեն բացվեց նրա լողազգեստի շղթան: Նա շարունակեց իր ելույթը, իսկ օգնության հասավ պարող տղաներից մեկը:
Չար քամին անսպասելիորեն կատակեց Խլոի Քարդաշյանի հետ, երբ նրա զգեստը բարձրացավ, երեւաց նրա մարմինը ձգող ներքնազգեստը:
Ծովափնյա ֆոտոշարքի համար Նինա Ագդալը սպիտակ երեկոյան զգեստ էր հագել: Ծովն էլ որոշեց ուղղումներ անել:
Քիմ Քարդաշյանի ֆրանսիացի կրկնօրինակ Նաբիլա Բենատիայի զգեստին նայելուց դժվար է հավատալ, որ պատահականություն է տեղի ունեցել:
Թոնի Բրեքստոնի զգեստը պատռվեց հենց բեմումէ համերգներից մեկի ժամանակ:
Հնարավոր է, որ սրանից հետո Ջերարդ Բատլերը գոտի կապի:
Լեդի Գագան երբեք չի վախենում ավելին ցույց տալուց: Երգչուհու այս համարձակ զգեստը ցույց է տալիս ավելին, քան ցանկություն կար տեսնելու:
Դժվար թե Մըրայա Քերին շատ ցանկանար, որ իր զգեստի կարերը քանդվեին հենց «Բարի լույս Ամերիկա» հաղորդման ուղիղ եթերի ժամանակ:
Դերասան ջոն Տրավոլտան դուրս եկավ տնից եւ նրան անսպասելիրեն դիմավորեցին լուսանկարիչները ...
Կաննում հանդիսատեսն իմացավ, որ Եվա Լոնգորիան իր կանաչ զգեստի տակից ներքնազգեստ չի հագնում: