Հիմնանորոգման պատճառով Երեւան-Սեւան մայրուղում երթեւեկությունը ժամանակավոր կսահմանափակվի
ОбществоՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 2-ից կփակվի Սեւանից դեպի Երեւան երթեւեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչեւ 57-րդ կմ ճանապարհահատվածը (Սեւանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երեւան)։
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնանորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար։
Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթեւեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։
Ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսում, սակայն շինարարական աշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել 40 օրվա ընթացքում: