Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Թող հլը, արա՛…». Արմավիրի մարզում 18-ամյա աղջիկը դանակահարել է մոր նախկին ընկերոջը

TV

Արավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մարի Փ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 18-ամյա Մարիին նախաքննական մարմինը սկզբում մեղադրանք էր առաջադրել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գործի դատական քննության ավարտական փուլում՝ 2018 թվականի հունիսի 6-ին, մեղադրող դատախազը փոփոխել է առաջադրված մեղադրանքը, Մարիին մեղադրանք է առաջադրել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  116 հոդվածի 2-րդ մասով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

Մարիի մայրն ու հայրն ամուսնացել են 1997 թվականին: 1998 թվականին ծնվել է Մարին, մի քանի տարի հետո՝ Մարիի քույրը:

Ընտանեկան անհաշտության պատճառով Մարիի ծնողները 2003 թվականին ամուսնալուծվել են: Երկու դուստրերը մնացել են մոր խնամքին:

2012  թվականին Մարիի մայրը ծանոթացել ու փաստական կապի մեջ է մտել երևանաբնակ Սարգիս Ա.-ի հետ: Չորս երեխաների հայր Սարգիսը հեռացել էր օրինական կնոջից: Նա հիմնականում սկսել է բնակվել Մարիենց տանը: Սկզբնական շրջանում ապրել են հաշտ, բայց Սարգիսը հակում ուներ ալկոհոլի նկատմամբ, ինչի պատճառով վեճերը աստիճանաբար հաճախադեպ են դարձել:

2016 թվականի հունիսին Սարգիսը Մարիենց տանը ընկերների հետ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել և հյուրերի հեռանալուց հետո վիճաբանել է Մարիի մոր ու Մարիի հետ:

Այդ միջադեպից հետո Սարգիսը  տևական ժամանակ Մարիենց տուն չի գնացել, քանի որ Մարիի մայրը հրաժարվել է նրա հետ հարաբերությունները շարունակելուց:

2016 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 22-ի սահմաններում Մարիենց տուն է այցելել վերջինիս հոր բարեկամ Սամվելը: Կեսգիշերին մոտ Մարին, նրա մայրն ու քույրը դուրս են եկել հյուրին ճանապարհելու: Բակում հանդիպել են Սարգսին, ով ալկոհոլ օգտագործած վիճակում էր:

Սարգիսը ցանկություն է հայտնել խոսելու Մարիի մայրիկի հետ, բայց վերջինս չի ցանկացել: Դրանից վրդովվելով՝ Սարգիսը բռնել է կնոջ մազերից, քաշքշել, վայրի է գցել նրան, ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել:

Մարին, նրա անչափահաս քույրն ու նրանց հյուր Սամվելը փորձել են Սարգսին հեռացնել, թույլ չտալ, որ ծեծը շարունակի. Բայց չեն կարողացել:

Այդ ժամանակ Մարին, ցանկանալով պաշտպանել մայրիկին, գնացել է խոհանոց, դանակ է վերցրել, դուրս է եկել ու մթության մեջ դանակով մեկ անգամ հարվածել է Սարգիս Ա.-ի որովայնի ձախ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դրանից հետո Մարիի մայրը զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին: Սարգիս Ա.-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, ենթարկել են վիրահատության: Մարին ու մայրը կամովին ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին:

Մարին իրեն լիովին մեղավոր է ճանաչել նախաքննության սկզբից, երբ ծանր մեղադրանք էր առաջադրված: Միևնույն ժամանակ Մարին նշել է, թե Սարգսին դանակով մեկ անգամ հարվածել է՝ ցավեցնելու նպատակով՝ որ նա բաց թողնի իր մայրիկին: Սարգիսը, իրոք, դանակի հարվածից հետո կարծես «քարացել է» ու բաց է թողել մայրիկին…

Դատարանում Մարին նշել է, որ Սարգիսը խմած ու ագրեսիվ էր: Նա հարձակվել է իր մայրիկի վրա, քաշքշել ու ծեծել է մորը… Երբ ինքը դանակով նրան հարվածել է, նա ընկել ու պառկել է գետնին: Երբ ոստիկաններ են եկել, Սարգիսը գոռգոռացել, վիճել է ոստիկանների հետ: Նա փորձում էր վեր կենալ, մեքենա նստել, բայց չէր կարողանում:

Ըստ Մարիի՝ ինքը ցանկացել է մորը պաշտպանել, մոր կյանքին, իր կարծիքով, վտանգ էր սպառնում: Ինքը տեսել է՝ Սարգիսն ինչպես է մորը ծեծում, չի դիմացել, մտել է տուն ու դանակ է վերցրել… Իր «ուշքնումիտքը» մոր ծեծը դադարեցնելն էր: Հորեղբայրն էլ էր փորձում դադարեցնել, բայց չէր կարողանում…

Մարին հայտնել է, թե ինքը Սարգսին «տանել չէր կարողանում», նա իրեն բոլորովին դուր չէր գալիս, որովհետև ցանկանում էր «ինքնահաստատվել» իրենց տան մեջ: Բայց ինքը հայր ունի… Ինքը Սարգսի հեռանալուց հետո այրել էր նրա հագուստները, որ նա թողել էր իրենց տանը…

Մարին ասել է, թե դեպքի ժամանակ Սարգիսն իրեն չի հարվածել, ինքը դանակով մոտեցել, ասել է. «Թող հլը, արա՛…»:

Ըստ Մարիի՝ Սարգիսը ցանկանում էր մորը նստեցնել մեքենա ու տանել: Մայրը փորձել է փախչել, իսկ Սարգիսն ասել է՝ կանգնի, թե չէ կկրակեմ…

Մարին, այնուամենայնիվ, զղջացել է կատարածի համար…

Տուժող Սարգիս Ա.-ն հայտնել է, թե ամուսնալուծվել է իր չորս երեխաների մորից, հետո հանդիպել ու կապի մեջ է մտել Մարիի մայրիկի հետ: Հիմնականում բնակվել է վերջինիս տանը: Ընկերուհու երեխաներին՝ Մարիին ու նրա քույրիկին, ինքը վերաբերվել է՝ ինչպես իր երեխաներին: Մարին ու քույրիկը վաղ տարիքից զրկված են եղել հայրական գուրգուրանքից… Ինքը հայրական պարտականությունները վերցրել է իր վրա, բայց Մարին դա լավ չի ընդունել, հաճախ վիճել է իր հետ: Ինքը, միևնույն է, Մարիին վերաբերվել է որպես ծնող, ցանկացել է նրան դաստիարակել դեռահաս հասակում…

2016 թվականի հունիսին ինքն ու նախկին կինը վերականգնել են իրենց հարաբերությունները: Մարիի մայրն այդ պատճառով է վիճաբանել իր հետ, և իրենց հարաբերությունները խզվել են:

Դեպքի օրը՝ օգոստոսի 24-ին, ինքը երևանյան մի խաղատնից դուրս է եկել ու գնացել է Մարիենց տուն՝ այնտեղ մնացած իր անձնական իրերը վերցնելու: Կեսգիշերին հասել է նրանց տուն, բակում պատահաբար հանդիպել է նախկին ընկերուհուն, նրա դուստրերին ու բարեկամին:

Դրանից հետո ոչինչ չի հիշում, ուշքի է եկել հիվանդանոցում, ենթարկվել է վիրահատության: Դեպքի մանրամասները չի հիշում:

Տուժողը դատարան չի ներկայացել, դատարանը հետազոտել է նրա նախաքննական ցուցմունքները…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Մարի Փ.-ն մոր նախկին ընկերոջը դանակով հարվածել է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՝ հանկարծակի առաջացած դիտավորությամբ:

Մարի Փ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Աղբյուրը՝ 1in.am

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank