Ереван, 18.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 году Центральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом Армении Билл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИ Послание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницы Власти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданина Акция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в Бербанке Пашинян уволил главу Агентства по защите персональных данных Минюста Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о Карапетяне Макрон хочет лишать права участия в выборах за антисемитизм


Սվո Ռաֆի հուղարկավորության օրը ընտանիքի անդամները տարօրինակ բան նկատեցին. Այն ինչ եղել էր այդ օրը սարսափեցրել էր բոլորին

TV

Մոսկվայի կենտրոնում սպանվել էր քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Նա ազգությամբ եզդի էր, բոլորը ճանաչում էին Դեդ Հասան մականվամբ: Օրենքով գողին կրակեցին հենց այն պահին, երբ նա դուրս եկավ Պովարսկայա փողոցում գտնվող «Կարետնիյ դվոր» ռեստորանից: Մարդասպանը գործի էր դրել օպտիկական նշանառության սարքով հրացանը։ Դեդ Հասանի

դեմ մահափորձ էին արել նաեւ 2010-ին: Այդ ժամանակ նա հրազենային վնասվածք էր ստացել: Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, որն իր կարիերան սկսել էր 20-ը չբոլորած: Նա չորս դատվածություն ուներ, առաջինը` 19 տարեկանում: Երրորդի ժամանակ` 1966-68-ին, քրեական աշխարհում նա թագադրվեց որպես օրենքով գող: Ռուսական քրեական աշխարհի ամենաակնառու դեմքերից ու Դեդ Հասանի ընկերներից էր Ռաֆայել Բաղդասարյանը, որն իր կյանքի 63 տարիներից 34-ն անցկացրեց ճաղերի ետևում: Քրեական հայ հեղինակության հուղարկավորությանը ներկա էր գողական աշխարհի ամբողջ էլիտան: Բացառություն չէր նաեւ Դեդ Հասանը:

1993 թվական, պատերազմ, համատարած մթություն, ցուրտ: Մարդիկ օրերով լույս չունեին: Երկիրը շրջափակման մեջ էր, տնտեսությունը` կաթվածահար, ատոմակայանը չէր գործում, ժողովուրդը քաղցած էր: Հունիսի վերջ: Սովորական ամռան սովորական երեք օրեր: Ու մեկ էլ անսովոր շռայլություն: Հունիսի 25, 26, 27` 3 օր քաղաքը ողողվում է լույսի մեջ: Աննախադեպ իրադարձություն: Մարդիկ շփոթված էին:

Բայց հետո հասկացան եղելությունը. Մոսկվայում մահացել էր քրեական աշխարհի կնքահայրը` Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը: Նրան պետք է հուղարկավորեին Երեւանում:

Հունիսի 27: Թաղման թափորը դուրս է գալիս Նորքի բարձունքից: Այնտեղ Սվո Ռաֆը բնակարան ուներ: Հետո մարդկային բազմությունը ոտքով իջնում, անցնում է Սարալանջի փողոցը հատող կամարաձեւ կամրջի տակով, ապա շարժվում Մյասնիկյան պողոտա, անցնում Նալբանդյան փողոցով ու հասնում Ալավերդյան` այժմ արդեն Հանրապետության փողոց: Հենց այնտեղ` ավելի կոնկրետ 82-րդ տանն է մանկությունն անցկացրել Ռաֆայել Բաղդասարյանը: Հարեւանները, պատուհաններից կախված, հետեւում են իրենց բակի ամենաքրեական անցյալն ունեցող հեղինակության վերջին հրաժեշտին: Մուտքի մոտ նվագում է սգո երաժշտախումբը: Սեւազգեստ մի տղամարդ աննկատ մոտենում է դուդուկահարին ու գրպանը փող դնում: Դա նշանակում էր, որ երաժիշտը պետք է աներ առավելագույնը` սգավորներին գոհացնելու համար:

Հանգուցյալի տեղափոխումն ինչպես հարկն է ապահովելու համար կային ցուցումներ տվող մարդիկ: Նրանք էին հրահանգում դագաղը պտտել, տեղաշաժել կամ կանգ առնել: Թափորի առջեւից խաչը ձեռքին` դագաղն էր ուղեկցում Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գուրգենը, ավազանի անունով` Առուշան: Սգավորների մեջ աչքի էին զարնում երեք կանայք` Սվո Ռաֆի քույրերը` Ալլան ու Էմման եւ կինը: Նրան հեշտ էր տարբերելը. խիստ ռուսական արտաքին ուներ: Ալլայի բարձրաձայն ողբը խլեցնում էր մարդկանց միալար լացը:

Սվո Ռաֆի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հետո պատմել է, որ եղբորը Մոսկվայից բերել են կարդինալական կարմիր դագաղով, ինչով հուղարկավորել են նաեւ Բրեժնեւին: Բայց վերջին պահին Երեւանում որոշել են, որ գույնը համապատասխան չէ, ու փոխել են: Մեծ դժվարությամբ են նորը հայթայթել, քանի որ Ռաֆայելը շատ բարձրահասակ էր, հետեւաբար ստանդարտ չափսերը չէին համապատասխանում նրա մարմնին: Դիակը գերեզմանոց են հասցնում արտասահմանյան արտադրության, ինչպես այն ժամանակ էին ասում` ֆիրմա մեքենայով:

Սվո Ռաֆին, ի վերջո, հուղարկավորեցին այսօրվա Կենտրոնական գերեզմանատանը` բոլորիս հայտնի Թոխմախ անունով: Նրա մահը լուսաբանեցին շատ թերթեր եւ ոչ միայն հայաստանյան: «Գոլոս Արմենիի», «Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Իզվեստիա», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր»: Քրեական աշխարհի դասականի մահվանն անդրադառնում է նաեւ գերմանական «Վելտ» շաբաթաթերթը: Բառացի թարգմանությամբ «Աշխարհ» նշանակող պարբերականը գրում է. «Հեռու-հեռավոր Հայաստանում, որտեղ այսօր տնտեսական ու քաղաքական բազմաթիվ չլուծված հարցեր կան, կիրակի` հունիսի 27-ին, շքեղ, համաժողովրդական մի թաղում կատարվեց: Հողին հանձնեցին աշխարհին քաջածանոթ Սվո Ռաֆին, որի անունը քաջ հայտնի է նաեւ Գերմանիայի քրեական աշխարհին ու օրինապահներին: Ամենալայն հնարավորությունների տեր Ռաֆայել Բաղդասարյանը քիչ հարցեր չի լուծել նաեւ այստեղ»: Սա հոդվածից

մի հատված էր: Իսկ ընդհանրապես Սվո Ռաֆը բոլոր խնդիրներին լուծում տվողի մեծ համբավ ուներ: Ու հենց դրանով էլ պայմանավորված` որոշվում է Սվոյի տապանաքարն այնպես քանդակել, որ նրա ուժն ակնհայտ լինի. քրեական հեղինակությունն անվրդով դեմքով մի ձեռքով խեղդում է վիշապին:

«Երկիր» թերթը հոդված է հրապարակվում` «Մի թաղման ժամանակագրություն» վերնագրով: «Հունիսի 27-ին` կիրակի օրը, աշխարհահռչակ զակոննի գող Սվոյի թաղումն էր Երեւանում, որին սպանել էին Մոսկվայի Լեֆերտովյան բանտում: Ժամանել էին ամերիկացիներ, նեգրեր, գերմանացիներ, մեծաքանակ ռուսներ, միջինասիացիներ, ասում էին` վայրէջք է կատարել 8 ինքնաթիռ». կարդում ենք 1993 թվականի հունիսի

29-ի համարում: Հրապարակման մեջ նկարագրված են նաեւ քրեական աշխարհի հյուրերը` «ժամանած գողերը թիկնեղ ու վիթխարահասակ էին, կարծես ծանրամարտի համաշխարհային հավաք էր: Բոլորը մեծմասամբ սեւազգեստ էին` լայն տաբատ, ատլասե վերնաշապիկ»` գրում է թերթը:

 

Թափորի մեջ աչքի էր ընկնում հատկապես Ռաֆայելի կինը` Նատաշան: Ռաֆայելը Նատաշայի հետ ծանոթացել էր Թբիլիսիում: Խառնածին էր այդ աղջիկը: Հենց այդ կնոջից էլ քրեական հեղինակությունն ունենում է իր միակ ժառանգորդին` դստերը: Համենայն դեպս միայն նրա մասին

է հայտնի:

Ռաֆայել Բաղդասարյան, Ռաֆայել Սողոմոնյան, Ռաֆայել Ալեքսանյան` այո, քրեական աշխարհի պարագլուխը 3 անձնագիր ուներ` տարբեր տվյալներով: Հենց այդ փաստաթղթերով էր նա ժամանակին փորձում ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել: Այդ անձնագրերը նրան մեկ անգամ չէ, որ փրկել են: Ու այդպես 63 տարի: Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը ծնվել էր 1930 թվականին` Երեւանում: Որդու ծննդից մեկ տարի առաջ ընտանիքը Հոկտեմբերյանից տեղափոխվել էր մայրաքաղաք: Բնակություն էին հաստատել այսօրվա Շախմատի տան տարածքում գտնվող փայտե տներից մեկում: Հենց այդ թաղամասում էին այդ տարիներին բնակություն հաստատում գյուղից քաղաք եկածները: Հետո Բաղդասարյանների ընտանիքը տուն է ստանում Ալավերդյան փողոցում:

 

Հենց փողոցում էլ Ռաֆայելը սկսում է իր քրեական կարիերան: Առաջին գողություններն է անում: Հայրը հաճախ է գործի բերումով Հոկտեմբերյան մեկնում, որդին էլ, առիթից օգտվելով, ազատ ժամերն անցկացնում է թաղի տղաների հետ: Դպրոցը թողնում է 6-րդ դասարանում: Հենց դրանով էլ ավարտվում է նրա կրթական ճանապարհը: Փոխարենը հարստանում է նրա բանտային անցյալը:

 

Սվո Ռաֆին օրենքով գող են կարգում 70-ականներին: Նա այնքան գաղտնապահ էր, որ բոլորը կոչում էին «սվոյ պարեն»: Ու հենց այդ կոչումն էլ պատճառ է դառնում, որ Ռաֆայելին կնքեն «Սվոյ» մականվամբ, որը հետո դառնում է Սվո: Այդ տարիներին Ռաֆայելը հարսանիք հիշեցնող հավաք է կազմակերպում Սեւանի թերակղզում գտնվող մի ռեստորանում:

 

Ականատեսը պատմում է` մոտ 600-հոգանոց հավաքն անցել է առանց հարբեցողության, եղել են կենացներ, պարել են, բայց փող չեն ցփնել պարողների ոտքերի տակ: Քրեական հեախուզության վարչության աշխատակիցը հիշում է, որ հյուրերի շարքում եղել են նաեւ նախկին օրենքով գողեր` 8 հոգի: Նրանց համար առանձին սեղան էր հատկացված:

 

Սվո Ռաֆը հիմնականում բնակվում էր Ռուսաստանում: Հանցավոր աշխարհում նրա դերակատարումը մեծացել էր 1988 թվականից` քրեական առաջնորդ Վալերիան Կուչուլորիայի՝ Պիսսոյի մահվանից հետո: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես քրեագետն է պնդում, օրենքով գողը ձեռք է մեկնում տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված հայրենիքին: Օգնությունը, ըստ Սերգեյ Գալոյանի, հիմնականում զենքի տեսքով էր:

 

Սվո Ռաֆի կյանքի այս դրվագը շարունակում է մնալ չհաստատված մի փաստ: Քրեական հետախուզության վարչության` այդ ժամանակվա ղեկավարն անհեթեթ լեգենդ է համարում այս պատմությունը: Իսկ ահա քրեագետը պնդում է, որ պատմածը մի փոքր մասն է միայն բուն եղելության: Ասում է, թե անձամբ է հիշում` ինչպես էին ռուսաստանյան 6 մսի կոմբինատներ աշխատում Հայոց բանակի համար: Զինվորներին պահածոներ էին ուղարկում: Հայաստանցիներին օգնում էին նաեւ տաք հագուստով:

 

Եղել է նման բան, թե ոչ, դժվար է ասել: Պատմությունը միշտ չէ, որ կարողանում է զտել ճշմարտությունը ստից: Երբեմն այդ սուտը մարդու անցյալը փառավորելու համար է հորինվում: Չնայած, պատահում է նաեւ հակառակը: Ինչեւէ, անցնենք Սվո Ռաֆի անձնական կյանքի ամենագունավոր էջին: Լյուբով Ուսպենսկայա: Ռուսական էստրադայի 90-ականների աստղը: Ռաֆայել Բաղդասարյանի մեծ սերը: Զգացմունքները փոխադարձ էին: Հենց այդ զգացմունքների արտահայտությունն էլ դարձավ Լյուբայի «Ջիգյար» երգը:

 

1992 թվականի դեկտեմբեր: Այդ օրն իրավապահները ներխուժում են Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար, որտեղ գտնվում էին Բաղդասարյանն ու իր օգնական Մագերամովը: Նրանց մոտից գտնում են 9 մմ տրամաչափի, խլացուցիչով ինքնաձիգ` Այգրամ: Այն ժամանակ ընդամենը մի քանի հատ կար այդ զենքից: Թողարկում էին հատուկ ծառայությունների համար: Ներխուժում են իրավապահները: 

ВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Пашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаЧеловек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделеОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокГлава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»