Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Սվո Ռաֆի հուղարկավորության օրը ընտանիքի անդամները տարօրինակ բան նկատեցին. Այն ինչ եղել էր այդ օրը սարսափեցրել էր բոլորին

Մոսկվայի կենտրոնում սպանվել էր քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Նա ազգությամբ եզդի էր, բոլորը ճանաչում էին Դեդ Հասան մականվամբ: Օրենքով գողին կրակեցին հենց այն պահին, երբ նա դուրս եկավ Պովարսկայա փողոցում գտնվող «Կարետնիյ դվոր» ռեստորանից: Մարդասպանը գործի էր դրել օպտիկական նշանառության սարքով հրացանը։ Դեդ Հասանի

դեմ մահափորձ էին արել նաեւ 2010-ին: Այդ ժամանակ նա հրազենային վնասվածք էր ստացել: Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, որն իր կարիերան սկսել էր 20-ը չբոլորած: Նա չորս դատվածություն ուներ, առաջինը` 19 տարեկանում: Երրորդի ժամանակ` 1966-68-ին, քրեական աշխարհում նա թագադրվեց որպես օրենքով գող: Ռուսական քրեական աշխարհի ամենաակնառու դեմքերից ու Դեդ Հասանի ընկերներից էր Ռաֆայել Բաղդասարյանը, որն իր կյանքի 63 տարիներից 34-ն անցկացրեց ճաղերի ետևում: Քրեական հայ հեղինակության հուղարկավորությանը ներկա էր գողական աշխարհի ամբողջ էլիտան: Բացառություն չէր նաեւ Դեդ Հասանը:

1993 թվական, պատերազմ, համատարած մթություն, ցուրտ: Մարդիկ օրերով լույս չունեին: Երկիրը շրջափակման մեջ էր, տնտեսությունը` կաթվածահար, ատոմակայանը չէր գործում, ժողովուրդը քաղցած էր: Հունիսի վերջ: Սովորական ամռան սովորական երեք օրեր: Ու մեկ էլ անսովոր շռայլություն: Հունիսի 25, 26, 27` 3 օր քաղաքը ողողվում է լույսի մեջ: Աննախադեպ իրադարձություն: Մարդիկ շփոթված էին:

Բայց հետո հասկացան եղելությունը. Մոսկվայում մահացել էր քրեական աշխարհի կնքահայրը` Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը: Նրան պետք է հուղարկավորեին Երեւանում:

Հունիսի 27: Թաղման թափորը դուրս է գալիս Նորքի բարձունքից: Այնտեղ Սվո Ռաֆը բնակարան ուներ: Հետո մարդկային բազմությունը ոտքով իջնում, անցնում է Սարալանջի փողոցը հատող կամարաձեւ կամրջի տակով, ապա շարժվում Մյասնիկյան պողոտա, անցնում Նալբանդյան փողոցով ու հասնում Ալավերդյան` այժմ արդեն Հանրապետության փողոց: Հենց այնտեղ` ավելի կոնկրետ 82-րդ տանն է մանկությունն անցկացրել Ռաֆայել Բաղդասարյանը: Հարեւանները, պատուհաններից կախված, հետեւում են իրենց բակի ամենաքրեական անցյալն ունեցող հեղինակության վերջին հրաժեշտին: Մուտքի մոտ նվագում է սգո երաժշտախումբը: Սեւազգեստ մի տղամարդ աննկատ մոտենում է դուդուկահարին ու գրպանը փող դնում: Դա նշանակում էր, որ երաժիշտը պետք է աներ առավելագույնը` սգավորներին գոհացնելու համար:

Հանգուցյալի տեղափոխումն ինչպես հարկն է ապահովելու համար կային ցուցումներ տվող մարդիկ: Նրանք էին հրահանգում դագաղը պտտել, տեղաշաժել կամ կանգ առնել: Թափորի առջեւից խաչը ձեռքին` դագաղն էր ուղեկցում Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գուրգենը, ավազանի անունով` Առուշան: Սգավորների մեջ աչքի էին զարնում երեք կանայք` Սվո Ռաֆի քույրերը` Ալլան ու Էմման եւ կինը: Նրան հեշտ էր տարբերելը. խիստ ռուսական արտաքին ուներ: Ալլայի բարձրաձայն ողբը խլեցնում էր մարդկանց միալար լացը:

Սվո Ռաֆի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հետո պատմել է, որ եղբորը Մոսկվայից բերել են կարդինալական կարմիր դագաղով, ինչով հուղարկավորել են նաեւ Բրեժնեւին: Բայց վերջին պահին Երեւանում որոշել են, որ գույնը համապատասխան չէ, ու փոխել են: Մեծ դժվարությամբ են նորը հայթայթել, քանի որ Ռաֆայելը շատ բարձրահասակ էր, հետեւաբար ստանդարտ չափսերը չէին համապատասխանում նրա մարմնին: Դիակը գերեզմանոց են հասցնում արտասահմանյան արտադրության, ինչպես այն ժամանակ էին ասում` ֆիրմա մեքենայով:

Սվո Ռաֆին, ի վերջո, հուղարկավորեցին այսօրվա Կենտրոնական գերեզմանատանը` բոլորիս հայտնի Թոխմախ անունով: Նրա մահը լուսաբանեցին շատ թերթեր եւ ոչ միայն հայաստանյան: «Գոլոս Արմենիի», «Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Իզվեստիա», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր»: Քրեական աշխարհի դասականի մահվանն անդրադառնում է նաեւ գերմանական «Վելտ» շաբաթաթերթը: Բառացի թարգմանությամբ «Աշխարհ» նշանակող պարբերականը գրում է. «Հեռու-հեռավոր Հայաստանում, որտեղ այսօր տնտեսական ու քաղաքական բազմաթիվ չլուծված հարցեր կան, կիրակի` հունիսի 27-ին, շքեղ, համաժողովրդական մի թաղում կատարվեց: Հողին հանձնեցին աշխարհին քաջածանոթ Սվո Ռաֆին, որի անունը քաջ հայտնի է նաեւ Գերմանիայի քրեական աշխարհին ու օրինապահներին: Ամենալայն հնարավորությունների տեր Ռաֆայել Բաղդասարյանը քիչ հարցեր չի լուծել նաեւ այստեղ»: Սա հոդվածից

մի հատված էր: Իսկ ընդհանրապես Սվո Ռաֆը բոլոր խնդիրներին լուծում տվողի մեծ համբավ ուներ: Ու հենց դրանով էլ պայմանավորված` որոշվում է Սվոյի տապանաքարն այնպես քանդակել, որ նրա ուժն ակնհայտ լինի. քրեական հեղինակությունն անվրդով դեմքով մի ձեռքով խեղդում է վիշապին:

«Երկիր» թերթը հոդված է հրապարակվում` «Մի թաղման ժամանակագրություն» վերնագրով: «Հունիսի 27-ին` կիրակի օրը, աշխարհահռչակ զակոննի գող Սվոյի թաղումն էր Երեւանում, որին սպանել էին Մոսկվայի Լեֆերտովյան բանտում: Ժամանել էին ամերիկացիներ, նեգրեր, գերմանացիներ, մեծաքանակ ռուսներ, միջինասիացիներ, ասում էին` վայրէջք է կատարել 8 ինքնաթիռ». կարդում ենք 1993 թվականի հունիսի

29-ի համարում: Հրապարակման մեջ նկարագրված են նաեւ քրեական աշխարհի հյուրերը` «ժամանած գողերը թիկնեղ ու վիթխարահասակ էին, կարծես ծանրամարտի համաշխարհային հավաք էր: Բոլորը մեծմասամբ սեւազգեստ էին` լայն տաբատ, ատլասե վերնաշապիկ»` գրում է թերթը:

 

Թափորի մեջ աչքի էր ընկնում հատկապես Ռաֆայելի կինը` Նատաշան: Ռաֆայելը Նատաշայի հետ ծանոթացել էր Թբիլիսիում: Խառնածին էր այդ աղջիկը: Հենց այդ կնոջից էլ քրեական հեղինակությունն ունենում է իր միակ ժառանգորդին` դստերը: Համենայն դեպս միայն նրա մասին

է հայտնի:

Ռաֆայել Բաղդասարյան, Ռաֆայել Սողոմոնյան, Ռաֆայել Ալեքսանյան` այո, քրեական աշխարհի պարագլուխը 3 անձնագիր ուներ` տարբեր տվյալներով: Հենց այդ փաստաթղթերով էր նա ժամանակին փորձում ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել: Այդ անձնագրերը նրան մեկ անգամ չէ, որ փրկել են: Ու այդպես 63 տարի: Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը ծնվել էր 1930 թվականին` Երեւանում: Որդու ծննդից մեկ տարի առաջ ընտանիքը Հոկտեմբերյանից տեղափոխվել էր մայրաքաղաք: Բնակություն էին հաստատել այսօրվա Շախմատի տան տարածքում գտնվող փայտե տներից մեկում: Հենց այդ թաղամասում էին այդ տարիներին բնակություն հաստատում գյուղից քաղաք եկածները: Հետո Բաղդասարյանների ընտանիքը տուն է ստանում Ալավերդյան փողոցում:

 

Հենց փողոցում էլ Ռաֆայելը սկսում է իր քրեական կարիերան: Առաջին գողություններն է անում: Հայրը հաճախ է գործի բերումով Հոկտեմբերյան մեկնում, որդին էլ, առիթից օգտվելով, ազատ ժամերն անցկացնում է թաղի տղաների հետ: Դպրոցը թողնում է 6-րդ դասարանում: Հենց դրանով էլ ավարտվում է նրա կրթական ճանապարհը: Փոխարենը հարստանում է նրա բանտային անցյալը:

 

Սվո Ռաֆին օրենքով գող են կարգում 70-ականներին: Նա այնքան գաղտնապահ էր, որ բոլորը կոչում էին «սվոյ պարեն»: Ու հենց այդ կոչումն էլ պատճառ է դառնում, որ Ռաֆայելին կնքեն «Սվոյ» մականվամբ, որը հետո դառնում է Սվո: Այդ տարիներին Ռաֆայելը հարսանիք հիշեցնող հավաք է կազմակերպում Սեւանի թերակղզում գտնվող մի ռեստորանում:

 

Ականատեսը պատմում է` մոտ 600-հոգանոց հավաքն անցել է առանց հարբեցողության, եղել են կենացներ, պարել են, բայց փող չեն ցփնել պարողների ոտքերի տակ: Քրեական հեախուզության վարչության աշխատակիցը հիշում է, որ հյուրերի շարքում եղել են նաեւ նախկին օրենքով գողեր` 8 հոգի: Նրանց համար առանձին սեղան էր հատկացված:

 

Սվո Ռաֆը հիմնականում բնակվում էր Ռուսաստանում: Հանցավոր աշխարհում նրա դերակատարումը մեծացել էր 1988 թվականից` քրեական առաջնորդ Վալերիան Կուչուլորիայի՝ Պիսսոյի մահվանից հետո: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես քրեագետն է պնդում, օրենքով գողը ձեռք է մեկնում տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված հայրենիքին: Օգնությունը, ըստ Սերգեյ Գալոյանի, հիմնականում զենքի տեսքով էր:

 

Սվո Ռաֆի կյանքի այս դրվագը շարունակում է մնալ չհաստատված մի փաստ: Քրեական հետախուզության վարչության` այդ ժամանակվա ղեկավարն անհեթեթ լեգենդ է համարում այս պատմությունը: Իսկ ահա քրեագետը պնդում է, որ պատմածը մի փոքր մասն է միայն բուն եղելության: Ասում է, թե անձամբ է հիշում` ինչպես էին ռուսաստանյան 6 մսի կոմբինատներ աշխատում Հայոց բանակի համար: Զինվորներին պահածոներ էին ուղարկում: Հայաստանցիներին օգնում էին նաեւ տաք հագուստով:

 

Եղել է նման բան, թե ոչ, դժվար է ասել: Պատմությունը միշտ չէ, որ կարողանում է զտել ճշմարտությունը ստից: Երբեմն այդ սուտը մարդու անցյալը փառավորելու համար է հորինվում: Չնայած, պատահում է նաեւ հակառակը: Ինչեւէ, անցնենք Սվո Ռաֆի անձնական կյանքի ամենագունավոր էջին: Լյուբով Ուսպենսկայա: Ռուսական էստրադայի 90-ականների աստղը: Ռաֆայել Բաղդասարյանի մեծ սերը: Զգացմունքները փոխադարձ էին: Հենց այդ զգացմունքների արտահայտությունն էլ դարձավ Լյուբայի «Ջիգյար» երգը:

 

1992 թվականի դեկտեմբեր: Այդ օրն իրավապահները ներխուժում են Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար, որտեղ գտնվում էին Բաղդասարյանն ու իր օգնական Մագերամովը: Նրանց մոտից գտնում են 9 մմ տրամաչափի, խլացուցիչով ինքնաձիգ` Այգրամ: Այն ժամանակ ընդամենը մի քանի հատ կար այդ զենքից: Թողարկում էին հատուկ ծառայությունների համար: Ներխուժում են իրավապահները: 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմեր