ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 43 դեպք
ОбществоԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, բացահայտվել է խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: