Վրաստանում 2.1 մլն դոլար արժողությամբ տարբեր տեսակի թմրանյութեր են այրել
Международные новостиՎրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ավելի քան 200 կգ տարբեր տեսակի թմրանյութեր են ոչնչացրել, որն առգրավել էին տարբեր ժամանակահատվածներում երկրի ողջ տարածքում:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, գերատեսչության տվյալներով՝ խոսքը թմրանյութերի և հոգեմետ միջոցների մասին է, որոնք առգրավվել են 700 քրեական գործի շրջանակներում: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 5.5 մլն լարի (ավելի քան 2.1 մլն դոլար):
Բարձր ջերմության վառարանում այրել են ավելի քան 4.1 կգ հերոին, շուրջ 2.5 կգ կոկաին և ավելի քան 1 կգ մորֆին:
Նշվում է, որ իրավապահները թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր են ոչնչացնում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ դատարանի որոշման համաձայն: