Վրաստանում 2.1 մլն դոլար արժողությամբ տարբեր տեսակի թմրանյութեր են այրել
ՄիջազգայինՎրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ավելի քան 200 կգ տարբեր տեսակի թմրանյութեր են ոչնչացրել, որն առգրավել էին տարբեր ժամանակահատվածներում երկրի ողջ տարածքում:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, գերատեսչության տվյալներով՝ խոսքը թմրանյութերի և հոգեմետ միջոցների մասին է, որոնք առգրավվել են 700 քրեական գործի շրջանակներում: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 5.5 մլն լարի (ավելի քան 2.1 մլն դոլար):
Բարձր ջերմության վառարանում այրել են ավելի քան 4.1 կգ հերոին, շուրջ 2.5 կգ կոկաին և ավելի քան 1 կգ մորֆին:
Նշվում է, որ իրավապահները թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր են ոչնչացնում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ դատարանի որոշման համաձայն: