Ереван, 22.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикам Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских повреждены Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим Гроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте Библиотека Русской Общины Армении В КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану «Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе


Քաշի ավելացմանը հանգեցնող 6 գործոն, որոնք քչերին են հայտնի

Lifestyle
Եթե կարծում եք, որ միայն սննդի չարաշահումը կամ ժառանգական գործոններն են հանգեցնում քաշի ավելացմանը, չարաչար սխալվում եք։ Կան բազում այլ գործոններ, որոնք պակաս աղետալի ազդեցություն չեն թողնում կառուցվածքի վրա։ Далеко не всегда цифры на весах - повод для паники 1. Մենստրուալ ցիկլի տատանումներ Սա գիրացման ամենաբնական ու ամենատարածված պատճառներից մեկն է։ Ուրախացնողն այն է, որ կիլոգրամների ավելացումը դեպքերի մեծամասնությունում անդառնալի չէ, քանի որ քաշն ավելանում է օրգանիզմում հեղուկի, մի փոքր ճարպի ու հանքային աղերի կուտակման հաշվին։ «Քաշը բնական ճանապարհով ավելանում է ձվազատումից հետո, այսինքն՝ մենստրուալ ցիկլի 13—15 օրից սկսած։ 26—28 օրը այն, որպես կանոն, հասնում է իր գագաթնակետին։ Եթե հղիություն չի գրանցվել, ապա նոր ցիկլի սկսվելուն պես կինը մոտ կես կիլոգրամով կնիհարի»,- բացատրել է բժիշկ-դիետոլոգ Ռիմա Մոյսենկոն։ Ի՞նչ անել Նախ և առաջ պետք է բավականաչափ հեղուկ օգտագործել՝ այտուցներից ու օրգանիզմի ջրազրկումից խուսափելու համարա։ Ցիկլի երկրորդ կեսին ախորժակը կարող է չափից ավելի շատ բացվել։ Մի՛ տրվեք նրա սադրանքներին։ Եթե Դուք քաղցրի պահանջ եք զգում, Ձեր ճաշացանկը համալրեք դանդաղ ածխաջրերով (օրինակ՝ մակարոն)։ Մոյսենկոն նշել է, որ կարելի է «ագրեսիվ» քաղցրավենիքը փոխարինել քաղցրահամ բնական մթերքներով, օրինակ՝ չրով կամ մեղրով։ Ժամը 16:00-ից հետո պետք չէ մրգեր ուտել: Ենթաստամոքսային գեղձի ակտիվությունն այդ ժամանակ իջնում է և չի կարող ադեկվատ արձագանքել արյան մեջ շաքարի մակարդակի արագ բարձրացմանը։ Ավելի լավ է 30 գրամ դառը շոկոլադ ուտել։ 2. Աղի սննդամթերքի չարաշահում Մարինացված վարունգների, թթու դրած կաղամբի և ապխտած վոբլայի օգտագործումը նույնպես կարող է ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ հատկապես այն դեպքում, եթե Դուք դրանք օգտագործում եք գիշերային ժամերին։ «Կատարյալ մարմնի դպրոցի» գիտական բաժանմունքի ղեկավար Ելենա Դեգտարը նշել է. «Միայն աղը չի կարող հանգեցնել քաշի ավելացմանը, եթե խոսքը  ճարպային միջնաշերտի մասին է։ Աղը կալորիաներ չի պարունակում, սակայն չափազանց շատ աղ պարունակող մթերքների ընդունումը թույլ չի տալիս, որպեսզի հեղուկը ժամանակին դուրս գա օրգանիզմից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քաշի ավելացման։ Խնդիրը մասնավորապես սուր է արտահայտվում այն մարդկանց մոտ, ում մոտ ջրաղային հավասարակշռության խանգարումներ կան»։ Съеденная на ночь порция квашеной капусты утром может «превратиться» в полтора-два лишних килограмма Ի՞նչ անել Պետք է աղի օգտագործումը սահմանափակել այնպես, որ օրվա մեջ օգտագործած աղի քանակությունը կազմի առավելագույնը 2 գրամ։ Դիետոլոգների համոզմամբ՝ հենց սա է աղի օրական օգտագործման նորման։ Եթե չարաշահեք աղի մթերքների օգտագործումը ժամը 15.00 –ից հետո, ապա հավանական է, որ հենց հաջորդ առավոտյան քաշի ավելացում նկատեք։ 3. Դեղերի օգտագործում Միգրենի, տրամադրության անկումների (օրինակ՝ հակադեպրեսանտներ, հոգեմետ դեղեր), շաքարախտի ու հիպերտոնիայի դեմ դեղերը, ինչպես նաև հորմոնալ դեղերը (օրինակ՝ հակաբեղմնավորիչներ) կարող են ավելորդ կիլոգրամներ «ընծայել» Ձեզ։ Դեգտարն ասում է, որ դեղերը տարբեր կերպ կարող են ազդել քաշի վրա։ Որոշ դեղեր բացում են ախորժակը, մյուսները թույլ չեն տալիս օրգանիզմին ժամանակին ազատվել կուտակված հեղուկից, իսկ որոշ դեղեր էլ հանգեցնում են քաշի դանդաղ ավելացմանը հոգնածության զգացողության ու ցածր ակտիվության պատճառով։ Ի՞նչ անել Անգամ եթե քաշի զգալի ավելացում եք նկատել, խորհուրդ չի տրվում ինքնագլուխ ընդունել այս կամ այն դեղորայքը կամ հրաժարվել շարունակել դեղորայքային բուժման կուրսը։ Լավագույն տարբերակն այս հարցով բժշկին դիմելն է, ինչպես նաև ռեժիմով սնվելն ու առողջ սննդակարգ մշակելը։ 4. Սննդային ալերգիա Որոշ մարդիկ գիրանում են այն պատճառով, որ նրանց օրգանիզմը չի կարողանում ընդունել այս կամ այն մթերքը։ Օրինակ՝ որոշ մարդկանց օրգանիզմը զգայուն է կազեինի նկատմամբ, որը պարունակվում է կաթնաշոռի, կեֆիրի ու պանրի մեջ։ Օրգանիզմում առաջանում են ալերգիկ ռեակցիաներ, և օրգանիզմից անհրաժեշտ քանակությամբ ջրազատում չի կատարվում, ինչն էլ ի վերջո հանգեցնում է ավելորդ կիլոգրամներին։ Այս մասին նշել է Մոյսենկոն։ Մեկ այլ թաքնված ալերգեն է սնձանը։ Այն առկա է որոշ հացահատիկային կուլտուրաների մեջ (վարսակ, տարեկան, ցորեն, գարի)։ Բնակչության ընդամենը 1%-ն ընդհանրապես չի կարողանում ընդունել սնձանը, սակայն սնձանի նկատմամբ զգայունությունը հանդիպում է բնակչությանը 10—15 անգամ ավելի հաճախ։ Բացի ալերգիկ ռեակցիաներ առաջացնելուց, վատանում է նաև աղիքների աշխատանքը, և դա նպաստում է այտուցների առաջացմանը։ Ի՞նչ անել Նախ պետք է հասկանալ, թե արդյոք Դուք այս նյութերից որևէ մեկի նկատմամբ անընկալունակություն ունեք։ Դրա համար հարկավոր է մի շարք անալիզներ իրականացնել։ Ավելի պարզ, սակայն պակաս ճշգրիտ միջոց էլ կա, այն է՝ 2—3 շաբաթով դադարեցնել կազեին ու սնձան պարունակող սննդամթերքների օգտագործումը և հետևել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում։ Եթե այդ ժամանակահատվածում այտուցվածությունն  ու քաշն իջնեն, ամենայն հավանականությամբ Ձեր օրգանիզմն իրոք զգայուն է այս նյութերի նկատմամբ։ Այդ դեպքերում դիետոլոգները խորհուրդ են տալիս կրճատել ալերգեն հանդիսացող մթերքների օգտագործումը կամ առհասարակ հրաժարվել դրանցից։ И хотя творог и кефир давно признаны диетическими продуктами, в некоторых случаях они, напротив, могут вызвать прибавку в весе 5. Ֆիտնեսի պարապմունքներ Մենք հաճախ ենք լսում այնպիսի դեպքերի մասին, երբ ֆիտնեսը չի օգնում նիհարել, սակայն որոշ դեպքերում այն կարող է նույնիսկ գիրացման պատճառ դառնալ։ Այս վտանգը սպառնում է հատկապես նրանց, ովքեր նոր-նոր են սկսել մարզումները։ «Ֆիզիկական  ծանրաբեռնվածությունը խթանում է մկանների ակտիվ աճը։ Երբ Դուք ազատվում եք ճարպային հյուսվածքից, դրանց տեղը զբաղեցնում են մկանաթելերը, որոնք ավելի ծանր են։ Արդյունքում կշեռքի վրա կարող են տհաճ թվեր հայտնվել», - նշել է ֆիտնես ակումբներից մեկի տնօրեն Ալեքսանդր Անիշչենկոն։    Ի՞նչ անել Պետք չէ խուճապի մատնվել և դադարեցնել մարզումները։ Մի քանի ամիս անց օրգանիզմը կհարմարվի մարզումների ռեժիմին, մկանների այտուցվածությունը կնվազի։ Եթե ցանկանում եք այդ գործընթացն արագացնել, ավելացրեք յոգայի պարապմունքները ու ձգումներ կատարեք։ 6. Քնի պակաս Շարունակական քնատությունը սրում է քաղցրի պահանջը, ինչը բնականաբար նրբակազմ չի դարձնում մեզ։ Այն նաև դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացները։ Այս բացասական ազդեցություններից խուսափելու համար Մոյսենկոն խորհուրդ է տալիս կեսգիշերից ուշ չքնել։
За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любови