Գագիկ Ծառուկյանի խաղողագործներին ցուցաբերած աջակցությունը օրինաչափություն է
ОбществоՄարինե Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գագիկ Ծառուկյանը, ինչպես ամեն տարի, բերքահավաքի նախօրեին հանդիպեց Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների հետ: Լսելով գյուղացիների կողմից բարձրացված բոլոր հարցերը և խնդիրները, այս անգամ ևս ԲՀԿ առաջնորդn իր պատրաստակամությունը հայտնեց` աջակցելու նրանց: Խաղողագործներին մտահոգում էր խաղողի մթերման ոչ այնքան բարձր գինը, ինչպես նաև շատ այգիներ տուժել էին եղանակային ոչ բարենպաստ պայմաններից: Տեսնելով և գնահատելով գյուղացու ամենօրյա տանջանքը ,աշխատանքը, քրտինքը և ծանր դրությունը, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, իր սեփական միջոցների հաշվին, Երևանի «Արարարտ» կոնյակի, գինու ,օղու կոմբինատը, խաղողի մթերման գինը կբարձրացնի՝ մեկ կիլոգրամի դիմաց հարյուր հիսուն դրամ: Իմիջայլոց Հայաստանում այս տարի խաղողի մթերման ամենաբարձր սակագինն է սա: Ծառուկյանը լսեց գյուղացիների մի շարք այլ խնդիրների մասին և բոլոր հարցերին լուծում տրվեց: Գյուղացիները մեծ ոգևրությամբ և գոհունակությամբ ընդունեցին Գագիկ Ծառուկյանի ժողովրդանպաստ որոշումները: Շատերը կարծիք հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանը միակն է,ով միշտ կանգնած է գյուղացու կողքին բոլոր խնդիրների դեպքում, և միշտ աջակցում է իրենց:
Այս գործելաոճը Ծառուկյանի համար օրինաչափություն է և խաղողագործների խնդիրներին լուծում տալը, այդ հսկա սեկտորում միայն մի փոքր մաս կազմով հատված է միայն, որը տարեցտարի ավելի է ընդլայնվում: