ՎՏԲ Հայաստան բանկը 490 հազար դրամով վաճառել է ծնողազուրկ երեխաների 3 սենյականոց բնակարանը
ОбществоԿապանի Հալիձոր թաղամասի 13 շենքի 42-ամյա բնակիչ Էրիկ Սողոմոնյանը հայտնվել է անելանելի վիճակում: 2015 թվականին մայրը 700 հազար դրամի չափով վարկ է վերցրել ՎՏԲ բանկից և չի կարողացել վճարել: Բանկն աճուրդի միջոցով երեք սենյականոց բնակարանը վաճառել է 490 հազար դրամով:«Վարկ է վերցրել, ոչ մեկս չենք իմացել… Հետո իրեն ինսուլտ է խփում: Ծանր վիճակում տանում էի հիվանդանոց, բերում, չէր էլ ասում, որ վարկ ունի: ՎՏԲ-ն տալիս է դատարան: Տունը 6 մլն են գնահատում, աճուրդի դնում, գինն իջնում է մինչև 490 հազար դրամ… Մի ամիս առաջ տան էլեկտրիկն ասում է՝ տան փաստաթղթերը բեր, որ հոսանքը փոխեմ, գալիս եմ տուն՝ դակումենտները չկան: Գնում եմ կադաստր, թուղթ են տալիս, թե սեփականատերը Դավիթ Արզումանյանն է, որը 490 հազարով գնել է տունը»,- պատմում է Էրիկ Սողոմոնյանը:
Մանրամասները՝ Զանգեզուր TV-ի տեսանյութում: