Ամբողջ համացանցը ծաղրում է Նատաշա Կարալյովայի այս լուսանկարը. ինչու՞ է ամուսինն այն հրապարակել
LifestyleԱռաջին անգամ չէ, որ Նատաշա Կարալյովայի ամուսինը` Տարզանը, հրապարակում է կնոջ անհաջող լուսանկարները` առանց դիմահարդարման, տնային հագուստով...Սակայն, կարծես թե, երգչուհուն այդ փաստն այնքան էլ չի մտահոգում: Նա հանգիստ է վերաբերվում այս ամենին և բոլորովին իրեն վատ չի զգում,- գրում է Օrer.am- ը:
Օգտվելով առիթից՝ Տարզանը հրապարակել է նոր լուսանկար, որտեղ կինը ոչ միայն դիմահարդարված չէ, այլ շատ տարօրինակ գծավոր հագուստով է, որը գիշերազգեստ է հիշեցնում: Լուսանկարին կից նա գրառում է կատարել. «Дюймовочка и Мальчикс пальчик»:
Երկրպագուները տարակուսած են, սիրելի երգչուհուն այդ լուսանկարում հնարավոր չէ ճանաչել, նրանք չեն հասկանում, թե ինչու է ամուսինը պարբերաբար կնոջ անհաջող լուսանկարները հրապարակում: Հետևորդներից մեկը նույնիսկ գրել է.
- Կարծես իսկական Չիպոլինոն լինի...
Բայց Տարզանը այդպես էլ մեկնաբանություններին չի պատասխանել...
