Չեք ցանկանում, որ մտերիմները «փորփրեն» ձեր iPhone-ը. Ահա, թե ինչ կարող եք անել
LifestyleԽուսափելու համար տհաճ իրավիճակներից, երբ մտերիմների ձեռք է ընկնում ձեր iPhone- ը, փորձագետներն առաջարկում են «խելացի» ծածկագրի տարբերակը, գրում է Orer.am-ը:
ZDNet-ի փորձագետները հայտնել են iPhone-ներում անձնական տվյալների պահպանման հետաքրքիր տարբերակ, հիմնականում այն դեպքերի համար, երբ ձեր սմարթֆոնն ընկնում է մտերիմների և ծանոթների ձեռքը:
Որպեսզի բարեկամներն ու ծանոթները չկարողանան տեսնել ձեր լուսանկարները, բրաուզերի պատմությունը և այլ անձնական տեղեկություններ ստանալ ձեր մասին, փորձագետները խորհուրդ են տալիս օգտվել Screen Time գործառույթից: Այս գործառույթի պարամետրերում կարելի է ծածկագիր դնել ընտված ծրագրերի վրա որոշակի ժամանակահատվածով: