Իրական մարդագայլ, որն ապրում է Հնդկաստանում (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleՀնդկաստանում բնակվող տղան, որը մարդագայլի սինդրոմ ունի, պատմում է ինչպես են իր վրա քարեր նետում և կապիկ անվանում,- գրում է Orer.am- ը` հղում անելով fishki.net- ին:

Տղան տառապում է այսպես կոչված մարդագայլի սինդրոմով, որն ի ծնե է: 13-ամյա դեռահասը պատմում է, որ նա համակեպվել է իր հիվանդության հետ, սակայն հասակակիցները շարունակում են իրեն ծաղրել:

«Երբեմն, երբ մեծ քաղաքում եմ լինում, մարդաշատ վայրում, մարդիկ մոտենում և ուսումնասիրում են ինձ: Ոմանք նույնիսկ ինձ կապիկ են անվանում,- պատմում է տղան: Եղել են դեպքեր, երբ երեխաներն ինձ վրա քարեր են նետել և ծաղրել: Սակայն այսպիսի դեպքերում ընտանիքիս անդամներն ու ընկերներս ինձ օգնության են հասնում և չեն թողնում, որ ինձ նեղացնեն: Երբեմն ցանկություն եմ ունենում վիրահատության գնալ, ազատվելու համար ավելորդ մազերից, քանի որ ցանկություն ունեմ բոլորի հետ ընկերանալ:»




