Նոր սկանդալ. Ֆիլիպպ Կիրկորովի երկրպագուները խիստ զայրացած են, ահա թե ինչու...
LifestyleՖիլիպպ Կիրկորովի երկրպագուները խիստ զայրացած են, քանի որ ստիպված են եղել մեկուկես ժամ սպասել երգչի ելույթին,- գրում է Orer.am- ը` հղում անելով dni.ru- ին:
Փետրվարի 12- ին, երգչի Instagram- ի էջում հայտարարվել էր, որ Եկատերինբուրգում Կիրկորովը կներկայացնի իր նոր շոուն, որ կոչվում է «Цвет настроения»:
Սակայն այդ իսկ երեկո համացանցում տարածվեցին երկրպագուների բացասական մեկնաբանությունները. նրանք երգչի ելույթին սպասել են մեկուկես ժամ.
- Ֆիլիպպ, արագացրու, էլ չենք դիմանում...
- Արդեն մեկուկես ժամ է սպասում ենք, սա անելու բան չէ...
- Վերջ, այլևս չենք սպասի...
Սակայն երգչի վառ ելույթը, հետաքրքիր շոուն մեղմել են երկպագուների զայրույթը: Ավելի ուշ նրանք գրում են.
- Հիասքանչ է, Ֆիլիպպ, ինչպես միշտ դուք անկրկնելի եք...
- Ֆիլիպպ, շոուն շատ հետաքրիր էր, շնորհակալ ենք...
- Ուղղակի ցնցող էր, ուշացումն արդեն մոռացել ենք...