Պեկինում սկսվել են առեւտրական տարաձայնությունների շուրջ ամերիկա-չինական բարձր մակարդակի բանակցությունները
Международные новостиՊեկինում փետրվարի 14-ին մեկնարկել Է առեւտրական տարաձայնությունների շուրջ երկօրյա ամերիկա-չինական բանակցությունների հերթական փուլը: Չինաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, ամերիկյան կողմից դրանց մասնակցում են ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել Է, որ երկուշաբթի սկսված նախնական բանակցությունները «շատ լավ են ընթանում»: Նա նշել Է, որ չինական կողմը «ապշեցուցիչ հարգանք Է դրսեւորում մեր նկատմամբ»:
Հունվարի 30-31-ին բանակցությունների վաշինգտոնյան փուլն ավարտվել Է առանց համաձայնագրի ձեռքբերման: ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ երկուստեք ձեռնտու համաձայնագրի ձեռքբերման համար որպես վերջնաժամկետ Է սահմանել մարտի 1-ը: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների սակագները 10 տոկոսից կբարձրացնի մինչեւ 25 տոկոս:
Միեւնույն ժամանակ Վաշինգտոնում Լյու Հեյի հետ հունվարյան հանդիպման արդյունքներով՝ Թրամփը հայտարարել Է, որ գործարքը պետք Է կնքվի իր եւ անձամբ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ: Այդ հանդիպումը, ինչպես փետրվարի 11-ին հայտնել Է Axios-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, կարող Է կայանալ արդեն մարտի կեսերին Պալմ-Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) Թրամփի Մար-ա-Լագո ակումբում: Նաեւ նշվում Է, որ հանդիպման անցկացման վերջնական վայրն առայժմ որոշված չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: