«Այս կերպ ես զվարճանում եմ» . Սամբուրսկայան պատմում է Բուզովայի և Բորոդինայի ամուսինների հետ սիրավեպերի մասին
LifestyleՆաստասիա Սամբուրսկայան պատմում է հաղորդավարուհի Քսենիա Բորոնովսկայայի ամուսնու հետ սիրավեպի մասին: Ինչպես նաև դերասանուհին պատմում է, որ զվարճացել է Օլգա Բուզովայի նախկին ամուսին` ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ, գրում է Orer.am- ը` հղում անելով dni.ru- ին:
Վերջերս տրված հարցազրույցում Սամբուրսկայան անդրադարձավ Instagram- ում կատարած իր հրապարակումներին: Նա պատմում է, որ հաճախ նա այնպիսի հրապարակումներ է կատարում, որոնք մեծ աղմուկ են բարձրացնում: Դերասանուհին պարզաբանում է, որ այդ երկիմաստ լուսանկաները նա մտածված է հրապարակում. այս կերպ նա պարզապես զվարճանում է:

Նաստասիան լուսանկար էր հրապարակել, որում նա սրճարանում է, իսկ սեղանին դրված է Քսենիա Բորոդինայի ամուսնու լոգոտիպով հեռախոս: Անմիջապես աղմուկ բարձրացավ, որ նրանց միջև սիրավեպ կա: Մեկ այլ լուսանկարում Նաստասիան անկողնում է, իսկ կողքին Տարասովայի անվամբ շապիկ է դրված:
