Փողոցները մաքրող աղջիկը դարձավ գեղեցկության մրցույթի հաղթող և ոչ միայն...
LifestyleՏաջիկստանում բնակվող Մունիրա Միզոյևան ոչ միայն դարձավ Տաջիկստանի գեղեցկուհի, այլ նաև համալրեց աշխարհի գեղեցկուհիների տասնյակը, գրում է Orer.am- ը` հղում անելով trendymen.ru- ին:
Մունիրա Միրզոևան մոդել չէ, այլ աղջիկ, որը քաղաքի փողոցներն է մաքրում: Մունիրան բնակվում է Տաջիկստանում: Նրան նկատել է աշխարհով մեկ ճամփորդող նկարիչ Միխայիլ Նորոկը: Նկարիչն աղջկա լուսանկարներն ուղարկել է The Atlas of Beauty մրցույթի կազմակերպիչներին:

Մի երկու օրվա ընթացքում գրավիչ մաքրուհու լուսանկարները տասյակ հազարավոր ձայներ հավաքեցին: Համաշխարհային ճանաչմանն աղջիկը հանգիստ վերաբերվեց: Նա չի պատրաստվում մասնակցել այլ մրցույթների, առավել ևս այլ երկիր մեկնել:

Ժամանակին Մունիրան երազում էր բժշկուհի դառնալ, սակայն ուսումը շատ թանկ էր, իսկ աղջկա ընտանիքը բազմանդամ. նա յոթ եղբայր և քույր ունի: