Իսկ դուք գիտեի՞ք, թե ի՞նչ է նշանակում «արցունք» դաջվածքը և ինչու էր այն շփոթեցրել ռուս «օրենքով գողերին»
TVՎերջին ժամանկներում երիտասարդների շրջանում բավականին լայն տարածում է ստացել դաջվածքներ ունենալը: Նրանցից շատերը ընտրում են որևէ դաջվածք չիմանալով անգամ, թե ինչ իմաստ կամ խորհուրդ է այն իր մեջ պարունակում:
Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում բանտարկյալների շրջանում ամենահայտնի և տարածված «արցունք» դաջվածքի նշանակությունը:
Առաջին հայացքից իմաստը թվում է շատ պարզ և հասկանալի՝ դաջվածքը կրողը պատրաստվում է ողջ կյանքում սգալ սիրելիի կորուստը, սակայն կա վերոնշյալ դաջվածքի փակ և բաց տարբերակը, կա նաև միջազգային և ամերիկյան նշանակությունը, որոնք բավականին տարբեր են:
«Բաց արցունքը» նշանակում է, որ կրողը սպանության հեղինակ է, իսկ «փակ արցունքը» նշանակում է, որ սպանվել է նրա սիրելի անձնավորություններից մեկը: Ամեն անգամ երբ ավելանում է սպանվողը կամ սպանությունը արցունքը ևս մեկով ավելանում է:
Այս դաջվածքի միջազգային նշանակությունը բավականին տարբերվում է ամերիկյանից: Միջազգային իմաստով այն ասոցացվում է մանկապղծության հետ և հենց սա էր պատճառը, որ աշխարհի ամենագեղեցիկ հանցագործի դաջվածքը շփոթմունքի մեջ էր գցել ռուս «օրենքով գողերին»: