Ереван, 22.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикам Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских повреждены Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим Гроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте Библиотека Русской Общины Армении В КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану «Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе


Աստղագուշակ հոկտեմբերի 16-ի համար

Lifestyle
Խոյ: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:   Ցուլ: Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Վախենալով էլ ավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ, իր հերթին, խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա: Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն: Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի բոլորին: Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում: Սպասեք նվերների, հաճելի անակնկալների: Խեցգետին: Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները և կհետևեն խորհուրդներին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ ժամանակում, ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնելու, կամ նոր ծանոթություններ հաստատելու հարցում: Առյուծ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն, լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել: Կույս: Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ: Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են: Կշեռք: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ կայուն չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք բարձր տրամադրություն պահպանելու համար: Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք, ամեն կերպ, կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված: Կարիճ: Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով: Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Պատրաստ եղեք դիմագրավել փոխադարձ դժգոհությունների մեծ ալիքը` չմոռանալով նահանջի ուղիների մասին: Աղեղնավոր: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին հնարավորինս շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերը կգնահատվեն: Թեև որոշ դժվարություններ կլինեն , սակայն փորձեք հանգստություն պահպանել և բարեկամաբար վերաբերվել շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Կենսական ներուժը աստիճանաբար կնվազի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն: Ջրհոս: Նպատակահարմար օր է, ինչպես անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան: Ձկներ: Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարիք չկա ջանքեր գործադրել ցանկալի արդյունքների հասնելու համար: Դրան կնպաստեն ոչ միայն դրական միտումների ազդեցությունը, այլ նաև հնարավորությունները ճիշտ գնահատելու, պատրանքներին տուրք չտալու ձեր ունակությունը: Հարմար օր է ոչ պաշտոնական շփումների համար, անգամ գործնական հարցերը ճիշտ է քննարկել ոչ աշխատանքային միջավայրում: Հանդիպման համար այնպիսի վայր ընտրեք, որտեղ ձեզ առավել ազատ կզգաք:Կարճ, գործնական ուղևորությունները լավ կանցնեն:
За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любови