Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Կուլիսային պայքար ՀՀ թիվ «մեկի համար»

Վերջին շրջանում լրատվականներում և սոցցանցերում  բավականին ակտիվացել է հարցումներիի ինստիտուտը։Սոցհարցումների առաջնային թեման հետևյալն է՝ գոհ է արդյոք հասարակությունը թավշյա հեղափոխության արդյունքներից։ Պարզ է, որ հարցումները կատարվում են որոշակի քաղաքական ուղղորդմամբ։ Եվ նույն անբովանդակ տարբեր հարցումները գրեթե նույն արդյունքն են գրանցում. հարցվածների մոտ 40 տոկոսը հիասթափված է թավշյա հեղափոխությունից, նոր կառավարության գործունեությունից։ Թեև այդ հարցումներում ակնհայտ են հայկական սոցիոլոգիային բնորոշ տարրեր, այնուամենայնիվ, դրանց արդյունքներից կարելի է որոշակի եզրակացություններ կատարել։ Թերևս առանց հատուկ սոցհարցումների և ուսումնասիրությունների էլ պարզ է, որ հասարակության մի հատվածի, հատկապես նոր իշխանություններից գերսպասումներ ունեցողների մոտ կա որոշակի հիասթափություն։

Այսօր ունենք մի իրավիճակ, մի յուրահատուկ ներիշխանական դիլեմա, երբ Նիկոլ Փաշինյանը՝ որպես փորձված քաղաքական գործիչ, որը մինչև իշխանության հասնելը բավականին բարդ ճանապարհ է անցել, անկախ նրանից, թե ինչ գնահատականներ է տալիս իր ասուլիսներում, շատ լավ հասկանում է ստեղծված իրավիճակն ու նոր իշխանության շուրջ ձևավորված մթնոլորտը։ Վարչապետը փորձում է պահանջարկի-առաջարկի ձևավորման պայմաններում ստեղծել իր հակաքայլը։ Այդ հակաքայլը շատ կանխատեսելի և ավանդական է։ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են ներկայացնել, որ այլընտրանք կոչվածը և ընդդիմությունը նույն հակահեղափոխությունն է կամ հին ռեժիմը՝ ռևանշի ձգտող Քոչարյան-Սարգսյան տանդեմով։ Սա շատ պարզունակ մանիպուլյացիա է։ Եթե անգամ հասարակությունը խիստ հիասթափված է և դժգոհ նոր իշխանություններից, այնուամենայնիվ, այդ նույն հասարակությունը թերևս նույն ուժգնությամբ ժխտում է նաև հինը։ Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու նրա քարոզչամեքենան որպես նոր իշխանությունների այլընտրանք շարունակում են ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչախմբերը՝ հույս փայփայելով, որ այս պարագայում գուցե հասարակությունը շատ չընդվզի, սպասելու պատրաստակամություն հայտնի, միայն թե հին իրականությանը հետդարձի հեռանկարը չսպառնա։

Դեռևս վաղ է խոսել նորաստեղծ կուսակցությունների մասին, որոնք ձգտում են դառնալ այլընտրանք,  սակայն դեռևս բջջային մակարդակում են ու կայացման փուլում։ Այս պարագայում մնում է այլընտրանք փնտրել այն ուժերի մեջ,  որոնք չեն ասոցացվում գործող իշխանության հետ, ոչ էլ սերտ կապեր են ունեցել նախկինների հետ։

Մինաշանակ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իրական այլընտրանքներ կարող են ծագել բոլորովին այլ տեղից։ Դրանով է թերևս պայմանավորված, որ վերջին շրջանում բավականին սառն են հարաբերությունները վարչապետի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև։ Թեև այսօրվա իշխանական քարոզչամեքենան Արմեն Սարգսյանին ամեն կերպ փորձում է մղել երկրորդ-երրորդ պլան, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի վարկանիշը բավականին բարձր է, կայուն, նույնիսկ ժամանակ առ ժամանակ հետաքրքրությունը երկրի նախագահի նկատմամբ շատ ավելի է մեծանում։

Նախագահ   Սարգսյանի աճող վարկանիշի և հնարավոր այլընտրանք ընկալվելու տիրույթում պետք է դիտարկել վարչապետ-նախագահ ակնհայտ հակամարտությունն ու մրցակցությունը։Վերջին օրերին մենք ականատես եղանք բացահայտ երկու դրվագի։ Արմեն Սարգսյանը միայն ձևականորեն հրավիրվեց Արցախում  կայանալիք երկու երկրների անվտանգության խորհրդի նիստին։ Եվ քանզի հրավերի մեթոդոլոգիան նախագահի սրտով չէր, վերջինիս գրասենյակը պաշտոնապես հայտարարեց`  քանի որ ուշ երեկոյան է ստացվել հրավերը, տեխնիկական պատճառներով այն ընդունել հնարավոր չէր։ Եվ երկրորդ դրվագը, որ երևան է հանում վարչապետի ու նախագահի միջև տարաձայնությունները. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ վարչապետն ու նախագահը առանձին-առանձին ընթրիքի են հրավիրել Վրաստանի նախագահին՝ միմյանց սակայն չհրավիրելով այդ ընդունելություններին։

Փաստացի՝ Փաշինյանը հրապարակայնորեն փորձում է Արմեն Սարգսյանին իր տեղը ցույց տալ։ Այստեղ կարծես թե խաղը բաց է ընթանում։ Պատահական չէ,  որ ժամանակ առ ժամանակ իշխանական ուղղվածության լրատվամիջոցներում քննարկվում է նախագահի հնարավոր իմփիչմենտի հարցը խորհրդարանում,  որտեղ իշխող քաղաքական ուժը ճնշող մեծամասնություն ունի։ Այդ սպառնալիքն անընդհատ կախվում է Արմեն Սարգսյանի գլխին, որպեսզի վերջինս զսպի իր և իր վրա խաղադրույք կատարող անձանց հնարավոր ամբիցիաները։

Անդրանիկ Հարությունյան

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри