Ու՞ր է «կորել» Սիլվա Հակոբյանը
LifestyleԵրգչուհի Սիլվա Հակոբյանը որոշել է մի փոքր հանգիստ տալ իրեն: Տարին բավական հագեցած է եղել, անընդհատ շրջագայություններ, համերգներ: Ճիշտ է, այժմ էլ նա ամբողջովին պարապ չէ և գործնական եռուզեռի մեջ է, բայց՝ ոչ շտապողական վազքի: Այդ մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց երգչուհու հայր և պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը. «Դեռևս մեծ նորություններ չունենք: Մեր ստեղծագործական թիմը որոշել է մի քիչ հանգստին տրվել: Անընդհատ «դուրս ու ներս» էինք անում, մեկ ամիս էլ որոշել ենք հանգստանալ»:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք Սիլվայից անակնկալներ սպասենք արդեն նոր՝ 2015 թվականին, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Հնարավոր է, մինչև Նոր տարի էլ լինի: Մոտ 15 նոր երգ ունի արդեն Սիլվան, որոնք ձայնագրվում են, պատրստվում: Չգիտեմ, կհասցնենք մինչև Նոր տարի տեսահոլովակ նկարահանել, թե ոչ, բայց աշխատանքներ կատարվում են»:
Ի դեպ, Սիլվա Հակոբյանի նոր ստեղծագործությունների մեջ կլինեն նաև զուգերգեր, բայց թե ո՞ւմ հետ՝ մնաց գաղտնիք:

