Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

«Ծռերի» արհեստական «մանյովրները»

Վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում են Արցախում առաջիկայում սպասվող համապետական ընտրությունները: 2020-ին կայանալիք համապետական երկու ընտրությունների մոտենալուն պես Արցախում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, ցանկացած զարգացում, հայտարարություն դիտարկվում է երկու հարթության մեջ՝ ընտրությունների պրիզմայով և, թե ինչպես այդ զարգացումները կարող են անդրադառնալ Արցախյան հիմնահարցի, հայ-ադրբեջանական հակամարտության վրա։

Այս համատեքստում վերջին օրերին Արցախյան քաղաքական հարթակում ինտրիգ են հաղորդում «Սասնա ծռերի» տեսանելի ակտիվությունը և Արցախի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչների, քաղաքական-հասարակական գործիչների անդրադարձը դրանց։ Բացի այդ, գործընթացներին որոշակի ֆոնային ազդեցություն է թողնում Սամվել Բաբայանի ակտիվությունը։ Վերջինս արդեն իսկ փորձում է հանրությանը ներկայանալ որպես նախագահի թեկնածու, թեև ակնհայտորեն ունի օրենսդրական լուրջ ու երևի թե անլուծելի խոչընդոտներ։ Այստեղ ուշագրավ է Արցախի, այսպես կոչված, միջանկյալ կարգավիճակի, մասնավորապես ՌԴ-ին մանդատային կառավարման հանձնելու շուրջ Բաբայանի հայտարարությունները, որոնք տարբեր ու հակասական արձագանքների են արժանացել։ Այս թեման որոշակի ակտիվություն է մտցրել «Սասնա ծռերի» գործողություններում. վերջիններս ստորագրահավաք են սկսել, որպեսզի Արցախը դառնա Հայաստանի մարզ՝ ռուսական ազդեցությունից դուրս գալու համար։ Այստեղ նրանք ակնարկում են նաև Բաբայանի մատնանշած մանդատային կառավարման հանձնման տարբերակը և փորձում են քայլեր ձեռնարկել դրանից զերծ մնալու համար։

Միանշանակ ասել, թե Սասնա ծռերի ակտիվությունն Արցախում լուրջ գործոն է կամ մեծ արձագանք է ստանում, կնշանակի չտիրապետել իրավիճակին և տրվել ծռիստական ու նրանց սպասարկող քարոզչամեքենայի ազդեցությանը, սակայն չպետք է թերագնահատել նրանց ազդեցությունը, քանի որ այնուամենայնիվ ձեռնարկված քայլերը որոշակի, թեկուզ կրավորական, ազդեցություն հանրության տրամադրությունների վրա, այնուամենայնիվ, ունենում են։

Եթե ուշադիր նայենք «Ծռերի» գործողություններին՝ կարելի է նկատել, որ վերջիններս արծարծում են այն թեմաները, որոնք հայկական շրջանակներում Արցախյան շարժման սկզբից ի վեր քննարկվում են՝ Արցախը պետք է ընթանա Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհո՞վ, թե՞ անկախության։ Այս խնդիրը իհարկե նոր չէ մեր օրակարգում։ Պարզապես «Սասնա ծռերը» այս պահին փորձում են իրենց վերագրել այդ դափնիները և ներկայացնել, որ ՀՀ հետ վերամիավորման ուղղության հարցում իրենք ամենաարմատական թևն են։ Մինչդեռ «Սասնա ծռեր» քաղաքական խումբը շատ նրբորեն շրջանցում է այն իրողությունը, որ ըստ էության իրենք փորձում են սկսել մի գործընթաց, որն ամրագրվել է դեռևս ՀՀ անկախության հռչակագրում։  Սա ընդամենը շոուի քաղաքական և տեսանելի մասն է։ Մինչդեռ իրականում այս քողի ներքո խորքային լուրջ խմորումներ են տեղի ունենում և քողարկում «Սասնա ծռերի» իրական նպատակները։

2018-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ այս քաղաքական ուժի վարկանիշը շատ ցածր է՝ ընդամենը 1,5 տոկոս։ Անկախ նրանց հռետորաբանությունից և նկրտումներից իրողությունները փոխվել են։ ՊՊԾ գնդի գրավումից և ՀՀ-ում իշխանափոխությունից հետո վերջիններիս նկատմամբ վերաբերմունքն այլ է։ Կտրուկ ու սուր հռետորաբանությունից և պարբերաբար իրավիճակը ապակայունացնելուց, սպառնալիքներից բացի, ՀՀ ներքին քաղաքական գործընթացների վրա ազդելու այլ լուրջ ռեսուրս չունենալով՝ «Ծռերը» հետ են քաշվել։ Ուստի նրանց օդ ու ջրի պես ինքնադրսևորման, ինքնահաստատման հարթակ է անհրաժեշտ։ Այս պարագայում վերջիններս հաշվարկում են, որ հեղափոխության ճանապարհով չանցած Արցախը կարող է այսօրվա իշխանությունների համար առնվազն հոգեբանական առումով օտարածին մարմին լինել։ Ենթադրելով, թե կարող են լինել լուրջ հակասություններ ՀՀ նոր իշխանությունների ու հեղափոխության ճանապարհով չանցած Արցախի ղեկավարության միջև, գուցե հնարավոր լինի սեփական խաղը սկսել։ Եվ այդ խաղն արդեն մեկնարկել է՝ կուսակցություն են հիմնել, քաղաքական քողի ներքո գործընթացներ են նախաձեռնել, հայտարարություններ են անում, երբեմն սադրանքների մակարդակով։

Ակնհայտ է և նհրաժեշտ ուշադիր հետևել «Ծռերի» հռետորոբանությանն ու քայլերին, այդ թվում՝ ազգային անվտանգության համատեքստում, որովհետև ոմանց գործունեությունը մեծ վտանգ կարող է հանդիսանալ թե՛ ՀՀ, թե՛ Արցախի համար։

Անդրանիկ Հարությունյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников