Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet Арестованный Давид Казинян подал иск против ЦИК Посол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества В Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчину Трамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и Израиль Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальше Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружия Al Arabiya English представил 14 пунктов соглашения между США и Ираном


Ատենախոսության կետադրական նշանը դրոշակ սարքելը լուրջ չէ

Интервью

Իրականում Բարձրագույն որակավորման հանձնաժողովում աշխատում են քաղծառայողներ: Այսինքն՝ նրանք գիտնականներ չեն, և իրենց իրավասությունների մեջ չի մտնում այս կամ այն ատենախոսության մասին գիտական եզրակացություն անելը կամ գնահատական տալը: Ամենամեծ գործը, որը կարող են իրականացնել և իրականացնում են ԲՈԿ աշխատակիցները, ներկայացված ատենախոսությունը մասնագետներին փոխանցելն ու նրանց կարծիքը ստանալն է:

ԲՈԿ-ի գործունեության պատմության մեջ առաջին անգամ ատենախոսության պաշտպանությունից հետո կազմակերպվել էր քննարկում, որը կարելի է վերնագրել՝ նյութի տեքստում հղումների, չակերտների և նոր պարբերությունների տեղն ու դերը ատենախոսության տեքստի շարադրման ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը և այլ գիտնականներ:

Վեճի թեման վերջերս պաշտպանված ատենախոսության տեքստի մեջ չակերտներ դնել-չդնելուն և հղումների ճիշտ ձևակերպմանն էր վերաբերում: Նշենք նաև, որ ասպիրանտի գիտական ղեկավարը Հրանտ Ավանեսյանն էր, իսկ նշված անհամապատասխանությունները փնտրել, գտել ու գիտական խորհրդի անդամներին ու ԲՈԿ-ի ղեկավարին էր ներկայացրել Ս. Խուդոյանը:

Ս. Խուդոյանի կարծիքով՝ եթե գիտական աշխատության մեջ այլ աղբյուրից մեջբերում է կատարվում, ապա այն պետք է գրել չակերտների մեջ, նոր տողից: Հակառակ դեպքում այն համարվում է գրագողություն: Խնդիրը սակայն այն է, որ բնագիտական առարկաների դեպքում, իրականում, որևէ սահմանում չկա, թե ինչպես պետք է լինեն ձևակերպումները, որպեսզի դրանք ընդունելի լինեն գիտական հանրության կողմից: Բայց չակերտի, այն էլ  թարգմանության դեպքում, բացակայությունը մեկնաբանել որպես գրագողություն, համաձայնեք, որ բավականին ծանր մեղադրանք է:

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը քննարկման սկզբում նշեց, որ հոգեբանության ոլորտի գիտնականները հավաքվել են քննարկելու, թե ինչպես պետք է ձևակերպվեն մեջբերումներն ու հղումները, որը և՛ միասնական, և՛ ընդունելի կլինի բոլորի համար:

«Քանի դեռ այն չկա, մենք պետք է ուղղորդվենք մասնագիտական ոլորտի աշխատողների մեկնաբանություններով և պետք է փորձենք հասկանալ թե արդյո՞ք նրանք թյուրիմացության մեջ ընկնում են դրանց պատճառով, թե՞ ոչ: Որքան հասկանում եմ, հոգեբանների մեջ այս վեճը բազում տարիների պատմություն ունի, ուստի հարկավոր է հասկանալ, թե ինչում է խնդիրը, որպեսզի փորձենք դրանց լուծում տալ»,- ասաց Ս. Գոգյանը:

Ս. Խուդոյանը ներկայացնելով խնդիրը նշեց, որ ամբողջ աշխարհում ընդունված մեջբերումներ կատարելու միասնական մոտեցում կա, և անկախ նրանից, թե ատենախոսությունը հոգեբանությանն է վերաբերում, թե բնագիտական այլ ուղղության, կան մեջբերումներ կատարելու կանոններ, որոնք հարկավոր է պահպանել:

«Ուրիշի խոսքը պետք է չակերտների մեջ գրվի, հակառակ դեպքում, նշանակում է, որ այն հեղինակի խոսքն է: Եթե այն ուրիշի խոսքն է, բայց չակերտներում չի նշված, ապա այն համարվում է արտագրություն: Այսինքն, նշանակում է, որ հեղինակը ուրիշի խոսքը վերագրել է իրեն: Սա իր հերթին նշանակում է, որ կատարվել է գրագողություն: Եթե հղումը կա, բայց չակերտ չկա, նշանակում է, որ հեղինակը խոսքը վերամշակել է: Սա ողջ աշխարհում ընդունված կարգ է»,- ասաց Ս. Խուդոյանը:

Պաշտպանության ներկայացված և խորհրդի կողմից ընդունված ատենախոսության բովանդակության ձևմակերպումների մասին Հ. Ավանեսյանի մոտեցումն այլ էր: Նա լինելով արտերկրի մի շարք գիտական խորհուրների ներկայացուցիչ, նշեց, որ ընդունված կարգ է, որ մեջբերումների հանդեպ մոտեցումներ սովորաբար նույն կերպ են արվում, առավել ևս, որ ատենախոսության թեման հայոց լեզվին չի վերաբերում:

«Ես պարտադրված նաև մի փոքր գիտափորձ եմ կատարել և մեջբերումներից երկու հատված տվել եմ բանասեր-գիտնականների, ովքեր նյուն նյութը ռուսերենից հայերեն են թարգմանել: Արդյունքում ստացել ենք երեք տարբեր տարբերակ: Սա նշանակում է, որ մենք չենք կարող պնդել, որ տվյալ թարգմանությունը այլ լեզվով գրված հողվածի հեղինակի ուղիղ խոսքն է: Ատենախոսության հեղինակը ևս վստահ չէ, որ աշխատության մեջ ներառված իր թարգամանությունները ուրիշի ուղղակի խոսքն է մեջբերված, քանի որ դրանք հեղինակային թարգմանություններ են:

Բացի այդ, ատենախոսության հեղինակը մեջբերումներ է կատարել նաև հայ հեղինակներին, որոնք բնական է, կարող էին իրենց հեղիանակած նյութերը գրելու ժամանակ օգվել այլ հեղինակներից, որոնց մասին մենք չգիտենք: Բայց պարոն Խուդոյանն ասում է, որ ժամանակին այդ հեղինակները գրագողություն են կատարել և այլ հեղինակների մտքերն են շարադրել: Ամենակարևոր հարցն այն է, որ խորհրդի անդամները լինելով վաստակ ունեցող գիտնականներ քվերակությամբ արտահայտել են իրենց մոտեցումը: Ստացվում է, որ խորհրդի մեկ անդամը կարող է մյուսներին պարտադրել իր մոտեցումները և դանով ինչ-որ բան հետապնդելով ստվերել պաշտպանվող ատենախոսության բովանդակությունը: Եվ այն, ինչի մասին խոսում է պարոն Խուդոյանը մաքսիմում կարող է տեխնիկական թերություն համարվել, բայց պլագիատի կամ գրագողության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Հ. Ավանեսյանը:

Եվ իրոք, համաձայնեք, որ գիտության այս կամ այն ուղղությունը զարգացնելու ժամանակ նման տեխնիկական թերությունները վերագրել գրագողության, պարզապես ճիշտ չէ քանի որ նման մանր հարցերի դեպքում ստվեր է նետվում նյութի բուն էության վրա, ինչն ամենակարևորն է:

Եվ կետադրական նշաններին արված հղումներն ու դրանցով մանիպուլյացիաներ անելը, համաձայնեք, որ այնքան էլ առողջ մոտեցում չէ: Այս հարցին լուծում տալու համար վեճի մասնակիցները երկուշաբթի օրը հարցը կքննարկեն նաև ԲՈԿ-ում, որպեսզի վերջապես պարզ դառնա, թե ինչ լուծում պետք է տալ այս և նմանատիպ այլ խնդիրներին, որպեսզի հետագայում նման հարցերը չդառնան ավելորդ ժամանակ վատնելու և քննարկման առարկա:

 

Արմինե Գրիգորյան

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»