Ակցիայից հետո արճիսցիների պահանջներից մեկը մասամբ բավարարվել է
ОбществоOrer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Արճիս համայնքի բնակիչները փակել էին Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղին: Նրանք կառավարությունից պահանջում էին իրենց հարցը չձգձգել, քանի որ այլևս չեն կարողանում առանց ջրի ապրել:
Համայնքի բնակիչները երկու պահանջ ունեին. որպես հարցի միջնաժամկետ լուծում առաջարկում էին գյուղի մոտով անցնող ջրագծից խողովակ և ջրաչափ տեղադրել, որպեսզի հաամայնքի բնակիչները հնարավորություն ուենան այդտեղից ջուրը տանել, ոչ թե հասնեն հարևան բնակավայրեր:
Ակցիայից հետո համայնքի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել և այս պահի դրությամբ արդեն գյուղի համար առաձին խողովակ տեղադրելու հարցը լուծվել է:
Արճիս վարչական շրջանի ղեկավար Դավիթ Վերանյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրաչափ և խողովակ է տեղադրել: Հիմա գյուղի մոտ արդեն աղբյուր կա, որտեղից արճիսցիները կկարողանան ջուր վերցնել:
Հարցին՝ աշխատանքներ իրականացվո՞ւմ են, որպեսզի մեքենաներով ջուրը տեղափոխվի ջրամբարներ և ընդհանուր ցանցով բնակիչների տները ջրով ապահովելու հարցն էլ լուծվի, Դ. Վերայնանն ասաց.
«Եթե կարողանանք մեքենա վարձակալել, դա էլ կկազմակերպենք, բայց այս պահին դեռ նման մեքենա չենք գտել: Ջրագիծը գյուղամեջից մեկ կիլոմետր է հեռու գտնվում, և կարելի է ասել, որ այս պարագայում հարցի նման լուծումը փրկություն էր համայնքի համար: Մարդիկ Շնողից, Բագրատաշենի կալցևոյից էին ջուր բերում, իսկ հիմա մեկ կլոմետր տարածքից ջուրը կբերեն»:
Հարցին, թե երբ ջրագիծ կառուցելու հարցը կներառվի կառավարության օրակարգ, նա որևէ տեղեկություն չուներ, բայց հույս ուներ, որ հնարավորինս սեղմ ժանկետներում այդ հարցը ևս կկարգավորվի:
Ամեն դեպքում, այս պահին արձանագրենք, որ արճիսցիների պահանջի մի մասն արդեն բավարարվել է, իսկ մյուս պահանջը ևս չի ուշանա:
Արմնե Գրիգորյան