Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ի՞նչ է Էբոլայի վիրուսը և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայելու համաճարակին

ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները Էբոլայի վիրուսի մուտքը երկիր կանխարգելելու համար: Նախարարությունը դիմել է Գյուղատնտեսության նախարարություն, որն արդեն կասեցրել է Աֆրիկայից վայրի կենդանիների' մասնավորապես կապիկների ներմուծումը Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: «Հայաստանում չկան հիվանդության բնական պահոցը հանդիսացող հատուկ տեսակի չղջիկները, որոնցից վարակվում են կենդանիները և հետո մարդիկ: Առավելագույնը մեզ մոտ վարակի դեպք կարող է գրանցվել, երբ այլ երկրներում վարակված անձը ժամանի Հայաստան և այստեղ նոր նրա մոտ արտահայտվեն հիվանդության ախտանիշները, կամ էլ' աֆրիկյան երկրներից բերված վայրի կենդանիների միջոցով: Երկու դեպքում էլ Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները: Առաջին քայլը, որ պետք է անել' հանրությանն իրազեկելն է »,- մեկնաբանեց Ավետիսյանը:

Այդ նպատակով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ առողջապահության նախարարության կայքի, Զանգվածային լրատվամիջոցների և հուշաթերթերի միջոցով, ինչպես նաև' բնակչության հետ հանդիպումների ժամանակ:

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ԱՆ-ն աշխատանքներ է տանում զբոսաշրջային ընկերությունների հետ' իրազեկելու տուրօպերատորներին հնարավոր ռիսկերի մասին և խրախուսելով, որ իրենք էլ տեղեկացնեն զբոսաշրջիկներին: Արտասահման մեկնող քաղաքացիներին զգուշացվում է. «Հիվանդի հետ անմիջական շփման բացակայության դեպքում' վարակվելու վտանգ չկա, սակայն կասկածի դեպքում պետք է անհապաղ ահազանգել առողջապահական ծառայություններին և հեռու մնալ հիվանդից»:

Առոջապահության նախարարության մասնագետը հավաստիացրեց, որ հայ մասնագետները իրազեկված են և գիտեն ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել հիվանդության հայտնաբերման կամ դրա առկայության հավանականության դեպքում. ինչպես ախտորոշել հիվանդությունը, ինչպես մեկուսացնել հիվանդին և աշխատել նրա հետ: Իսկ Հայաստանի վիրուսաբանական և խորհրդատու լաբորատորիաները թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունը:

Հայաստանում Էբոլայի վիրուսի ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է

Հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլի վիրուսն է, որն ունի 5 ենթատեսակ: Համաճարակի բռնկումները բնորոշ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի առանձին՝ արևադարձային անտառներին հարակից բնակավայրերին:

2014թ. մարտից համաճարակային իրավիճակը սրվել է Հարավային Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լիոնեում։ Հունիսի 30-ից դեպքեր են արձանագրվել նաև Նիգերիայում:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների' ընդհանուր առմամբ հիվանդացել է 1711 մարդ, լաբորատոր հետազոտությամբ հիվանդությունը հաստատվել է 1070-ի մոտ, որոնցից 603-ը' մահվան ելքով։ Կասկածելի հիվանդների շրջանում արձանագրվել է 932 մահվան դեպք: Նշված երկրներում վարակված, սակայն այլ երկրներ մեկնած անձանց շրջանում ևս արձանագրվել են եզակի դեպքեր:

Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չկա: Ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է։ Մասնագետները հորդորում են չմեկնել աֆրիկյան նշված երկրներ:

Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Այն մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Մարդուց մարդու վարակը կարող է տարածվել արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ։ «Թեև մասնագիտական գրականության մեջ քննարկվում է օդակաթիլային ճանապարհով տարածման հարցը, սակայն դեռ ապացուցված չէ»,- պարզաբանեց Ավետիսյանը:

Էբոլի տենդից առողջացածի օրգանիզմը մինչև 7 շաբաթ կարող է սերմնահեղուկի հետ վիրուսներ արտազատել արտաքին միջավայր: Մարդիկ վարակիչ են, քանի դեռ նրանց արյան կամ լորձային արտազատուկներում առկա են վիրուսներ:

Ախտորոշումը և բուժումը

Ծանր, սուր հիվանդություն է՝ մինչև 90 % մահաբերությամբ: Ընթանում է հանկարծակի տենդով, արտահայտված թուլությամբ, մկանացավերով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով, լուծով, ցանով, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտումով, ներքին և արտաքին արյունահոսություններով: Մասնագետի խոսքով' կլինիկան միանգամից է դրսևորվում և նախանշաններ գրեթե չեն լինում: Բուժումը ախտանշանային է՝ հիմնականում ջրազրկման դեմ, հատուկ բուժում կամ լիցենզավորված պատվաստանյութով պատվաստում չկա:

ԱՀԿ-ի առաջարկները վիրուսի հայտնաբերման և կանխարգելման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեպքը հայտարարել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հանդես եկել հետևյալ առաջարկություններով:

Բոլոր պետությունները պարտավոր են Էբոլայով վիրուսակիր երկրներ և ռիսկի գոտում գտնվող տարածքներ այցելող ճանապարհորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն հնարավոր ռիսկերի մասին, միջոցներ և խորհրդատվություն' այդ ռիսկերը նվազագունի հասցնելու համար:

Պետությունները պարտավոր են նաև պատրաստված լինել հայտնաբերելու, ուսումնասիրելու և վերահսկելու Էբոլայի վիրուսով վարակվածության դեպքերը, այդ թվում' որակյալ ախտորոշիչ լաբորատորիաներ ապահովել' հատուկ էբոլա վարակակիրների ախտորոշման համար:

Հասարակությունը պետք է պատշաճորեն տեղեկացված լինի Էբոլայի համաճարակի և վերակվածության վտանգները նվազեցնելու միջոցառումների մասին:

Պետությունները պարտավոր են պատրաստ լինել արագ կազմակերպել էբոլայով վարակակիրների տարհանումը և հայրենադարձությունը իրենց երկրներ:

Պատրաստեց' Սյունե Բարսեղյանը

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян