Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան
ИнтервьюPast.am-ը գրում է՝
Հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանին սպասող հեռուստադիտողը գիտի իր սիրելի կերպարին ու սպասում է նրան եթերում տեսնելուն: Վերջերս սոցցանցում նրա կատարած գրառումները մտածելու տեղիք տվեցին ու դարձան առիթ զրույց ունենալու:
Past.am-ի հյուրը իր մտորումները կիսեց մեզ հետ:
- Երևանը շտապել չի սիրում. Ձեր այս միտքը մի փոքր կմանրամասնե՞ք:
- Յուրաքանչյուր քաղաք իր տեմպոռիթմն ունի , Երևանն էլ անշուշտ իր, բայց քանի որ առիթ եմ ունեցել շատ շրջագայելու ` եղել եմ ԱՄՆ , Եվրոպա , ՌԴ, ի տարբերություն արտերկրի քաղաքների Երևանը իսկապես չի շտապում : Եթե տողատակեր բացեմ ու ենթատեքստը ներկայացնեմ , ի նկատի ունեի, որ մեզ մոտ որևէ քաղաքացի անտարբեր չէ շուրջը կատարվող երևույթների հանդեպ: Մենք ժամանակ ունենք ընկերների , հարազատների համար , մենք ոչ միայն աշխատում ենք , այլև հասցնում ենք վայելել , լիարժեք ապրել :
- Հայաստանս դու բացառիկ ես. Մեր երկրի արտահայտված բացառությունները որո՞նք են:
- Եվրոպայում օրվա մեջ մեկ գործ են պլանավորում , հաշվի առնելով խցանումները , այն որ մենք ժամանակ ունենք ամեն ինչ նկատելու , հասցնելու ժամանակ , դրանով արդեն իսկ Հայաստանը բացառիկ է : Հայաստանը բացառիկ է էներգիայի դաշտով , որը չունի ոչ մի պատմական երկիր ու քաղաք , սա ոչ միայն իմ , այլև տարբեր ազգությունների զբոսաշրջիկների կարծիքն է , որոնց հետ առիթ եմ ունեցել շփվել : Հայաստանի բացառիկությունը գուցե հյուրընկալությունն է , գուցե չշտապելը , մարդկանց պատրաստակամությունը օտարի առջև երկիրը լավագույս ներկայացնելու : Հայաստանում հետաքրքիր բացառիկ մի բան էլ կա ` անգամ բարկանալը տաքսու վարորդի , անցորդի , ազնիվ է , էմոցիոնալ է : Բարևելը ջերմ է , սրտանց է : Աշխարհում մարդկային հարաբերությունների շփման , մարդ էության պակաս կա : Կապի միջոցների զարգացման հետ համատեղ հետզարգացում եղավ , տեղի է ունեցել մարդկային հարաբերությունների դեգրադացում ` դա երևում է նաև արվեստում : Հիմա արդեն այն սկսել է իրեն սպառել ու հանրությունը ունի կենդանի հաղորդակցման պահանջ ,առանց համացանցի : Երբ մարդը արդեն կարոտել չգիտի իր հետ փչացնում է մարդկային գեղեցիկ հարաբերություններ ` թե ընկերական շրջապատում , թե հարազատության մեջ , թե սիրային կապի դեպքում : Հայաստանը բացառիկ է իր ընկերություն անելու ձևաչափով , ընտանիքի մոդելով , կին - տղամարդ փոխհարաբերություններով:
- Հիմնականում շատ շրջագայող մարդիկ են իրենց երկիրը արժևորում , ձեր դեպքում է՞լ է այդպես:
- Ես քիչ չեմ շրջագայել և այն ինձ օգնել է , որ գնահատեմ այն ինչ մերն է : Օտարերկրյա այլ քաղաքներն էլ վատը չեն և լավ է , որ տեսնելուց հետո կարող ես համեմատել , արժևորել , առանձնացնել , կարևորել այն ինչ քոնն է և ուրիշները չունեն:
- Կբնակվեի՞ք այլ երկրում:
- Աշխատանքի բերումով կապված նկարահանումների հետ գուցե որոշ ժամանակ գտնվեմ այլ երկրում , սակայն ապրածս կյանքի փորձը ցույց է տվել , որ երեք ամսից ավել չեմ դիմանում : Թեև պետք է ասեմ, որ ոչ ոք հենց այնպես չեն լքում երկիրը ` դա լինում է ծայրահեղությունից ելնելով ու փոքր հնարավորության դեպքում էլի ձգտում են Հայաստան , կամ իրենց երեխաներին են բերում:
- Սերը որտեղի՞ց է սկսվում ձեզ համար:
- Սերը ինձ համար սկսում է պատասխանատվությունից, ազնվությունից: Սիրո բոլոր դրսևորումների մեջ ամենակարևոր նախապայմնաններն են այդ երկու հատկանիշները:
- Գերող ժպիտով դերասանուհի , հաղորդավարուհին կյանքի կնճռոտ կողմերը ո՞ւմ օգնությամբ է հաղթահարում:
- Շատ հաճախ լսում եմ , որ ուժեղ կին եմ ( ժպտում է ): Շատ փորձություններ եմ հաղթահարել իմ տեսակով : Ընկնող , լացող , աշխարհից պահանջող տեսակ չեմ : Աշխարհը թույլ մարդկանց չի սիրում : Ես փորձում եմ ուժս չկորցնել իմ աղջկա ` Նանեի համար ու նրա միջոցով , որովհետև գիտեմ նրա համար մարդու , մոր , կնոջ օրինակ եմ ու այդ օրինակը պիտի լինի անթերի հնարավորինս:
- Կա՞ այնպիսի անձ, որ լույսի շող է տվել ձեզ նեղ ու տխուր օրերին:
- Ես կարծում եմ այդ մարդը մայրս է : Իրեն հաստատ կարող եմ լույսի շողի հետ համեմատել իր չափազանց բարության ու չափազանց ուժեղ լինելու համար : Ինձ սովորեցրել է , որ ծնողը գազանի նման պիտի պաշտպանի իր երեխային : Այդ խորհրդով առաջնորդվում եմ , միաժամանակ կարևորում եմ լսել աղջկաս ` իր օրվա պատմություններով , խորհուրդ տալ կարիքի դեպքում , որպեսզի լավ մարդ մեծանա , մենք ունենք լավ տեսակի կարիքը: