Կամ էլ ես էնքան լավն եմ, ինձ ով կտեսնի պաուզայի մեջ կընկնի. Նարինե Ոսկանյան
ИнтервьюPast.am - ի զրուցակիցը հումորային դերերով հայտնի Նարինե Ոսկանյանն է ` նույն ինքը Պաուզա Անոն:
- Հայտնի հումորային, թեթև, բարի դերասանուհուն ինչպե՞ս է հաջողվում այդքան դրական մարդ մնալ։
- Երևի չեմ սխալվի ասեմ, որ ես այդպիսին ծնվել եմ: Մարդը ոնց ծնվում է այդպես մնում է, մարդը չի կրնա փոխվի:
- Ինչպե՞ս ստացվեց, որ մեր սիրելի Նարինե Ոսկանյանը դարձավ Պաուզա Անո։
- Պաուզա Անոն եկել է շատ վաղուց «Ծո էֆ եմ» - ի ժամանակներից ` Դիջեյ Օնո և Պաուզա Անո բեմական անուններ էին որոշել , երևի սազում են իրար Անո- Օնո: Կամ էլ ես էնքան լավն եմ, ինձ ով կտեսնի Պաուզայի մեջ կընկնի ( ժպտում է):
- Փողոցում հաճա՞խ են բեմական անունով կանչում
- Շատ երկար տարիներ կանչում էին Անո, Անո , բայց վերջերս երեխաները ասում են Դոնարա տյոտյա , հների համար Անո եմ , երեխաների համար Դոնարա տյոտյա:
-Ծիծաղարշարժ դեպք կհիշե՞ք, որ անսպասելի կատարվեց ձեզ հետ
- Ինձ հետ շատ է պատահում ծիծաղաշարժ դեպքեր , մեկը հիմա կհիշեմ շատ տարիներ առաջ էր, երբ Գյումրիում էի ապրում, մթնշաղ էր
փողոցով գնում էի, անսպասելի հանդիպեցի մի մարդու, ում գիտեի մահացել է , նայեցի նայեցի մտքերով ընկա , գնացի ընկա լուկի մեջ:
- Կարո՞ղ ենք լավ տրամադրություն ստեղծել , եթե ինքներս տխուր ենք։
- Իմ տխուր լինելը ոչ ոքի վրա չի ազդում: Ես, եթե տխուր եմ իմ մեջ կմնա ու տնից դուրս գալիս , դրսում ոչ ոք չի հասկանա , որ տխուր եմ : Ինչքան էլ սիրտս լաց լինի, ես ուրիշների համար կարող եմ լավ տրամադրություն ստեղծել:
- Չժպտացող մարդուն ի՞նչը կօգնի կյանքի ուրախությունները նկատել։
- Անժպիտ մարդ չեմ սիրե: Մեկ - մեկ հանրային վայրերում լինելուց ` խանութ , բանկ , որտեղ էլ որ լինի , որ անժպիտ մարդ կտեսնիմ կասեմ . «Ազիզ ջան ժպտա» , դրա համար էլ փող կուզեն ձեզնից ( ժպտում է ): Նկատել եմ փողոցում անծանոթ տխուր մարդիկ են լինում , որ ինձ տեսնելուց ժպտում են ու ես դրանից լավ եմ զգում ինձ , որ թեկուզ մի ակնթարթ դիմացի մարդուն ժպիտ եմ պարգևում:
- Սթրեսային վիճակում գտնվող մարդկանց ի՞նչ խորհուրդ կտաք , ինչպե՞ս հաղթահարեն իրենց ծանր լարված ապրումները։
-Թող հիշեն կյանքի լավ պահերը , այդ լավի համար ժպտալ ու լավատեսորեն մտածել , որ էլի լավ կլինի ու ադպես էլ կլինի:
- Զայրացած պահերին ինչպե՞ս եք ձեզ դրսևորում։
- Ինչղ պիտի պահեմ ` բոլորի նման կճչամ, կռնամ աման ջարդեմ, մարդու վնաս չեմ տա, մի բան գետնով կուդամ ու կհանգստանամ:
- Մեր անցողիկ կյանքին հումորով նայենք, որովհետև միշտ չէ, որ հասնում ենք ցանկալիին։
-Իհարկե, կյանքը մի անգամ կտրվի մարդուն: Կհասկնամ , որ անտանելի դժվար պահեր էլ կլինեն , բայց այդ ժամանակ էլ հումորը մի կորցրեք: Առջևում նոր տարի է ու թող հայ ժողովուրդս տժժա, ուրախանա:
- Որտե՞ղ եք դիմավորելու ամանորը։
- Իմ ամենասիրելի տոնն է ամանորը: Սիրում եմ տանը լինել մայրկիս, հարևաններիս հետ նշել տոնը:
- Ո՞ր ուտեստն եք դուք պատրաստում։
-Բոլոր ուտեստները ես եմ պատրաստում ու շատ համով ստացվում է :