Նոր Օռլեանում թաղման անսովոր ձև գոյություն ունի, որից սարսափել կարելի է (լուսանկարներ)
Lifestyle
Մինչ մարմինը հողին հանձնելը, 80–ամյա Ջորջինա Չերվոնի Լլորենին նստեցրին իր սիրելի ճոճաթոռին` հագցնելով երկրորդ ամուսնության հարսանեկան զգեստը։ Այս տեսքով և դիրքով էլ հանգուցյալը «դիմավորեց» բարեկամներին և հարազատներին, ովքեր եկել էին հրաժեշտ տալու։
23–ամյա բռնցքամարտիկ Քրիստոֆեր Ռիվերա Ամարոն, կարող էր հաջողակ բռնցքամարտիկ դառնալ, եթե նրան չգնդակահարեին։ Իր թաղման ժամանակ Քրիստոֆերը կանգնած էր ռինգի անկյունում, բռնցքամարտի ձեռնոցներով և կարծես պատրաստ էր բռնքահարել, բայց դա ընդամնեը նրա դիակն էր։ Ինչպես հայտնում են նրա հարազատները, դա հենց Քրիստոֆերի ցանկությունն է եղել` թաղվել բռնցքամարտի ոճում։
53–ամյա Մարիամ Մարի Բուրբանկի համար նախընտրեցին դիսկո ոճը։ Հանգուցյալը նստած է միջոցառման ժամանակ` ծխախոտն ու խմիչքը ձեռքին։ Այս ամենի կազմակերպիչները հանգուցյաի դստրերն էին։ Նրանց խոսքերով, իրենց մայրը շատ կենսախինդ կին է եղել կենդանության օրոք։ Այդ պատճառով էլ որոշեցին, որ այս ոճի մեջ թաղումը ճիշտ կլինի։ Այդպիսով այն կարտացոլեր իրենց մոտ կենսախինդ կյանքը։
Եվս մեկ Նոր Օռլեանի բնակչուհի հանդերձյալ աշխարհ գնաց բավական տարօրինակ կերպով։ Միկի Իստերլինգին նստեցրել էին բազկաթոռի մեջ, մի ձեռքում ծխախոտն էր, մյուսում` շամպայնով լի բաժակը։ Դա աշխարհիկ լեդիի վերջին ցանկությունն էր։ Նա ապրել էր բուռն կյանք, այդպես էլ լքեց այն։ Մահվանից առաջ նա որդուն և դստերը ասել էր, որ ցանկանում է Նոր Օռլեանի պատմության մեջ ամենահիշվող թաղումն ունենա։ Այս քաղաքում նրա նման բարձրաշխարհիկ կանանց հարգում էին բարեգործական գործունեության համար։ Այնպես որ, սա հրաժեշտի արարողություն չէր, այլ առատաձեռն կնոջ կյանքի տոն։ Հանգուցյալին հագցրել էին դիզայներական տան թանկարժեք զգեստ և լայն գլխարկ։ Տպավորություն էր, որ մադամը կիսում է ներկաների ուրախությունը և մասնակցում է միջոցառմանը, բայց արդեն երկնքից։