Գրկից գիրկ թռչողները ուղիներ են փնտրում.«Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրեցօր թուլացումը նոր քաղաքական ներկապնակ է կարծես ուրվագծում քաղաքական դաշտում... Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «իմքայլական» որոշ պատգամավորներ, գործադիրի ներկայացուցիչներ և իշխանամերձ շրջանակներ ինտենսիվ ջանքեր են գործադրում քաղաքական դաշտում դերակատարում ունեցող ուժերի և անհատների հետ կապեր գտնելու համար:
Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախկին իշխանությունների հնարավոր հետվերադարձի հեռանկարից առավել սարսափած են գործարար հատվածի այն ներկայացուցիչները, ովքեր շատ շուտ կարողացել էին գրկից գիրկ թռչել և տեղավորվել նոր իշխանության «տաքուկ» գրկում...
ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկին հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նախկին շատ գործարարներ, պատգամավորներ, ՀՀԿ-ի նավը լքած գործիչներ այս օրերին կապեր են փնտրում՝ նախկին թիմակիցների հետ կամուրջներ գցելու համար...
- Չեմ ասի, ճիշտ չէ նման լուրեր մեկնաբանելը,- ասաց մեր զրուցակիցը...
- Այնուամենայնիվ, դուք նրանց կներե՞ք...
- Աստված թող ների,- շտապեց խոսակցությունն ընդհատել նախկին պատգամավորը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում