«Չորով» մերժել են նույնիսկ արտոնյալ պայմաններով առաջարկները. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները նպատակ ունեն ինչ գնով էլ լինի մի կերպ ներդրումների գոնե մի փոքր չափաբաժին բերել Հայաստան, որպեսզի առկա սոցիալտնտեսական աղետալի վիճակի հետ կապված որոշակի դրական փոփոխության իմիտացիա ապահովեն ո-ւ PR-ի հնարավորություն ստանան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են։ Ավելին, թերթի տեղեկություններով՝ այս օրերին արտերկրում գործող մի շարք գործարարներ «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված բոլոր առաջարկները՝ բիզնես ներդրումներ անել Հայաստանում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում