Որոշել են իրենց գլխից էլ բարձր թռչել․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
infoteka24.ru-ն «Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է վերաշարադրել այն պատմության դասագրքերը, որտեղ հիշատակվում է Արևել յան Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ադրբեջանցի քաղաքական գործիչների և դիվանագետների լկտիությունն ու ամենաթողությունը անցնում են բոլոր սահմանները: Այս անգամ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի պատմության դասագրքերը իր այլընտրանքային տարբերակին համապատասխանեցնելուն: Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը «լուրջ աղավաղում» է գտել 2020 թվականին տպագրված «19-20-րդ դարերի Ռուսաստանի պատմություն 9-րդ դասարանի համար» դասագրքի Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ հատվածում: Դասագրքում, որի հեղինակներն են Լյաշենկոն, Վոլոբուևը և Սիմոնովան, նշվում է, որ, համաձայն պայմանագրի, Արևել յան Հայաստանը դարձել է Ռուսաստանի մաս:
2020 թվականին հրատարակված Արսենտիևի, Դանիլովի, Լևանդովսկու և Տոկարևայի հեղինակած «Ռուսաստանի պատմությունը. մաս 1-ին» 9-րդ դասարանի մեկ այլ դասագրքում էլ գրված է, որ Արևել յան Հայաստանի մաս կազմող Երևանի և Նախիջևանի խանությունները անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ: Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատունը դիմումներ է ուղարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը և կրթության նախարարությանը դասագրքում փոփոխություններ կատարելու պահանջով: Դեսպանատունը պահանջում է վերատպել դասագրքերը և նշել, որ Արևել յան Հայաստանը աշխարհագրական անուն է: Պարոն Բյուլբյուլօղլուն ոչ մի կերպ չի հանգստանում։ Նա բազմիցս է հարվածի տակ դրել իր առաջնորդին՝ տալով ոչ միանշանակ և չմտածված հարցազրույցներ, բայց երևում է, որ այս անգամ նա որոշել է իր գլխից էլ բարձր թռչել:
Իհարկե, պատմաբաններին ու մասնագետներին այդ ամենը միայն ծիծաղելի կթվա, սակայն հաշվի առնելով այն, որ Թուրքիան և նրա վասալ Ադրբեջանը իրենց հավակնոտ նպատակներին հասնելու համար պատրաստ են ցանկացած վայրագության, հանցագործության և ագրեսիայի, ապա նույնիսկ այդպիսի հիմար և ծիծաղելի պահանջը պետք է արմատից կտրվի, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող են հայտնի դառնալ նոր «փաստեր» Ռուսաստանի պատմությունից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում