Լայն խորհրդակցություններ սկսելու առաջարկին այլընտրանք չկա. Բորիս Նավասարդյան
Аналитика Երևանի մամուլի ակուբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ԳՇ հայտարարությունը թեև քաղաքական հեղաշրջման փորձ չէ, սակայն կարող է հանգեցնել դրան, քանի որ, չի բացառվում, որ որոշ անձինք այն կարող են ընկալել, որպես կոչ: Ինչ վերաբերում է հայտարարության բովանդակությանը, փորձագետի կարծիքով՝ միջամտություն է երկրում առակ քաղաքական գործընթացներին, ինչը հեռու է Սահմանադրական գործողություն լինելուց:
Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս ամիսների ընթացքում չեզոքություն պահպանելուց հետո, եթե Գլխավոր շտաբը հանդես է եկել նման հայտարարությամբ, ապա դա խոսում է լուրջ խնդիրների մասին: Ես կարծում եմ, որ լայն խորհրդակցություններ սկսելու այսօրվա առաջարկին այլընտրանք չկա, որի օրակարգը ևս բոլորին պարզ պետք է լինի»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը: Նրա կարծիքով ԱԺ-ը պետք է արտահերթ նիստ հրավիրի, որի օրակարգում պետք է լինի ռազմական դրության չեղարկումը և կառավարության հրաժարականի հարցը: Դրան զուգահեռ լայն խորհրդակցությունները կարող են ներառել նաև նոր կառավարության ընտրության հարցը:
Նա հավանական համարեց նաև, որ նման զարգացումների պատճառ կարող է լինել օրերս Փաշինյանի կողմից «Իսկանդեր» զինատեսակի մասին կատարած հայտարարությունը: «Այդ հայտարարության առաջին պատասխանատուն Փաշինյանն է, որը չստեղծելով Հայաստանի համար այլընտրանքային այլ տարբերակներ միևնույն ժամանակ խնդիրներ է ստեղծում այն միակ դաշնակցի հետ, ումից կախված է Հայաստանի անվտնագությունը: Ամեն դեպքում նման հայտարարությունը որևէ կերպ չէր կարող նպաստել երկրի ներսում կայունության պահպանմանը և Հայաստանի միակ դաշնակցի հետ հարաբերությունների պահպանմանը»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Արմինե Գրիգորյան