Ես կոչ եմ անում բանակին հանգիստ թողնել և պայքարը տանել քաղաքական եղանակներով. Սարգիս Քլոյան
Интервью Մարտի 1-ին սպանված Գոռ Քլեյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը Orer.am-ի հետ զրույցում խոսելով մարտի 1-ի դեպքերի մասին, նշեց, որ եթե 2008-ին ընտրություններն անցնեին առանց խախտումների, ապա նման ողբերգություն տեղի չէր ունենա: «Այդ օրը համատարած փող էին բաժանում, բայց ասում էին, թե աշխատավարձ են բաժանում: Ժողովուրդը տեսավ, որ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը դուրս եկավ փողոց իր իրավունքները պաշտպանելու համար:
Պահանջեցինք վերահարշվարկ, չհամաձայնվեցին, դիմեցինք Սահմանադրական դատարան: Դեռ որոշում չէր կայացվել՝ ընտրությունները կեղծված էին, թե՝ ոչ, ցույցի մասնակիցների թիվը գնալով ավելանում էր: Իշխանությունները վախեցան, որ մեծանում է ժողովրդի քանակը, գիշերով հարձաակվեցին անպաշտպան, քնած ժողովրդի վրա և մահակներով ջարդեցին, ձերբակալեցին: Ժողովուրդը գնաց Մյասնիկյանի արձանի մոտ և սկսեց իր արդարացի պահանջը:
Այնտեղ լուսաձայնային նռնակ պայթեց, երիտասարդները խուճապահար եղան և ժողովրդի շարքերում գտնվող սադրիչները մեր երիտասարդներին ներքաշեցին արյունահեղության մեջ: Իմ որդուն չերյոմուխայից են կրակել 90 աստիճանի անկյան տակ, 40 մետր հեռավորությունից: Երբ հիվնդանոցից դուրս եկա Պռոշյան փողոց մինչև Դվին հյուրանոց ԲՏՌ-ներ էին կանգնած: Ինձ հետաքրքրում է, թե մարտի 1-ի մասնակիցներն այսօր ինչպես ե հանգիստ ապրում, ես չեմ կարողանում հասկանալ»,- ասաց Ս. Քլոյանը: Նա նշեց, որ իր համար ամենակարևորը երկրում առկա ավգյան ախոռները մաքրել է, որպեսզի այլ երիտասարդներ ևս զոհ չդառնան քաղաքական վայրիվերումների:
Ինչ վերաբերում է զինվորականներին կողքին կանգելուն, ապա Քլոյանի կարծիքով՝ մեր զինվորականները ժողովրդինն են և ամենևին էլ կարիք չկա, որ նրանց կողքին կանգնեն այս կամ այն քաղաքական ուժերը: «Ես մի անգամ տեսել եմ, թե ինչի է հանգեցնում բանակին քաղաքական պայքարի մեջ ներքաշելը և ես դեմ եմ նման արտահայտություններին: Բանակը պետք է իր գործով զբաղվի չ անթույլատրելի եմ համարում նման քայլերը: Ես կոչ եմ անում բանակին հանգիստ թողնել և պայքարը տանել քաղաքական եղանակներով»,- ասաց Ս.Քլոյանը:
Արմինե Գրիգորյան