Նախկին զինվորականը՝ Մանե Գևորգյանի հայտարարության մասին
ИнтервьюՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր, որ վարչապետին այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չեն զեկուցել և այն ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:
Պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությանը, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե դա այդպես է, ապա Փաշինյանը պետք է հնչեցնի այն անձանց անունները, որոնք սխալ տեղեկություններեն տրամադրել նրան: «Քանի դեռ որևէ մեկի անունը չի հրապարակվել, քանի դեռ չի ասվել, թե ով է նման սխալ տեղեկատվություն հաղորդել ու պատասխանատվության չի ենթարկվել, ես վարչապետի մամուլի քարտուղարի ասածին չհավատալու իրավունք ունեմ: Քանի օր է արդեն անցել և եթե այդ պատրվակով որևէ բարձրաստիճան զինվորական թիրախավորվի, ապա Փաշինյանը պետք է մանրամասնի, իսկ եթե դա վարչապետի հերթական սուտն է, ապա ան շատ արագ կպարզվի»,- ասաց Հ. Նահապետյանը։
Նախկին զինվորականի կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը փաստացի յուղ է լցրել ներքաղաքական լարվածության վրա, և է՛լ ավելի լարեց առանց այն էլ լարված ներկքաղաքական իրավիճակը, ինչը պատերազմից հետո ստեղծված իրավիճակում պարզապես անընդունելի էր: «Մարդիկ այսօր կանգնած են բազմաթիվ խնդիրների առջև, բազմաթիվ բնակավաիրեր դարձել են սահմանամերձ և այսօր մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության մասին մտածելու փոխարեն զբաղված ենք ինչ-ինչ ավելորդ հարցերով, որը ավելի է անկայունացնում իրավիճակը: Այսօր թիվ մեկ խնդիրը Հայաստանի Հանրատետության տարածքային ամբողջականությունը պահպանելն է: Մնացած հարցերը պետք է չխանգարեն»,- ասաց Հ.Նահապետյանը։
Արմինե Գրիգորյան