Կալիֆորնիայում դատում են երկու հայ տղամարդկանց՝ թուրքական ռեստորանը վնասելու համար
Международные новостиԿալիֆորնիայում օրեր առաջ դաշնային մեծ ժյուրին մեղադրանքներ է առաջադրել երկու հայ տղամարդկանց՝ անցած տարվա նոյեմբերին Բեւերլի Հիլսում թուրքական ռեստորանի դեմ հարձակման փաստով։
Դատախազության փոխանցմամբ, ձերբակալվածները 23-ամյա Հարի Չալիկյանն է Թուհունգայից, եւ 23-ամյա Ուիլյամ Ստեփանյանը՝ Գլենդելից։
Ժյուրիին բոլորովին չի հետաքրքրել, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին, երբ Ադրբեջանը Թուրքիայի սերտ աջակցությամբ լայնածավալ պատերազմ էր սկսել Հայաստանի դեմ։
Ընդ որում, թուրքական ռեստորանում միջադեպը տեղի է ունեցել հայ համայնքի բողոքի ակցիայի ժամանակ, նոյեմբերի 4-ին։ Ըստ մեղադրանքի, հայ ցուցարարները երթի ժամանակ մտել ին թուրքական ռեստորան, հակաթուրքական կարգախոսներ հնչեցրել, միք անի սեղաններ շրջել։
Չալիկյանին եւ Ստեփանյանին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում, եթե նրանց մեղավոր ճանաչեն։