Ереван, 23.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Ոչ իշխանականները չեն ցանկանում իշխանությունների հետ համագործակցել, որովհետեւ…

Դեռ ամիսներ առաջ խորհրդարանական չորս ուժերի կողմից մշակված եւ ՀՀ կառավարությանը ներկայացված 12 կետերի պահանջի իրականացումը դեռ օդի մեջ է: Ներկայումս հրաշալի եռյակը փորձում է ինչ-որ հնարքների միջոցով հասնել նպատակին եւ ցույց տալ հանրությանը, որ իրենց խոսքը գործ է: Կառավարությունն էլ լավ ճանաչելով այսպես կոչված ոչ իշխանականների խաղերը կարծես թե ավելի խորամանկ քայլի է գնում՝ առաջարկելով «պահանջատերերին» նստել ընդհանուր, կլոր սեղանի շուրջ: Թե ինչու՞ են ոչ իշխանականները խուսափում բանակցություններից եւ ինչու՞ երկխոսության հարցը չի քննարկվում վերոնշյալ ուժերի օրակարգում, Orer.am-ը ճշտեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից. -Պարոն Մելքումյան, ինչու՞ մինչ օրս չի քննարկվել իշխանությունների հետ երկխոսելու հարցը, արդյո՞ք սպասում եք հատուկ առաջարկի, ինչպես Դուք էիք նշել վերջերս: -Երկխոսության հարցը ոչ թե առաջարկ ստանալու համար չի քննարկվում, այլ ուղղակի հարցն այսպես են ձեւակերպել ասելով, որ դուք երկխոսելու՞ եք իշխանությունների հետ, ես էլ պատասխանել եմ, որ մի բանի շուրջ առաջարկ չկա ինչպե՞ս երկխոսենք: Չէ՞ որ մենք գնացել եւ 12 կետերի շուրջ Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում մեր դիրքորոշումը հայտնել ենք, ու ասել, որ բովանդակային բանակցային գործընթացի մեջ չենք մտնում: Մենք հստակ ասել ենք, որ այս փուլում չենք բանակցում: Առաջ ենք քաշել նաեւ այն 12 կետերը, որոնք կառավարությունը պետք է կյանքի կոչի: Օրինակ՝ կարմիր գծերը հանելու շուրջ ինչպե՞ս բանակցենք, ասենք թե ո՞նց հանեն այդ գծերը: Դա հասարակ, տրիվիալ հարց է, դա կամ պետք է արվի, կամ չարվի: -Այսինքն կառավարության հետ խոսում եք «եթե»-ի լեզվով ու հստակ պահանջնե՞ր դնում, որոնք կյանքի չկոչելու դեպքում այսուհետ եւ երբեւէ չե՞ք համագործակցի իշխանության հետ: -Մենք պահանջները դրել ենք մայիս ամսից, 12 կետերը կյանքի չեն կոչվել, մենք էլ հանրահավաքներում հայտնել ենք մեր քաղաքական օրակարգը եւ դրանով շարժվում ենք առաջ, այստեղ հարց է առաջանում ինչի՞ շուրջ երկխոսենք, երկխոսությունն ինքնանպատա՞կ է: Գոյություն ունի բանակցություն, բովանդակային քննարկում եւ շփում: Ցանկացած շփում միշտ էլ կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ ես բանակցում եմ որակապես ինչ-որ հարցի շուրջ: Շփում գործի բերումով լինում է, սակայն բովանդակության մեջ մտնել ու դնել պայմաններ, որ ա՛յ, եթե այսպես լինի, ապա այնպես կստացվի, այլ հարց է: Կառավարությունն ունի ռեսուրսներ, լծակներ, գործառույթներ եւ 12 կետերից որը գտնում է, որ պետք է անի՝ թող անի, որը կյանքի չի կոչելու, ապա թող հայտարարի որ չի անելու: Եթե կա ցանկություն, ապա այդ դեպքում իշխանությունը, կառավարությունը հստակ հայտարարում է, որ լուծելու է այս կետը այս տարբերակով, իսկ մյուսը՝ այլ տարբերակով: Երբ հարցը բերվի ու մտցվի օրակարգ քննարկման, ապա այդ դեպքում մենք տեղում կլինենք եւ մեր երկխոսությունը կկայանա քննարկման ժամանակ` Ազգային ժողովի լիագումար նիստում: -Իսկ միգուցե հատուկ կնիքով նամակի՞ եք սպասում, որտեղ իշխանությունների հետ համագործակցության առաջարկ կլինի: -Ոչ: Օրինակ «կարմիր գծերի» շուրջ ինչպե՞ս բանակցենք, թող 12 կետերից երեքը կամ չորսը հանեն ու ասեն տեսեք լուծեցինք, ընտրական օրենսգրքի թեման էլ բերվի ու մտցվի Ազգային ժողովի լիագումար նիստ, մենք էլ տեղում քննարկենք, հենց դա էլ կլինի երկխոսություն: -Չափից դուրս կոշտ կանոններով եք ուզում շփվել իշխանությունների հետ, այո՞: -Ո՛չ, դա կոշտ շփում չէ: -Այսինքն այստեղ իշխանության ընդդիմության հարց չկա՞, հարցերը կոնկրետ խնդիրներին վերաբերո՞ղ են: -Իհարկե, այստեղ առաջ են քաշված կոնկրետ խնդիրներ, եթե կամք է ցուցաբերվում եւ ցանկանում են լուծել, ապա լուծում են: Երբ այդ գործընթացը սկսվի եւ մի քանի հարց լուծվի, կյանքն իրենը թելադրելու է եւ վեկտորը երեւալու է, որ այո՛, կառավարությունը հարցերը լուծում է, բայց եթե չի արվում, ապա մենք էլ հասկանում ենք, որ չի արվում: -Միգուցե երկխոսության միջոցով ինչ-որ հարցեր սկսվեն լուծվել. չէ՞ որ կառավարությունն առաջարկում է, իսկ դու մերժում եք համագործակցության առաջարկը: -Երկխոսությունն ինքնանպատակ չէ, երբ քայլ է արվում, օրինակ նշվում է, որ 12 կետերից երեքը արվեց, ապա այդ ամենին հաջորդում են ինչ-որ բաներ, բայց երբ այդ կետերից ոչ մեկը չի կատարվում, ապա այս դեպքում ինչի՞ շուրջ երկխոսենք: Սոսե Չանդոյան
Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов РоссииБлижневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествий Стипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама Хачатуряна «Евгений Онегин» для армянских студентов: незабываемый вечер с АНО «Евразия»"«Узнай Евразию. Кыргызстан»: Новая программа от АНО «Евразия».