ՀՀԿ-ն ակտիվանում և առանցքային դերակատարում է ստանձնում
АналитикаՀայաստանի Հանրապետական Կուսակցությունը առանցքային դերակատարում է ստանձնում որպես ընդդիմություն, հատկապես երկրի ու պետության համար այս բախտորոշ և ծանր ժամանակահատվածում։
Ընդ որում, ակնհայտ է, որ կուսակցությունն իր ընդդիմադիր գործունեությունն էլ ծառայեցնում է ոչ թե գործող իշխանությանը հայհոյելուն, այլ ելնում է բացառապես Հայաստանի Հանրապետության կենսական շահերից՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Երեկ, սահմանային հերթական սրացումների ֆոնին, տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի արևելյան սահմաններին, ինչպես նաև նախիջևանյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Սերժ Սարգսյանը կուսակիցներին հանձննարարել է ակտիվորեն աշխատել, պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի և ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։ ՀՀԿ-ն նաև քննադատել է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած անթույլատրելի ձևակերպումը։ Նշենք, որ ԱԳՆ-ն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն գործածել էր «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցությունը։ Նիստում քննարկվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը։
Արտակ Գալյան