10 բրենդ, որոնք փոխեցին աշխարհը
LifestyleՀեղինակավոր AdWeek հրատարակչությունը հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել համաշխարհային պատմության վրա: Արագ սնունդից մինչև նորաձևություն, հեռախոսներից մինչև պլաստիկ քարտեր: Այս ընկերությունները հայտնի են ողջ աշխարհին, իսկ նրանցից շատերն իրենց բնագավառներում իսկական հեղափոխություններ են իրականացրել: Orer.am-ը` վկայակոչելով wowfacts.ru-ին, ներկայացնում է այս հեղինակավոր ընկերությունների ցանկը:
1.Amazon
Ջեֆ Բեզոսը Սիեթլ քաղաքում հիմնեց օնլայն-մանրածախ վաճառքի՝ «Kadabra» ընկերությունը: Շուտով ընկերությունը վերանվանվեց «Amazon», որի անվանման մեջ առկա լատինական այբուբենի առաջին և վերջին տառերը դարձան բրենդի գաղափարախոսության կառուցման հիմքը:
Բեզոսը հույս ուներ, որ մի հիասքանչ օր այստեղ կարող է վաճառել բացառապես ամեն ինչ, ինչը կարելի է գտնել աշխարհում: Այսօր «Amazon»-ը համարվում է համաշխարհային մանրածախ վաճառքի ամենամեծ օնլայն տիրույթը: Amazon-ում իսկապես կարելի է ձեռք բերել ցանկացած ապրանք` ասպիրինից մինչև խոտհնձիչ, ձեր շան շորից մինչև էլեկտրոնային գրքեր: Կայքում յուրաքանչյուր 1 վայրկյանի ընթացքում կատարվում է 35 գնում:
2. Facebook
Մարկ Ցուկենբերգը Հարվարդում ոչ թե ինֆորմատիկա էր սովորում, այլ հոգեբանություն: Հնարավոր է, որ հենց դա էլ 9 տարի առաջ օգնել է նրան ստեղծել մի սոցիալական կայք, որն այժմ դարձել է ամենահայտնին աշխարհում: Իհարկե, նա դժվար թե ենթադրեր, որ կայքը, որը նախատեսված էր Հարվարդի համալսարանի բարձր կուրսի ուսանողների շփման համար, կարող էր ունենալ ավելի քան 650մլն. օգտատեր:
3.Gap
1969 թվականին Դոն Ֆիշերը ոչ մի տեղ չէր կարողանում իրեն համապատասխան ջինսեր գտնել: Երկար որոնումներից հետո նա որոշեց բացել սեփական խանութը, որտեղ կվաճառվեին ամեն գույնի և ոճի ջինսեր՝ ընդհամենը 7 դոլարով: Gap-ն աշխարում առաջինն էր, որ առաջարկեց մասնագիտացված մանրածախ առևտրի գաղափարը: Այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհում կա Gap-ի 3400 խանութ: 4. НВО
1972 թվականի մի մռայլ ձմեռային օր ստեղծվեց նոր Home Box Office կաբելային հեռուստաալիքը: Այն մինչև 1975 թվականի վերջերը հայտնի չէր: Իսկ երբ НВО-ն ցուցադրեց Մուհամադ Ալիի խաղը Ջո Ֆրեզերի դեմ, այն դարձավ ամենահեղինակավորներից մեկը:Այս հեռուստաալիքը փոխեց սպառողների կարծիքն այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն ժամանցային հեռուստատեսությունները: «Սեքսը մեծ քաղաքում», «Սոպրանոյի տոհմը» և այլ հեռուստասերիալների հաջողությունը НВО-ին դարձրավ աշխարհի ամենահայտնի ժամանցային հեռուստաալիքներից մեկը:
5. McDonald's
Կաթնային կոկտեյլներ վաճառող Ռեյհ Կրոկը 1952 թվականին կատարեց իր ամենաեկամտաբեր գործարքը, երբ Մակդոնալդս եղբայրներից գնեց արագ սննդի ռեստորանը, որտեղ վարորդները սնունդ էին գնում առանց ավտոմեքենայից դուրս գալու: Այդ ձեռքբերման նա հասավ ներդնելով ապագա բիզնեսի շրջանառության մեջ 2.7մլն դոլար: Այսօր McDonald's-ի 34000 ռեստորանն յուրաքանչյուր ժամում աշխատում են վերը նշված գումարից մի քիչ շատ:
6. Strabucks
Starbucks-ի 124 սրճարաններից 68-ը գտնվում են Նյու Յորքի 2 իրար շատ մոտ թաղամասերում:
Անցյալ տարի ցանցի սիրահարները խմել են ավելի քան 13 մլրդ դոլարի սուրճ: Strabucks-ի գլխավոր նվաճումն այն է, որ ընկերությանը հաջողվել է սուրճի կարևորության «նշաձողը» սպառողների մոտ բարձրացնել այնպիսի աստիճանի, որ մարդիկ պատրաստ են մշտապես վճարել դոլարներ, որպեսզի այս ապրանքանիշին պատկանող սուրճ ըմպեն:
7. iPhone
2007 թվականի հունվարի 9-ին Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը ամբողջ աշխատակազմի ներկայությամբ զանգահարեց Starbucks և պատվիրեց 4000 լատտե: Հանրությունը ցնցվեց. դա պատմության մեջ կատարված առաջին զանգն էր iPhone-ի միջոցով: 74 օր անց արդեն վաճառվել էր 1մլն. հեռախոս: iPhone 4-ի թողարկումից հետո 2010 թվականին 3 օրվա մեջ վաճառվել են հազարավոր սարքեր, իսկ iPhone 5-ի թողարկումից հետո` 5,9 մլն գաջետներ:
8.Visa
1958 թվականին Ամերիկայի Բանկը ստեղծեց առաջին վարկային քարտը 300 դոլարի սահմանաչափով, որը կարելի էր օգտագործել միայն Կալիֆոռնիայում: 1974 թվականին քարտի շրջանառությունը հասավ համաշխարհային մասշտաբների, իսկ 2 տարի անց՝ այն վերանվանվեց Visa: Այսօր ամբողջ աշխարում ավելի քան 278 մլն մարդ Visa քարտերի միջոցով վայրկենական գնումներ է կատարում: Ո՞վ կարող էր մտածել, որ մենք կարող ենք գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեզ, ընդամենը փոքրիկ պլաստիկ քարտի օգնությամբ:
9.Viagra
1988թ-ին Pfizer ընկերությունը դեղամիջոց պատրաստեց հիպերտոնիայի և ստենոկարդիայի բուժման համար: Սակայն դեղամիջոցն այն ազդեցությունը չէր ունենում, ինչ որ ակնկալում էին, բայց ուներ այլ յուրահատուկություններ: Մեր օրերում Viagra-ն ընկերությանը բերում է տարեկան 2 մլրդ դոլարի եկամուտ: Հանրաճանաչ «երկնագույն հաբը» համարվում է նաև աշխարհի ամենաշատ կեղծվող դեղամիջոցը: Viagra-ն առաջին դեղագործական ապրանքանիշն է, որին հաջողվել է դառնալ համաշխարհային մշակութային ֆենոմեն:
10.Walmart
1962 թվականին Սեմ Ուոլտոնը բացեց զեղչային խանութ և խոստացավ հաճախորդներին ամենացածր գները: Նա պահեց իր խոստումը: Այսօր Walmart խանութներ այցելում է 245 մլն մարդ: Գոյություն չունի Walmart–ի նման հզոր մանրածախ առևտրային ցանց: Ավելի ճիշտ այդ մասին ասել է բանաստեղծ Ջարոդ Քինցը.« Ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին և Կեսարը, ես գնում եմ նվաճելու աշխարհը, բայց ամենից առաջ ես պետք է գնեմ մի քանի անհրաժեշտ իրեր Walmart–ից»:







